Facebook   Twitter
 
Մեծ թվով մարդկանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա. նախարար Մինասյան

Մեծ թվով մարդկանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա. նախարար Մինասյան

17 Մայիսի 2018 - 17:44
Բավական մեծ թվով անձանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այս պահին չկա որևէ ցուցանիշի վատթարացման նշան, որը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի տնտեսական իրավիճակի տեսանկյունից: «Մենք մեր ենթակառուցվածքները պետք է բերենք հավուր պատշաճի, որ ներգրավենք նոր ներդրումներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ պետական արտոնություններով պայմանավորված (մաքսատուրքերից ազատում)՝ հաշվարկված շուրջ 35 միլիարդ դրամի ներդրում է առկա, աջակցության այլ գործիքներով, որոնք վերաբերում են վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և ԱԱՀ-ի հետ վերադարձներին, կամփոփվեն առաջիկա երեք օրերին:

Անդրադառնալով համակարգում իրականացվելիք փոփոխություններին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջիկայում ավելի համալիր կերպով հանդես կգան՝ ներառյալ կառավարության ծրագրում իրենց առաջարկությունները ներկայացնելը: Նրա խոսքով՝ իրենց ծրագրում կլինեն ինչպես նոր մոտեցումներ, այնպես էլ կապահովեն նախորդ կառավարության որդեգրած ուղղություններում և ոլորտներում իրականացվող ծրագրերի շարունակությունը: «Նոր ծրագրում կլինեն նաև նոր մոտեցումներ, այդ թվում՝ հակամենաշնորհային քաղաքականության մասին»,-հավելեց նախարար Մինասյանը:

Բնապահպանության նախարարի 19-ամսյա փորձն էլ նրան տվել է այն համոզումը, որ կայուն զարգացման հենասյուները՝ սոցիալական ներառականությունը, տնտեսական աճը, բնապահպանական կայունությունը, ճիշտ պահելով է, որ կարելի է հասնել կայուն աճի:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին, որը մայիսի 17-ին ստորագրվել է Աստանայում, որով ապրանքների լայն շրջանակի համար կկիրառվի զրոյական կամ արտոնյալ մաքսատուրքերի ռեժիմ, ապա, ըստ Մինասյանի, այն նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար: Մի կողմից՝ Հայաստանի տարածքն օգտագործելու տեսանկյունից, մյուս կողմից՝ «Մեղրի» ազատ առևտրի գոտում արտադրություններ հիմնելու և ծառայություններ մատուցելու առումով: Նա հայտնեց, որ այդպիսի համաձայնագիր է նախատեսված նաև Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019-ի պետական բյուջեն. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 11:55
Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019 թվականի պետական բյուջեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Թումոյի մասնաճյուղ բացվեց Փարիզում. կբացվի նաեւ Մոսկվայում, Բեռլինում. Արայիկ Հարությունյան
17 Հոկտեմբերի 2018 - 11:46
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, որի շրջանակում մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը:
Ցանկանում եմ պաշտոնավարման երկար ժամկետ. Արծվիկ Մինասյանը՝ Տիգրան Խաչատրյանին
17 Հոկտեմբերի 2018 - 11:29
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17–ին, ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին։
ՀՀԿ-ի մասնակցությունը ընտրություններին կկայունացնի քաղաքական դաշտը. Հակոբ Հակոբյան
17 Հոկտեմբերի 2018 - 11:13
Այսօր Հանրապետական խմբակցության հետ քննարկվելու է Ընտրական օրենսգրքում տեղի ունեցող փոփոխությունները։ Ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցող այդ փոփոխությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատասխանեց․
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին
17 Հոկտեմբերի 2018 - 10:28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Իրավաբանների մեծ մասը կարծում է, որ իմ վարչապետ առաջադրվելու անհրաժեշտությունը չկա. Փաշինյան
17 Հոկտեմբերի 2018 - 10:15
Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի ընտրության առաջին շրջափուլում Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը իրավական հարց է, քաղաքական չէ:
«Մենք հայ-թուրքական սահմանը փակել ենք Ադրբեջանի համար». Բաքվում Թուրքիայի նախկին դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի
17 Հոկտեմբերի 2018 - 10:13
Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն Արցախի՝ «Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար», այս մասին գրում է ադբեջանական Report գործակալությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4753
 
Լրահոս`
 
 
 
Րաֆֆի Հովհաննիսյան. Կեսգիշերն անց
Հասարակություն, Քաղաքական