Facebook   Twitter
 
Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը

13 Մարտի 2018 - 22:07
Մարտի 12-13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին:
Այս ձևաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երևանում և Լոնդոնում` երկու երկրների պաշտպանության նախարարությունների անվտանգության և պաշտպանական քաղաքականության համար պատասխանատու վարչությունների ղեկավարների մակարդակով։

Հայ-բրիտանական խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ, ներկայացվել են երկու երկրների պաշտպանական համակարգերում ընթացող բարեփոխումները։ Կարևորվել են Հարավային Կովկասում համագործակցային մթնոլորտի ձևավորման ուղղությամբ երկու պետությունների համատեղ ջանքերը։

Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները։ Հատկանշվել են փորձագիտական խորհրդատվության, ռազմական կրթության և վերապատրաստումների, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, կանանց դերի բարձրացման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղություններով արձանագրված ձեռքբերումները։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք նոր ուղղություններով համագործակցության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այն ներառում է 20-ից ավել միջոցառումներ Հայաստանում և Միացյալ Թագավորության երկրներում տեղակայված ուսումնական կենտրոններում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ես ամենաշահագրգռված անձանցից եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հնարավորինս շուտ դիմե ՄԻԵԴ. Վանեցյան
15 Դեկտեմբերի 2018 - 18:08
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ եւ ստանան իրենց հուզող հարցերի պաստախանը:
1991 թ.-ից մինչ օրս Հայաստանում հայտնաբերվել է 21 ադրբեջանի գաղտնի գործակալ. ԱԱԾ
15 Դեկտեմբերի 2018 - 15:43
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազագային անվտանգության ծառայության ներկայացուցիչ, մայոր Տիգրան Դավիթավյանը հայտնել է, որ 1991 թվականից մինչ օրս հայտնաբերվել է Ադրբեջանի 21 գաղտնի գործակալ։
11 օր է ինչ HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը չի դադարեցնում հացադուլը
15 Դեկտեմբերի 2018 - 15:30
«Մեծ կամքի ուժ է հարկավոր երկար ժամանակ հացադուլ անելու համար»,- խոսելով HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի արդեն 11 օր շարունակվող հացադուլի մասին, ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Փոստանջյանը փաստաբանական գրասենյակ է բացել
15 Դեկտեմբերի 2018 - 15:14
Ակտիվ քաղաքական գործիչները պարապուրդի չեն մատնվում:
Արմեն Սարգսյանը ուղերձներ է հղել Փաշինյանին, Ծառուկյանին եւ Մարուքյանին
15 Դեկտեմբերի 2018 - 15:09
Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ղեկավարներին:
ՃՈ պետի նախկին տեղակալը կվերցնի մանդատն ու կշարունակի գործունեությունն ԱԺ-ում
15 Դեկտեմբերի 2018 - 15:00
ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն աշխատանքն Ազգային ժողովում կշարունակի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ որոշում է կայացրել վերցնել մանդատն ու պատգամավորական գործունեությամբ զբաղվել:
Եթե նախկին իշխանության օրոք նման պահվածքը մեկնաբանելի էր, հիմա ուղղակի անհասկանալի է. Արամ Սարգսյան
15 Դեկտեմբերի 2018 - 14:55
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը սոցկայքի իր էջում գրել է.
Ինչ-որ քաղաքական ուժի տիկին երգել է քաղաքական կարապի իր երգը. Անի Սամսոնյան
15 Դեկտեմբերի 2018 - 14:36
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օտար երկրներում ծուղակ կարող է լինել, ոչ ասեք և հեռացեք անմիջապես. ԱԱԾ-ն զգուշացնում է
15 Դեկտեմբերի 2018 - 14:26
Այսօր՝ դեկտմեբրի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Արմեն Քինակցյանը ներկայացրեց այն իրավիճակները, որոնք օտար երկրներում ծուղակ կարող են լինել՝ հետագայում այլ երկրի հատուկ ծառայության կողմից հավաքագրվելու համար։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4971
 
Լրահոս`