Facebook   Twitter
 
Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

17 Մայիսի 2018 - 17:16
17 մայիսի 2018 թ., Երևան. Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։
Beeline Ստարտափ Ինկուբատորի գլխավոր նպատակն է օգնել հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։ Մասնավորապես նրանց տրամադրվելու է գրասենյակային տարածք, ինչպես նաև կազմակերպվելու են ուսումնական կուրսեր և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

«Beeline-ն այսօր շահագրգռված է Հայաստանում ստարտափների զարգացման համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ։ Մենք կարծում ենք, որ դրա համար առավել արդյունավետ միջոցը սեփական ստարտափ ինկուբատորն է, որտեղ մենք կկարողանանք հայկական ստարտափներին բազմակողմանի աջակցություն տրամադրել։ Այսօրվանից մեր ինկուբատորի ռեզիդենտների տրամադրության տակ կլինի քաղաքի կենտրոնում գտնվող գեղեցիկ և ժամանակակից գրասենյակից օգտվելու, ինչպես նաև տեղացի և միջազգային մասնագետների ղեկավարության տակ սովորելու և աշխատելու հնարավորություն։

Վստահ եմ, որ դա անկասկած կնպաստի երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր մեկնարկում է Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ինկուբացիոն ցիկլը։ Բազմաթիվ դիմորդներից ընտրվել են լավագույն 10 ստարտափները, որոնք հաջորդ 16 շաբաթվա ընթացքում ինտենսիվ աճ կունենան, և ցիկլի ավարտին կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին։ Այսօր Beeline Ստարտափ Ինկուբատորով մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նորարարական ձեռնարկատիրության գործում», – նշեց Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանը։

Այսօրվանից Beeline Ստարտափ Ինկուբատորում աշխատելու են 10 ստարտափներ, որոնք ընտրվել են ընկերության կողմից բաց մրցույթի ընթացքում։ Յուրաքանչյուր ստարտափ կկարողանա 4 ամսվա ընթացքում օգտվել ինկուբատորի ծառայություններից և փորձագետների խորհուրդներից։


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված Jaguar C-X75 սուպերքարը վաճառքի է հանվել
19 Հունվարի 2019 - 23:58
Բրիտանական Kaaimans International կենտրոնը վաճառքի է հանել Jaguar C-X75 սուպերքարը, որը մասնակցել է Ջեյմս Բոնդի մասին «Սպեկտր» 24-րդ ֆիլմի նկարահանումներին:
Ի՞նչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ ծուռ ատամների պատճառով
19 Հունվարի 2019 - 23:43
Ծուռ ատամներն առաջացնում են ոչ միայն էսթետիկ խնդիրներ, այլև կարող են բացասաբար ազդել սրտի ու թոքերի առողջության վրա, հետևաբար նման դեպքում անհրաժեշտ է ոչ թե հաշտվել այս իրավիճակի հետ, այլ դիմել բժշկի։
Կանդելակին բացահայտել է Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի գաղտնիքը
19 Հունվարի 2019 - 23:36
Հայտնի հաղորդավարուհի, ռուսական Матч-ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր ինստագրամյան էջում կիսվել է ընկերուհու՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի բաղադրատոմսով:
Ինչպե՞ս կարելի է ազատվել մարմնի հտաճ հոտից տնային պայմաններում
19 Հունվարի 2019 - 23:18
Գեղեցկության ինդուստրիան առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են պայքարել մարմնի տհաճ հոտի դեմ։
Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է (Տեսանյութ)
19 Հունվարի 2019 - 23:10
Հունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։
Պե՞տք է արդյոք լվանալ հավի միսը եփելուց առաջ
19 Հունվարի 2019 - 23:01
Տնային տնտեսուհիների, խոհարարների մեծ մասը հավի մսով ուտեստներ պատրաստելուց առաջ լվանում են այն։ Սակայն մասնագետները պնդում են, որ հավի միսը պետք չէ լվանալ, ավելին՝ լվանալով դուք ավելի շատ բակտերիաների եք առնչվում։
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
19 Հունվարի 2019 - 22:48
Այսօր, հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ավելի քան 1200 փախստական մեկ օրում վերադարձել է Սիրիա
19 Հունվարի 2019 - 22:42
Անցած մեկ օրվա ընթացքում Լիբանանից եւ Հորդանանից ավելի քան 1200 մարդ է վերադարձել Սիրիա: Այդ մասին ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման եւ փախստականների տեղափոխությունների վերահսկման կենտրոնի տեղեկագրում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14736
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լարսիը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Տնտեսություն, Հասարակություն