Facebook   Twitter
 
Նորբերտո Բրիասկո. Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում

Նորբերտո Բրիասկո. Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում

13 Մարտի 2018 - 23:39
Արգենտինական «Աթլետիկո Ուրականի» արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բրիասկոն La Pelota Al 10-ի հետ զրույցում պատմել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալու մասին:
«Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են: Հայաստանի թիմից հրավեր ստանալը մեծ իրադարձություն է իմ կարիերայում: Երբ զանգ ստացա, զարմացա, բայց հստակ դրական պատասխան տվեցի:

Ինձ հայ եմ համարում, քանի որ մորս հայրն ու մայրը հայ են: Այս շաբաթ օրը կմեկնեմ Հայաստան: Գործակալիս հետ քննարկել եմ հրավերս: Նա ասաց, որ պետք է օգտագործեմ այս շանսը: Արթուր Պետրոսյանի հետ առայժմ չեմ զրուցել»,- ասել է Բրիասկոն:

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ ընկերական հանդիպումներին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱ-2018. Հունիսի 25-ի խաղացանկը
25 Հունիսի 2018 - 11:50
Ռուսաստանում շարունակվում է աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր` հունիսի 25-ին, կկայանա մրցաշարի 4 հանդիպում, որոնցում միմյանց հետ կմրցեն A և B խմբերի թիմերը:
Թաիլանդում քարանձավում ֆուտբոլի թիմ է կորել
25 Հունիսի 2018 - 11:40
Թաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգրայ նահանգում քարանձավներից մեկում է կորել է «Վայրի վարազների ակադեմիա» երիտասարդական ֆուտբոլի թիմը և նրա մարզիչը։ Այս մասին գրել է Thai Rath տեղական պարբերականը։
ATP. Նադալն այս տարի երրորդ անգամ շրջանցեց Ֆեդերերին եւ դարձյալ առաջինն է
25 Հունիսի 2018 - 10:24
Իսպանացի Ռաֆայել Նադալը դարձյալ գլխավորել է ATP համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ այս տարի արդեն երրորդ անգամ շրջանցելով շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
Մունդիալ 2018. օրվա խաղերը
25 Հունիսի 2018 - 10:20
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում են խմբային փուլի վերջին տուրի խաղերը:
Ո՞ւմ է ուղեկցում Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում
25 Հունիսի 2018 - 10:00
Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հանրության ուշադրությունն իր վրա է սեւեռել՝ Հայաստանում մի աղջկա հետ պարբերաբար հանրության մեջ դուրս գալով:
Ռոբերտ Լեւանդովսկի. Ոչինչ չկարողացանք անել, ես փոխանցումներ չէի ստանում
25 Հունիսի 2018 - 09:41
Լեհաստանի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ինքնաքննադատությամբ մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականից 0:3 հաշվով կրած պարտությունը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում:
Արոնյանը Փարիզի մրցաշարում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը
25 Հունիսի 2018 - 09:01
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Փարիզի «Grand chess tour»-ում:
Հայաստանը հաղթեց Լիբանանին
25 Հունիսի 2018 - 08:31
Ավարտվեց Լիբանանի Բեյրութ քաղաքում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարը:
ԱԱ-2018. Լեհերը պարտվեցին Կոլումբիային եւ զրկվեցին փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից
24 Հունիսի 2018 - 23:59
Լեհաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի առաջնության խմբային փուլում եւ զրկվեց 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Կազանում տեղի ունեցած խաղում լեհերը 0:3 հաշվով պարտվեցին Կոլումբիայի հավաքականին, որի կազմում աչքի ընկան պաշտպան Իերի Մինան, կիսապաշտպան Խուան Կուադրադոն եւ հարձակվող Ռաֆամել Ֆալկաոն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1917
 
Լրահոս`