Facebook   Twitter
 
Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ

17 Մայիսի 2018 - 17:30
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Այսպես, սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ. Օ.-ն 12.04.2018թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ սպանություն կատարելու կասկածանքով 27.04.2017թ.-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հիշյալ բաժնի աշխատակիցները խոշտանգել են իրեն. ծեծի ենթարկելով ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն` դեռևս 08.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցը նյութեր է նախապատրաստել առանց համապատասխան փաստաթղթի առկայության, գողացված խողովակներով բեռնված բեռնատարի հայտնաբերման դեպքով: Այդ կապակցությամբ հիշյալ բեռնատարի վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ, ըստ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, վերջինս, իբր, ներկայացրել է խողովակների տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել:

Սակայն հետագայում հիշյալ խողովակների գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Աշտարակի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված բեռնատարի վարորդն իր ցուցմունքով հայտնել է, որ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ոստիկանության աշխատակցին և բացատրություն է տվել վերջինիս թելադրանքով: Բացի այդ, քննության ընթացքում պարզվել է նաև, որ բացատրությունում նշված որոշ տվյալներ էլ կեղծվել են հիշյալ ոստիկանի կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Էրեբունի վարչական շրջանում հոկտեմբերի 17-ին
17 Հոկտեմբերի 2018 - 11:47
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Երևան քաղաքի՝ Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 10-50 հասցեների, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Ցանկանում եմ պաշտոնավարման երկար ժամկետ. Արծվիկ Մինասյանը՝ Տիգրան Խաչատրյանին
17 Հոկտեմբերի 2018 - 11:29
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17–ին, ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին։
Լեդի Գագան կամուսնանա իր մենեջեր Քրիսթիան Կարինոյի հետ
17 Հոկտեմբերի 2018 - 11:17
Եվ այսպես՝ երեկ արդեն ներկայացրել էինք Elle Women in Hollywood մրցանակաբաշխության արարողությունը, որն անցկացվել է Լոս Անջելեսում, որտեղ Four Seasons հյուրանոցում հանձնվեցին Հոլիվուդի ամենաազդեցիկ կանանց պարգեւները:
Շատ տեղերում մարդիկ օրեր են անցկացնում թաղային «բեսեդկաներում» եւ ասում են՝ մի գործ լիներ, աշխատեինք. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:56
Մարդիկ ունեն եւ պետք է ունենան պահանջներ կառավարությունից, սակայն այդ պահանջները հնարավոր չի լինի իրագործել, եթե նույնպիսի պահանջկոտությամբ չենք վերաբերում մեր ունեցած հարկային պարտավորություններին:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին
17 Հոկտեմբերի 2018 - 10:28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Մեծ հավանականությամբ «Իմ քայլը» դաշինքով ենք գնալու ընտրությունների. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:26
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու:
Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր մերկ գեղեցկուհիներին
17 Հոկտեմբերի 2018 - 10:18
Այ այսպես պետք է օրը սկսել։
«Մենք հայ-թուրքական սահմանը փակել ենք Ադրբեջանի համար». Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի
17 Հոկտեմբերի 2018 - 10:13
Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի՝ «Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար», այս մասին գրում է ադբեջանական Report գործակալությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13668
 
Լրահոս`
Րաֆֆի Հովհաննիսյան. Կեսգիշերն անց
Հասարակություն, Քաղաքական