Facebook   Twitter
 
«Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքը» պետք է ավարտված լիներ 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց կատարվել է ծրագրի ընդամենը 6 տոկոսը. տնտեսագետ

«Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքը» պետք է ավարտված լիներ 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց կատարվել է ծրագրի ընդամենը 6 տոկոսը. տնտեսագետ

13 Մարտի 2018 - 21:33
2009 թ. ստորագրված շրջանակային համաձայնագրով «Հյուսիս-հարավ ճանապարհային մի­ջանցքի ներդրումային ծրագիրը» նախատեսվում էր ավարտին հասցնել 2017 թ. դեկտեմբերի 31-ին, բայց առ այսօր կատարվել է այս ծրագրի ընդամենը 6 տոկոսը՝ կառուցվել է 31 կմ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կատարած ուսումնասիրությունը:

Ըստ դրա՝ 2012 թվականին հայտարարված ուսում­նասիրությունների համաձայն՝ «Հյուսիս-հարավ» 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագի­րը գնահատվել էր 962 մլն. ԱՄՆ դոլար: Սակայն նախորդ տարվա վերջին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ վերջին հաշվարկների համաձայն՝ ներդրումային ծրագիրը կարժենա մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար:

«Սա հարցա­կանի տակ է դնում այս ծրագրի նպատակահարմարությունը և տնտեսական արդյունավետությունը: Սա այն դեպքում, երբ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ռազմավարական ծրագրի համար տարբեր գնահատականներով անհրաժեշտ է մոտ 2.5-3 մլրդ ԱՄՆ դոլար»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Բացի այդ, առ այսօր Վրաստանի և ԻԻՀ-ի հետ համաձայնեցված չէ «Հյուսիս-հա­րավ» ճանապարհային միջանցքին համանման ճանապարհի կառուց­ման հարցը: Տնտեսագետը նկատեց, որ բավարար հիմ­նավորված չէ նաև, թե ինչու ներդրումային ծրագիրը սկսվեց Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ համեմատաբար լավ վիճակում գտնվող ճանապարհահատվածների շինա­րարությամբ:

«Տրանշ 1-ի (Երևան – Աշտարակ 11, 4 կմ, Երևան – Արտաշատ 19, 6 կմ) շրջանակներում առկա է շեղում ստորագրված վար­կային համաձայնագրի և հրապարակված փաստացի աշխատանքների միջև, մասնավորապես՝ պլանավորված էր վերակառուցել մոտավորապես 56.4 կմ (18.4 կմ + 38 կմ) ճանապարհահատված, սակայն շահագործման է հանձնվել ավելի փոքր ճանապարհահատված՝ 31 կմ (11.4 կմ + 19.6 կմ), բայց նախա­տեսվում է ծախսել վարկային համաձայնագրով հաստատված-պլանավոր­ված 70.4 մլն. ԱՄՆ դոլարը՝ շեղումը կազմում է շուրջ 45 տոկոսով: Արդյունքում՝ Տրանշ 1-ի ճանապարհահատվածում 1 կմ-ի միջինացված արժեքը կազմում է մոտ 2.3 մլն. ԱՄՆ դոլար»,- հայտնեց նա:

Սուրեն Պարսյանը նաև նկատեց, որ ավարտված Տրանշ 1-ի ճանապարհահատվածը աչքի չի ընկնում բարձ­ր որակով և արագընթացությամբ:

Նրա խոսքով՝ տնտեսապես հիմ­նավորված չէ Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) վերակառուցման արժեքը, մասնավորապես՝ 42 կմ ընդհանուր երկարու­թյամբ ճանապարհահատվածի վերակառուցման համար նախատեսվել է 179.6 մլն. ԱՄՆ դոլար: Այս ճանապարհահատվածի մեկ կմ միջինացված գինը կկազմի մոտ 4.3 մլն ԱՄՆ դոլար: Այն դեպքում, երբ այս հատվա­ծում թունելներ և այլ խոշոր ինժեներական կառույցներ նախատեսված չեն:

Տրանշ 2-ի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2017 թվականի հունիսի 30-ը, իսկ Տրանշ 3-ը՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ՝ հետաձգվեցին ժամկետները: Այժմ նախատեսված է Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) վարկային համաձայնագրի իրականացնել 2017 թվականի հունիսի 30-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 14-ը, իսկ Տրանշ 3-ը (Թալին-Գյումրի) պետք է կատարվի 2017-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2019-ի սեպտեմբերի 14-ը:

