Facebook   Twitter
 
Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ. Փաշինյան

Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ. Փաշինյան

17 Մայիսի 2018 - 11:28
Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջին:
Նրա խոսքով, պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ եւ հասկանալ՝ ում հրաժարականն ինչու ենք պահանջում:

Անդրադառնալով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու եւ շինարարություն սկսելուն, վարչապետը նշեց. «Ես այգու նախագծին ծանոթ չեմ, բայց որքան հասցրել եմ հետեւել, այգին վերակառուցվելու է եւ բոլոր հատված ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր: Մենք կհետեւենք, որ այդպես լինի»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ֆաբրեգասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում
17 Հոկտեմբերի 2018 - 12:16
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ֆուտբոլիստ, ով բոլորից շուտ հասել է անգլիական Պրեմիեր-լիգայում 100 գոլային փոխանցման ցուցանիշին:
Իսրայելը փակել է Գազայի հատվածի հետ սահմանը՝ ի պատասխան պաղեստինյան կողմից կրակոցներին
17 Հոկտեմբերի 2018 - 12:06
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կարգադրել է փակել Գազայի հատվածի սահմանին բոլոր անցակետերը պաղեստինյան զինյալների կողմից հրթիռային հարվածից հետո, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Բենթլի Երևան» և «Ալեքսանդր Հոթել» ընկերությունները ՀՀ-ում ստեղծում են առաջին լյուքս դասի հարթակը
17 Հոկտեմբերի 2018 - 11:57
«Բենթլի Երևան» ՍՊԸ և «Ալեքսանդր Հոթել» ՍՊԸ լյուքս դասի ընկերությունների միջև հոկտեմբերի 16-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում առաջին «Luxury Community»-ի ստեղծման համար: Լրագրողների հետ զրույցում «Բենթլի Երևան» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արտեմ Սիմոնյանը մանրամասնեց, որ փակ ակումբի յուրաքանչյուր անդամ կստանա հատուկ անդամակցության քարտ, որով կկարողանա օգտվել թե՛ ընկերության, թե՛ հյուրանոցի բարձրակարգ ծառայություններից:
Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019-ի պետական բյուջեն. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 11:55
Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019 թվականի պետական բյուջեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հաջողության պատմություն. Բիզնես Արմենիայի նախկին պրակտիկանտը դարձել է ներդրող ու արտադրություն է սկսել
17 Հոկտեմբերի 2018 - 11:53
Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Թաշչյան Գրուպ» ընկերությունը կոշիկների արտադրություն է սկսել և պատրաստվում է արտահանել առաջին խմբաքանակը։
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Էրեբունի վարչական շրջանում հոկտեմբերի 17-ին
17 Հոկտեմբերի 2018 - 11:47
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Երևան քաղաքի՝ Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 10-50 հասցեների, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Թումոյի մասնաճյուղ բացվեց Փարիզում. կբացվի նաեւ Մոսկվայում, Բեռլինում. Արայիկ Հարությունյան
17 Հոկտեմբերի 2018 - 11:46
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը:
Հաշվարկվել է 532 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
17 Հոկտեմբերի 2018 - 11:43
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 168 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 532.174.714 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 74 դեպքով նշանակվել է 7.170.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 24352
 
Լրահոս`
 
 
 
 
 
Րաֆֆի Հովհաննիսյան. Կեսգիշերն անց
Հասարակություն, Քաղաքական