Facebook   Twitter
 
Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են. Արայիկ Հարությունյան

Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են. Արայիկ Հարությունյան

17 Մայիսի 2018 - 11:13
Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն դպրոցներում, որտեղ վերջին զանգի համար գումարներ են հավաքվել, հետ են վերադարձվել, բայց կան նաեւ ահազանգեր, որ կան դպրոցներ, որտեղ այդ գումարները հավաքվում են:
Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները փոխանցելու եմ իրավապահ մարմիններին: Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այդ հարցով: Հորդորում եմ տնօրեններին, ուսուցիչներին վերջ տալ դրամահավաքներին, դրանք խստիվ պատժվելու են»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե բուհերի կառավարման խորհուրդներում ՀՀԿ-ականներ են, նախարարն արձագանքեց, որ այդ հարցը կլուծվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունմամբ. «Մենք ուզում ենք օր առաջ օրենքը ընդունվի, որով այդ հարցը կլուծվի: Բուհերի խորհուրդներում որեւէ պաշտոնյա ու քաղաքական գործիչ չպետք է տեղ ունենա»,-ասաց նա:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կրթության և գիտության նախարարի կատարած աշխատանքները 100 օրում
17 Օգոստոսի 2018 - 10:52
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը ներկայացնում է, թե կրթության և գիտության նախարարն ինչ աշխատանքներ է կատարել պաշտոնավարման 100 օրում.
Առողջապահության նախարարությունը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
17 Օգոստոսի 2018 - 10:51
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
Արտակ Զեյնալյանը շրջայց է կատարել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն
17 Օգոստոսի 2018 - 10:46
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր շրջայցով գտնվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության կենտրոնական մարմնում:
Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր հանձնաժողով
17 Օգոստոսի 2018 - 10:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 16-ին որոշում է ընդունել.
Քնի խնդիրները միայնակության եւ սոցիալական մեկուսացվածության զգացում են առաջացնում
17 Օգոստոսի 2018 - 10:42
Բերքլիի Քալիֆորնիական համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն օգնել է նորովի դիտարկել քնի հետ կապված խնդիրները:
Խաղաղ օվկիանոսում Մեքսիկայից ոչ հեռու ձեւավորվել է «Լեյն» փոթորիկը
17 Օգոստոսի 2018 - 10:37
Խաղաղ օվկիանոսում «Լեյն» փոթորիկն է ձեւավորվել, հայտնում է ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայում բեռնատարը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսի, կան տուժածներ
17 Օգոստոսի 2018 - 10:22
Ֆրանսիայում բեռնատարը բախվել է երեխաների տեղափոխող ավտոբուսի, պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ, այս մասին տեղեկացնում է L'Union-ը։
Եվգենի Պետրոսյանին զվարճացրել է իր թանկարժեք ժամացույցը վերցնելու կնոջ ցանկությունը
17 Օգոստոսի 2018 - 10:19
Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին է գրում ամբողջ ռուսական մամուլը, իսկ որոշ լրագրողներ արդեն պարզել են, թե ով է 72-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա օգնական-սիրուհի Տատյանա Բրուխունովան:
Թաիլանդում աշակերտներին եւ ուսանողներին արգելել են գրկախառնվել ու համբուրվել
17 Օգոստոսի 2018 - 10:16
Թաիլանդի կառավարությունը հաստատել է «Սովորողների վարքագծի կանոնների» խմբագրված նոր տեքստը, որը կառավարության քննարկմանն է ներկայացրել երկրի կրթության նախարարությունը, հայտնում է Nation պարբերականը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14368
 
Լրահոս`