Facebook   Twitter
 
Բոլորս պաուզայի կարիք ունենք. Փաշինյանը՝ բողոքի ակցիաների մասին

Բոլորս պաուզայի կարիք ունենք. Փաշինյանը՝ բողոքի ակցիաների մասին

17 Մայիսի 2018 - 11:21
Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք եւ զբաղվենք դրանց լուծմամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ կառավարության դիմաց բավաքված անձնաց խնդիրներին:
«Իհարկե այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է: Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք»,-ասաց նա:

Փաշինյանը կառավարության դիմաց բողոքող քաղաքացիներից վերցրեց նամակներ եւ խոստացավ բոլորն ուսումնասիրել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Ջերմուկում. տեղի ոստիկանապետը, 34-ամյա տղամարդու կյանքը հաջողվեց փրկել. նա փորձում էր կամրջից ցած նետվել
22 Մայիսի 2018 - 21:40
Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Ջերմուկի բաժին, որ մի քաղաքացի անցել է Ջերմուկ քաղաքի «Բարեկամություն» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել:
Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը (Տեսանյութ)
22 Մայիսի 2018 - 21:25
ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երևանի ավագանիում:
Կադրային նշանակումները ևս քայլեր են, որոնք քաղաքականության մեջ խորհրդանշորեն են ընկալվում. Սամվել Ֆարմանյան (Տեսանյութ)
22 Մայիսի 2018 - 20:50
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ նիստում հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։
ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է. որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները
22 Մայիսի 2018 - 20:49
Հայաստանի հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հզր 800 դրամ:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցիների նկատմամբ
22 Մայիսի 2018 - 20:45
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցիների նկատմամբ, որոնք մեղադրվում են սպառազինության մատակարարման եւ Եմենի հուսիթներին ուսուցանելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Բողոքի ակցիաների ժամանակ բռնության դեպքերի առթիվ քննվում է 12 քրգործ. 9 անձ ներգավվել է որպես մեղադրյալ
22 Մայիսի 2018 - 20:42
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված բռնությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12947
 
Լրահոս`