Facebook   Twitter
 
Հռոմի պապը Չարենց արտասանեց, բայց այդ փաստն անտեսվեց. Ա. Ասատրյանը՝ Չարենցին արժևորելու մասին (Տեսանյութ)

Հռոմի պապը Չարենց արտասանեց, բայց այդ փաստն անտեսվեց. Ա. Ասատրյանը՝ Չարենցին արժևորելու մասին (Տեսանյութ)

13 Մարտի 2018 - 19:57
Եղիշե Չարենցի անվան շուրջ վերջին շրջանում ակտիվություն է զգացվում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը՝ նկատելով, որ այսօր տուն-թանգարան են գալիս ոչ միայն աշակերտներն ու ուսանողները, ինչպես ընդունված էր նախկինում, այլև այցելում են տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Նրա խոսքով՝ լինում են նաև համագործակցության մի շարք առաջարկներ, որոնք իրենք հնարավորության չափով բավարարում են:

«Խոսք կամ միջոցառում, որ հնչում է թանգարանում կամ թանգարանից դուրս, ռեզոնանսս է գտնում և սկսում է տարածվել, այսօր այցելուներ շատ ունենք: Չարենցի թանգարանի շուրջ կամաց-կամաց հավաքվում են ժամանակին բռնադատված գրողների զավակները: Մոտ ամիսներին միջոցառում կկազմակերպենք, նրանց բոլորին կհրավիրենք այստեղ, բայց առանձին գալիս են, հետարքրքվում են, քանի որ Չարենցն օդիոզ կերպար է՝ իր կենսագրությամբ և աշխարհ բերած արևով»,- ասաց նա:

Ասատրյանը տեղեկացրեց, որ այսօր էլ միջոցառում է լինելու, որը նվիրված է բռնադատվածների արդարացման գործընթացին և «ձնհալի տարիներին»: Ինչ վերաբերում է պետական մակարդակով Եղիշե Չարենցին արժևորելուն, ապա Անահիտ Ասատրյանն ասաց, թե ինքը գիրք է հրատարակելու, որը հովանավորում է պետությունը:

«Այն իմաստով, որ գիրքը հովանավորում է պետությունը, կարող եմ ասել՝ այո, հովանավորում է: Բայց այն իմաստով, որ պետությունը մի մեծ բան արեց՝ ոչ, անցյալ տարի 120-ամյակն էր, այս տարի՝ 121, հուսանք՝ 125-ամյակին մի լավ բան կլինի»,- շարունակեց Անահիտ Ասատրյանը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենը նկատեց, որ, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եկավ Հայաստան, Եղիշե Չարենց արտասանեց, ինչն անտեսվեց ՀՀ-ում: Նա գտնում է, որ նման իրադարձությունների վրա չի կարելի աչք փակել և անցել առաջ:

«Այլ ժողովուրդ լիներ, այլ պայմաններ լիներ, որ մեր հոգևոր պուլսն ավելի թրթռուն լիներ, այս խնդիրը կարժևորվեր, կապերը կպահվեր: Կփորձեին պարզաբանել, թե ինչպես եղավ, որ հենց Չարենց արտասանեց, այլ ոչ թե այլ բանաստեղծի գրած ստեղծագործություն: Նման անցքերի վրայով աչքերը փակած անցելը, կարծում եմ՝ լավ չէ, մենք պետք է հասկանանք, թե որ հարցի շուրջ ինչպես պետք է կազմակերպենք մեր աշխատանքը»,- ընդգծեց նա:

Միևնույն ժամանակ, Անահիտ Ասատրյանը կարծում է, որ Եղիշե Չարենցը գնահատված է եղել, գնահատվում է, ապագա ունի գնահատվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am
 
Նմանատիպ նորություններ
Էլեն Ասատրյանն իրեն սեռական բնույթի հայհոյանքներով վիրավորած տղամարդու մասին
25 Հունիսի 2018 - 10:39
Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Անջելինա Ջոլին նոր փեսացու է գտել
24 Հունիսի 2018 - 23:08
Նման լուրեր են հաղորդում ամերիկյան լրատվամիջոցները։ Ոչ այնքան վաղ անցյալում Անջելինան բաժանվեց իր ամուսնուց՝ Բրեդ Փիթից, իսկ հիմա արդեն հանդիպում է Բրիտանացի դերասան Թոմ Հիդլստոնի հետ։
Քորթնի Քարդաշյանը եւ նրա սիրեկանը շարունակում են վայելել թեժ ամառային հանգիստը (Լուսանկարներ)
24 Հունիսի 2018 - 22:15
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, Իտալիա էր ժամանել։ «Keeping Up With The Kardashians »ռեալիթի շոուի աստղին տեսել էին Կապրի կղզում իր սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ։ 39-ամյա Քորթնիին ու նրա 25-ամյա բոյֆրենդին՝ մոդել Յունեսին տեսել էին ծովային զբոսանքի ժամանակ։
Դիմահարդարման մեջ, ինչպես եւ հարաբերություններում, կարեւոր է դիալոգը
24 Հունիսի 2018 - 21:46
Պարուհի, երգչուհի եւ պարզապես գեղեցկուհի VARDA-ն իր Instagram-ի էջը օգտագործում է ոչ միայն գեղեցիկ լուսանկարներ տեղադրելու եւ նորություններով կիսվելու համար, այլեւ անկեղծ զրույցներով ու խոստովանություններով մշտապես կապ է պահպանում իր հետեւորդ-երկրպագուների հետ:
Էշլի Գրեհեմը մոր հետ լողազգեստերով լուսանկար է հրապարակել (Լուսանկար)
24 Հունիսի 2018 - 19:58
Հայտնի մոդել Էշլի Գրեհեմը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել իր մոր հետ։
«Վերջին բնակիչը» Արցախում էր
24 Հունիսի 2018 - 16:45
Երեկ Արցախում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի՝ միջազգային կինոփառատոնների մասնակցած «Վերջին բնակիչը» ֆիլմի բացօթյա ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպել էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 605
 
Լրահոս`