Facebook   Twitter
 
Գերմանիայում դատապարտել են Էրդողանի հանդիպումը թուրք հայտնի ֆուտբոլիստների հետ

Գերմանիայում դատապարտել են Էրդողանի հանդիպումը թուրք հայտնի ֆուտբոլիստների հետ

17 Մայիսի 2018 - 11:17
Գերմանիայում մեծ աղմուկ է հանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ազգությամբ թուրք հայտնի ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլի և Իլքայ Գյունդողանի հետ։ Նրանց հանդիպումը կայացել է Լոնդոնում, երբ Էրդողանը պաշտոնական այցով եղել է այնտեղ։
Միջանկյալ նշենք, որ 2 թուրք ֆուտբոլիստները հադես են գալիս Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Դրանից զատ նաև նրանք խաղում են անգլիական «Արսենալ» և «Մանչեսթեր Սիթի» ակումբներում։

Էրդողանի հանդիպումը թուրք ֆուտբոլիստների հետ ընկալվել է որպես փորձ՝ Գերմանիայի թուրքերի շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելու։ Ինչպես հայտնի է, Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Գերմանիան էլ պաշտոնապես թուրք քաղաքական գործիչներին արգելել է իր տարածքում նախընտրական քարոզարշավ իրականացնել։

Վերոնշյալ հանդիպումը դատապարտել են Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) և «Ձախեր» կուսակցությունների անդամները։

Նրանք բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ վերոնշյալ հանդիպումը «սխալ և անընդունելի է»։

Իսկ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Հանս Պետեր Ֆրիդրիխը դրա վերաբերյալ գրառում է կատարել.

«Գերմանիայի ազգային հավաքականի մարզաշապիկը հագնողները պետք է երկրի արժեքներին հավատարիմ մնան։ Նրանք չպետք է քարոզարշավ իրականացնեն մամուլի ազատությունը և մարդու իրավունքները սահմանափակող բռնապետի համար»։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Խաղաղ օվկիանոսում Մեքսիկայից ոչ հեռու ձեւավորվել է «Լեյն» փոթորիկը
17 Օգոստոսի 2018 - 10:37
Խաղաղ օվկիանոսում «Լեյն» փոթորիկն է ձեւավորվել, հայտնում է ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը (NHC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփի «պատվիրած» զորահանդեսը չի կայանա՝ չափազանց ծախսատար լինելու պատճառով
17 Օգոստոսի 2018 - 10:34
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի «պատվիրած» զորահանդեսը, որը պետք է կայանար նոյեմբերին, հետաձգվել է առնվազն մեկ տարով, հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ, գնդապետ Ռոբ Մենինգը:
Եվգենի Պետրոսյանին զվարճացրել է իր թանկարժեք ժամացույցը վերցնելու կնոջ ցանկությունը
17 Օգոստոսի 2018 - 10:19
Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության մասին է գրում ամբողջ ռուսական մամուլը, իսկ որոշ լրագրողներ արդեն պարզել են, թե ով է 72-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա օգնական-սիրուհի Տատյանա Բրուխունովան:
Թաիլանդում աշակերտներին եւ ուսանողներին արգելել են գրկախառնվել ու համբուրվել
17 Օգոստոսի 2018 - 10:16
Թաիլանդի կառավարությունը հաստատել է «Սովորողների վարքագծի կանոնների» խմբագրված նոր տեքստը, որը կառավարության քննարկմանն է ներկայացրել երկրի կրթության նախարարությունը, հայտնում է Nation պարբերականը:
«Թուրքիան երկար տարիներ օգտագործել է ԱՄՆ-ին»․ Թրամփը հայտարարել է Թուրքիայի հետ կապված ծախսերը կրճատելու մասին
17 Օգոստոսի 2018 - 10:09
Թուրքիան երկար տարիներ օգտագործել է Միացյալ Նահանգներին։ Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Թուրքիայում բանտարկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի մասին։
«Ռումբիա» թայֆունը հասել է Շանհայ
17 Օգոստոսի 2018 - 10:00
Արեւադարձային «Ռումբիա» թայֆունը հասել է Շանհայ՝ իր հետ բերելով տեղատարափ անձրեւներ եւ փոթորկուն քամի, արդեն տարհանվել է մոտ 53 հազար մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սպիտակ տան նախկին աշխատակցուհին Լարա Թրամփի հետ զրույցի ձայնագրությունն է հրապարակել
17 Օգոստոսի 2018 - 09:50
ԱՄՆ նախագահի նախկին օգնական Օմարոսա Մանիգոլթ–Նյումանը Լարա Թրամփի հետ խոսակցության ձայնագրությունն է հրապարակել, որի ընթացքում ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հարսը նրան «լռության համար» գումար է առաջարկում։
157 ուղևորով չինական Boeing 737-ի շարժիչը պոկվել է վայրէջքի ժամանակ (տեսանյութ)
17 Օգոստոսի 2018 - 09:47
Չինական XiamenAir ավիաընկերության՝ 157 ուղևորով և 8 հոգանոց անձնակազմով Boeing 737 օդանավը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել, հայտնում է Russia Today-ը:
Google-ի աշխատակիցները բողոքում են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ
17 Օգոստոսի 2018 - 09:35
Ամերիկյան Google ընկերության ավելի քան հազար աշխատակիցներ ստորագրել են նամակ, որտեղ իրենց բողոքն են արտահայտել Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ, հաղորդում է Gizmodo-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3896
 
Լրահոս`