Facebook   Twitter
 
Մեկ այլ խնդիր է առաջացել. «Վիտամին ակումբի» պրոդյուսերը պարզապանում է՝ ինչու Գարիկ Պապոյանը դեռևս չի նկարահանվում

Մեկ այլ խնդիր է առաջացել. «Վիտամին ակումբի» պրոդյուսերը պարզապանում է՝ ինչու Գարիկ Պապոյանը դեռևս չի նկարահանվում

13 Մարտի 2018 - 23:34
Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ Գարիկ Պապոյանը մեջքի լուրջ վիրահատության է ենթարկվել: Դերասանը իր հետեւորդներին լուսնկարների միջոցով հայտնում էր վիրահատության ընթացքի, ինչպես նաեւ վերականգնողական պրոցեսի մասին:
Թեեւ Արամ MP3-ը Life.panorama.am-ին հայտնել էր, որ Գարիկը կշարունակի նկարահանվել Հանրային հեռուստընկերության «Լավ երեկո» նախագծում, սակայն հաղորդման երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկմանը Գարիկ չներկայացավ: Իսկ այսօր արդեն համացանցում կարծիքներ են հնչում, թե սխալ վիրահատության պատճառով Գարիկը գրեթե չի կարողանում քայլել, եւ բժիշկների թույլ տված սխալի պատճառով դեռ հարց է, թե ինչքան ժամանակ է Գարիկը դժվարությամբ քայլելու:

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամին ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, ով նշեց.

«Անկեղծ ասաց, իմ տեղեկություններով նման բան չկա, այսինքն՝ վիրահատությունը լավ է իրականացվել եւ վիրահատության հետեւանքով չէ, որ խնդիրներ են առաջացել: Պարզապես հետվիրահատական շրջանում մեկ այլ խնդիր է առաջացել, որը մինչեւ վիրահատությունը պարզ չէր, որի համար էլ Գարիկը բուժվում էր եւ հիմա վերականգնողական փուլում է, ինչը բավականին լավ է ընթանում: Իհարկե, ես բժիշկ չեմ, որ հստակ բացատրություններ տամ, սակայն վստահեցնում եմ, որ Գարիկի առողջականի հետ կապված գնալով ամեն ինչ իր տեղն է ընկնում»:
Հարցին, թե հեռուստադիտողը, ե՞րբ կարող է Գարիկին տեսնել «Լավ երեկո»-ում, պատասխանեց.
«Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող, բայց, կարծում եմ, որ հեռուստադիտողը երկար չի սպասի: Երբ ամեն ինչ արդեն կարգավորվի, նա կվերադառնա աշխատանքի»:

Life.panorama
 
Նմանատիպ նորություններ
Արցախում ֆուտբոլի լիգա կստեղծվի
25 Հունիսի 2018 - 12:24
Արցախում ֆուտբոլի լիգա կստեղծվի: Լիգայի համահիմնադիրներ Սևան Ասլանյանն ու Հրաչ Յագանը ներկայացրել են Արցախում ֆուտբոլի ձևավորման նախապատմության և այստեղ ֆուտբոլային երբեմնի փառքը վերականգնելու տեսլականի մասին պատմող մի տեսանյութ, որը պատմում է նաև տեղում գործող թիմերի, ֆուտբոլիստների և նրանց հեռանկարների մասին:
Մանվել Գրիգորյանի որդուն՝ Կարեն Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն մանրամասներ է հայտնում
25 Հունիսի 2018 - 12:19
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 22.06.2018թ.-ին Մ.Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քաղաքացիները որոշեցին դադարեցնել Տարոն Մարգարյանի դեմ ընթացող ցույցը
25 Հունիսի 2018 - 12:19
Քննարկումից հետո Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված ակտիվիստները հայտարարեցին, որ դադարեցնում են այսօրվա ցույցը:
Թիվ 19 պոլիկլինիկայի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում
25 Հունիսի 2018 - 12:11
Թիվ 19 պոլիկլինիկայի բակում աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում տնօրեն Սամվել Սարգսյանի դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետարանի «Ելք» դաշինքի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։
Անցած շաբաթը գրանցվել է 219 արտակարգ պատահար, այդ թվում 123 հրդեհ, 66 ավտովթար, 10 թունավորում
25 Հունիսի 2018 - 12:10
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 529 դեպք, որից 219-ը՝ արտակարգ:
Բակո Սահակյանը ներկա է եղել Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման արարողությանը
25 Հունիսի 2018 - 11:54
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի խաչերի եւ զանգերի օծման հանդիսավոր արարողությանը։
Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց»-ի գծային բաժին քաղաքացի է բերման ենթարկվել
25 Հունիսի 2018 - 11:44
«Հետախուզում 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 23-ին՝ ժամը 06.50-ին, ՀՀ ոստիկանության
Արթուր Գրիգորյանը և Լայլա Բաշանը քննարկել են Վրաստանի հետ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայնի կառուցման ընթացքը
25 Հունիսի 2018 - 11:42
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրիուս Բաշանին:
Մանվել Գրիգորյանի փաստաբանին facebook-ով սպանության սպառնալիքներ ուղարկողին գտել են
25 Հունիսի 2018 - 11:37
Հունիսի 22-ին՝ 14:00-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի, ներկայացել՝ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյան եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:55-ից 13։20-նն ընկած ժամանակահատվածում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով Կարեն Սաթյան օգտատերն իր էջին ուղարկել է սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12037
 
Լրահոս`
Արցախում ֆուտբոլի լիգա կստեղծվի
Սպորտ, Հասարակություն