«Նախատեսված է Տրանշ 2-ը և Տրանշ 3-ը ավարտել մինչև 2019 թ. սեպտեմբեր, իսկ 4-րդ, 5-րդ տրանշերի մասով որևիցե կանխատեսում հնարավոր չէ անել, քանի որ առ այսօր չկան նախագծեր: Չնայած, դրանք պետք է ներկայացված լինեին 2017 դեկտեմբերի 31-ին: Կարծում եմ՝ ծրագիրը հնարավոր է ավարտին հասցնել, եթե նշված խնդիրները առանձին-առանձին լուծվեն: Եթե այս խնդիրները մնացին, այս ծրագիրը ավարտին չի հասցվի»,- նշեց նա:

Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան 304 կմ, Քաջարան-Ագարակ 42 կմ) և Տրանշ 5-ի (Գյումրիի շրջանցիկ և Գյումրի-Բավրա շուրջ 62կմ) նախագծերը մինչև այժմ պատրաստ չլինելու պատճառով, Պարսյանի խոսքով՝ սահմանափակվել է ճանապարհամերձ հատվածների հողի սեփականատերերի տնտեսական ակտիվությունը, քանի որ վերջիններս չգիտեն, թե կոնկրետ որ հատվածով է ճանապարհն անցնելու, և ներկայումս ճանապարհամերձ հատվածներում շինարարական թույլտվությունների տրամադրման խնդիրներ են արձանագրվում:

«Այսպիսով՝ Ասիական զարգացման բանկի հետ ստորագրվել են 350 մլն. ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագրեր (տրանշներ): Դեռևս 150 մլն. ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքված չէ՝ 4-րդ և (կամ) 5-րդ տրանշների համար: Բայց 2015 թվականի ապրիլի 1-ից ՀՀ-ն արդեն իսկ վճարում է Տրանշ 2-ով սահմանված մայր գումարի 2,5 տոկոսը: Իսկ Տրանշ 1-ի վարկային պարտավորությունների մարու­մը սկսվելու է 2018 թվականի մարտի 15-ից և ավարտվելու՝ 2041 թվակա­նի սեպտեմբերի 15-ին՝ կիսամյակը մեկ վճարելով 1 470 000 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ որքան ծրագրի իրականացումը հետաձգվում է, այնքան ծրագիրն ավելի ծախսատար է դառնում»,- ընդգծեց տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, և այն պետք է ավարտին հասցնել՝ հաշվի առնելով արձանագրված խնդիրները:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
15 Դեկտեմբերի 2018 - 17:40
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 15:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարևորագույն խնդիրներն ու նպատակները. ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյան
15 Դեկտեմբերի 2018 - 13:02
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի, Մասնավոր հատվածի գործառնական և Կայուն զարգացման, կլիմայական փոփոխությունների բաժինների ղեկավարները Մանիլայում բացեցին ԱԶԲ-ի՝ մեկ ընդհանուր խորագրի ներքո կազմակերպված համատեղ միջոցառումը:
Լարսի ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
15 Դեկտեմբերի 2018 - 10:56
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է
15 Դեկտեմբերի 2018 - 09:20
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել. փորձագետ
14 Դեկտեմբերի 2018 - 18:08
Նույնիսկ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարի գրանցվել է մշակովի հողատարածքների 7000 հեկտարով կրճատում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը։
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
14 Դեկտեմբերի 2018 - 17:28
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կազմել է 484.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
ՀՀԿ-ի վարկանիշը 0%-ից հասել է 4,7 %-ի, և սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն կենսունակ է. Խոսրով Հարությունյան
14 Դեկտեմբերի 2018 - 16:20
ՀՀԿ-ի վարկանիշը 0%-ից հասել է 4,7 տոկոսի, և սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն կենսունակ է. այսօր հրավիրված ասուլին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ արդեն նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ռուսաստանը չի ընդունել Թուրքիայից ներկրված նարինջը և մանդարինը
14 Դեկտեմբերի 2018 - 13:35
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) որոշմամբ՝ Ռուսաստանից հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ և մանդարին: Բանն այն է, որ մրգերում միջերկրածովյան վնասատու միջատի հայտնաբերվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սպիտակի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը և Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ են
14 Դեկտեմբերի 2018 - 09:35
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 751
 
Լրահոս`