Facebook   Twitter
 
Եվրամիությունը բրեքսիտի վերաբերյալ Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում

Եվրամիությունը բրեքսիտի վերաբերյալ Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում

13 Մարտի 2018 - 23:51
Եվրամիությունը Լոնդոնից կոնկրետ առաջարկություններ է ակնկալում ԵՄ-ից դուրս գալուց հետո Եվրամիության երկրների հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանում: «Ժամանակն է բառերը պայմանագրերի վերածել, իսկ խոստումները՝ համաձայնագրերի», - ընդգծել է Յունկերը՝ հիշեցնելով, որ մինչեւ բրեքսիտը մեկ տարի է մնացել, հաղորդում է DW-ն:

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները մտադիր են մարտի 22-23-ն անցկացվող գագաթաժողովում բրեքսիտից հետո՝ անցումային շրջանի համար, միասնական դիրքորոշում ձեւավորել:

Այդ ժամանակահատվածում ԵՄ-ի տնտեսական քաղաքականության սկզբունքները մասամբ կպահպանվեն Բրիտանիայի նկատմամբ:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտնել էր, որ ազատ առեւտրի մասին ապագա համաձայնագրի շրջանակներում Մեծ Բրիտանիան չի կարող հույս ունենալ, որ անսահմանափակ մուտք է ունենալու ԵՄ շուկա: Չի կարելի ձգտել «երրորդ երկրի» կարգավիճակի եւ միեւնույն ժամանակ ունենալ ԵՄ անդամների համար նախատեսված արտոնությունները, օրինակ` առեւտրի մեջ, կարծում է բրեքսիտի մասին բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն:
 
Նմանատիպ նորություններ
Հարավային Կորեայում հայտարարել են մի շարք ծրագրերի շուրջ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների մեկնարկի մասին
25 Հունիսի 2018 - 11:46
Սեուլի եւ Փհենյանի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման եւ անտառային տնտեսության ոլորտում համագործակցության մասին, փոխանցում է «ՌՏ»-ն:
Թաիլանդում քարանձավում ֆուտբոլի թիմ է կորել
25 Հունիսի 2018 - 11:40
Թաիլանդի հյուսիսում գտնվող Չիանգրայ նահանգում քարանձավներից մեկում է կորել է «Վայրի վարազների ակադեմիա» երիտասարդական ֆուտբոլի թիմը և նրա մարզիչը։ Այս մասին գրել է Thai Rath տեղական պարբերականը։
Կալիֆորնիայի բնակիչները տարհանվում են անտառային հրդեհների պատճառով
25 Հունիսի 2018 - 11:12
Ուժգին քամու պատճառով տարածվող անտառային հրդեհները Կալիֆորնիայում տարհանման են հանգեցրել:
«Ժամանակաշրջանի անվիճելի առաջնորդ ու հերոս»․ Արամ Աթեշյանը շնորհավորական ուղերձ է հղել Էրդողանին
25 Հունիսի 2018 - 10:33
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախօրեին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Հունաստանում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
25 Հունիսի 2018 - 10:30
Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ տեղական ժամանակով 8:14-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ), հայնտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան:
Իտալիան արգելել է իր նավերին փրկել Միջերկրական ծովում գտնվող փախստականներին
25 Հունիսի 2018 - 10:26
Իտալիայի նոր ձևավորված կառավարությունը, որը բավական կոշտ քաղաքականություն է վարում փախստականների ու ներգաղթյալների նկատմամբ, արգելել է Միջերկրական ծովում գտնվող փրկարարական նավերին օգնել դեպի Եվրոպա փախչող հազարավոր ներգաղթյալների:
«Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է». Թանկյանն ամերիկացիներին առաջարկել է Թրամփի դեմ քայլեր ձեռնարկել
25 Հունիսի 2018 - 10:10
Հայտնի ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և արտասվող երեխա:
Հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամն այցելել է Հայաստան, հանդիպել ԱԳ նախարարին
25 Հունիսի 2018 - 08:43
Թուրք ցեղասպանագետ և պատմաբան Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը․ լռություն, ժխտում և բռնի ուծացում» գիրքը թարգմանվել է հայերեն։ Թարգմանիչը թուրքագետ Մելինե Անումյանն է։ Այս մասին հաղորդել է «ԱԿՕՍ»-ը:
Արևելյան Ղուտայում իրենց տներն են վերադարձել ավելի քան 70 000 սիրիացիներ
25 Հունիսի 2018 - 00:03
Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանում իրենց տները վերադարձած բնակիչների թիվը գերազանցել է 70 000-ը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3706
 
Լրահոս`