Facebook   Twitter
 
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը խորհրդարանում շարունակվում է

Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը խորհրդարանում շարունակվում է

17 Մայիսի 2018 - 17:22
Մայիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:
ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել քաղաքաշինության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսական հիմնադրամների պատասխանատուները:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի փոխանցմամբ 2017թ.-ի բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացումները կազմել են 16մլդ 398մլն դրամ: Նախարարը, բացի իրականացված ծրագրերից, ներկայացրել է նաև ընթացքի մեջ գտնվող և արդեն պլանավորած նախագծերը: Նա մասնավորապես նշել է, որ 2019թ-ին նախատեսում են ավարտել Կրկժան թաղամասում հուշահամալիրի կառուցման և Ստեփանակերտի Վաղարշ Վաղարշյան ու Բագրատ Ուլուբաբյան փողոցների միացման աշխատանքները:

Ներկայացնելով 2017թ.-ին պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին հատկացված գումարը՝ նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում ոլորտին հատկացվել է 3մլրդ 681մլն 224 հազ դրամ: Կյանքի է կոչվել 25 ծրագիր:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել նախարարի տեղակալ Տիգրան Թորոսյանը: Հաշվետվության համաձայն՝ 2017թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 3մլրդ 296հազ դրամ:

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2017թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել 156մլն 520հազ դրամ, կատարողականը կազմել է 93 %-ը:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանի հաշվետվության համաձայն, հաշվետու տարվա ընթացքում 871մլն դրամի մուտք է ապահովել պետական բյուջե և նախահաշվի կատարողականը իրականացրել է 96%-ով:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2017թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահ Արտակ Միրզոյանը: Հաշվետվության համաձայն՝ 2017թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել 2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%:

Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Ասրյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, 2017թ.-ին պետական բյուջեից հատկացումները հիմնադրամին կազմել են 1մլդ 724 մլն 212,8 հազար դրամ:

Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են զոհված զինծառայողների ընտանիքների համար բնակարանաշինության ընթացքին, Ասկերան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցմանը, ՓՄՁ-ներին տրվող գյուղատնտեսական վարկերին, կաթիլային և հակակարկտային համակարգերի ներդրմանը, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սակագներին, ժամկետանց վարկերին վերաբերող տարաբնույթ հարցեր:

Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների քննարկումը կշարունակվի մայիսի 18-ին՝ ԱԺ սոցիալական ու առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՊՍԺ-ն առաջիկայում կհայտնի Բուֆոնի հետ պայմանագիր կնքելու մասին
22 Մայիսի 2018 - 21:45
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը մայիսի 23-ին պաշտոնապես կհայտնի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխության մասին:
Արտակարգ դեպք Ջերմուկում. տեղի ոստիկանապետը, 34-ամյա տղամարդու կյանքը հաջողվեց փրկել. նա փորձում էր կամրջից ցած նետվել
22 Մայիսի 2018 - 21:40
Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Ջերմուկի բաժին, որ մի քաղաքացի անցել է Ջերմուկ քաղաքի «Բարեկամություն» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել:
Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը (Տեսանյութ)
22 Մայիսի 2018 - 21:25
ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով: Նա ասել է, որ շարունակելու է աշխատել Երևանի ավագանիում:
Կադրային նշանակումները ևս քայլեր են, որոնք քաղաքականության մեջ խորհրդանշորեն են ընկալվում. Սամվել Ֆարմանյան (Տեսանյութ)
22 Մայիսի 2018 - 20:50
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ԱԺ նիստում հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ։
ՀՀ-ում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է. որքան աշխատավարձ են ստանում պաշտոնյաները
22 Մայիսի 2018 - 20:49
Հայաստանի հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան ՀՀ նախագահն է: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն 322 հզր 800 դրամ:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցիների նկատմամբ
22 Մայիսի 2018 - 20:45
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել հինգ իրանցիների նկատմամբ, որոնք մեղադրվում են սպառազինության մատակարարման եւ Եմենի հուսիթներին ուսուցանելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12947
 
Լրահոս`