Facebook   Twitter
 
Չեխիայի և Վրաստանի նախագահներն Արմեն Սարգսյանին շնորհավորել են ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Չեխիայի և Վրաստանի նախագահներն Արմեն Սարգսյանին շնորհավորել են ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

13 Մարտի 2018 - 22:26
ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին. Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը և ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին:
Այս մասին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից։

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի ուղերձում մասնավորապես ասված է.

«Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:

Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են, և դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև դարերի շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունները ապագայում ևս ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարևոր գործընկեր է և դաշնակից։ Նախարարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին և տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։

Հայաստանը կարևոր գործընկեր է նաեւ բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև։ Հեռանկարներ կան նաև Արևելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀ-ն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից և չափազանց օգտակար ձևաչափ մեր հարևանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արցախի նախագահը Րաֆֆի Համբարյանի հետ քննարկել է Արցախ-Սփյուռք կապերը
25 Հունիսի 2018 - 12:03
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանին։
Արթուր Գրիգորյանը և Լայլա Բաշանը քննարկել են Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայնի կառուցման ընթացքը
25 Հունիսի 2018 - 11:42
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրիուս Բաշանին:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ծրագիրը
25 Հունիսի 2018 - 11:03
1. Էությամբ, աշխարհայացքով և գործունեությամբ՝ ազգային քրիստոնյա.
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ like հավաքած հարցերին
25 Հունիսի 2018 - 10:55
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ժամը 23.00-ից իր Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին։
Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի
25 Հունիսի 2018 - 10:42
Այսօրվանից վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի, Facebook-յան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիպ Էրդողանին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
24 Հունիսի 2018 - 23:55
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին։
Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են
24 Հունիսի 2018 - 23:17
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի:
Թուրքիայում ավարտվել են ընտրությունները
24 Հունիսի 2018 - 18:53
Թուրքիայի ողջ տարածքում փակվել են ընտրական տեղամասերը։ Նշվում է, որ ընտրություններն ավարտվել են 17:00 –ին։ Ընտրություններին կարող էր 56,3 միլիոն ընտրող մասնակցել։
Մենք թույլ չենք տալու Արևմուտքի երկրներին մասնակցել Սիրիայի վերականգնմանը․ Ասադ
24 Հունիսի 2018 - 18:45
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք թույլ չեն տալու Արևմուտքի երկրներին մասնակցել Սիրիայի վերականգնմանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4267
 
Լրահոս`
Արցախում ֆուտբոլի լիգա կստեղծվի
Սպորտ, Հասարակություն