Facebook   Twitter
 
Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին հարցրեք՝ ինչո՞ւ է Սամվել Հարությունյանը վերանշանակվել պաշտոնում. Սամվել Խուդոյան

Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին հարցրեք՝ ինչո՞ւ է Սամվել Հարությունյանը վերանշանակվել պաշտոնում. Սամվել Խուդոյան

14 Հունիսի 2018 - 17:16
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կոռուպցիոն գործարքների մեջ է եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է հոգեբանության գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը եւ այդ մասին փաստեր է հրապարակել:
«Սամվել Հարությունյանի գործունեության ընթացքում կհանդիպեք երկու ազգանուն՝ Հրանտ Ավասյան և Ռուբեն Աղուզումցյան, ովքեր Սամվել Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում ստացել են 12 գրանտ, հարմարվել են արդյունավետ գիտնականներ, նրանց նվիրվել է երկու լաբորատորիա: Դրամաշնորհներ ստացողների անունները կրկնվում էին ամնե տարի եւ անընդհատ նրանք էին շահում: Ստացվում է, որ նրանք 17 անգամ գրանտներ են ստացել, ստացվում է, որ նրանք կամ խոշոր գիտնականներ են կամ էլ Սամվել Հարությունյանի ընկերներն են եւ նա էլ անդիմադրելի սեր ունի իր ընկերների հանդեպ: Կարծում որ սա կրիմինալ է»,-ասաց նա:

Սամվել Խուդոյանը հավելեց, որ Սամվել Հարությունյանը պետական փաստաթղթի կեղծում է արել, ինչը հավաստող փաստաթղթեր ներկայացրեց:

Ըստ Սամվել Խուդոյանի՝ պետք է Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին հարցնել՝ ինչու՞ է Սամվել Հարությունյանը վերանշանակվել իր պաշտոնում:

«Նա ի դեպ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ընկերն է, եւ իմ կարծիքով այդ պատճառով է կարողացել նման ապօրինի գործողություններ անել», - նշեց Սամվել Խուդոյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
15 Օգոստոսի 2018 - 00:00
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 1-ին փողոցի կենդանաբանական խանութի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սերը կես տարի՞ է ապրում. ամուսնացած Ռատակովսկին զբոսանավի վրա բռնացրել են երիտասարդ մոդելի հետ
14 Օգոստոսի 2018 - 23:58
27-ամյա Էմիլի Ռատակովսկին Իտալիա է ժամանել 22-ամյա մոդել Ջորջ Բարետի և դերասանուհի Միշել Ռոդրիգեսի հետ, որպեսզի մասնակցի Unicef Summer Gala ամենամյա բարեգործական երեկոյին։
Գիտնականները կապ են գտել աչքերի հիվանդությունների եւ դեմենցիայի միջեւ
14 Օգոստոսի 2018 - 23:55
Աչքերի հիվանդությունների (գլաուկոմա, մակուլյար դիստրոֆիա կամ դիաբետիկ ռետինոպատիա) եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ կապ կա, նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Alzheimer's & Dementia ամսագրում:
Մալթան պատրաստ է ընդունել Aquarius փրկարարական նավը
14 Օգոստոսի 2018 - 23:42
Մալթայի կառավարությունը հայտարարել է Aquarius փրկարարական նավը ընդունելու պատրաստակամության մասին:
Գետափ - Շատին ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է
14 Օգոստոսի 2018 - 23:28
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ - Շատին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջենովայում կամրջի փլուզման կապակցությամբ երկօրյա սուգ է հայտարարվել
14 Օգոստոսի 2018 - 23:14
Ջենովայում կամրջի փլուզման կապակցությամբ երկօրյա սուգ է հայտարարվել: Վերջին տվյալներով փլուզման հետեւանքով 35 մարդ է մահացել:
Եվրահանձնաժողովը Լեհաստանին արդարադատության համակարգի բարեփոխման պատճառով դատական հայցով է սպառնում
14 Օգոստոսի 2018 - 23:02
Բրյուսելը քննարկում է Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարան Լեհաստանի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը: Այս մասին DW-ի փոխանցմամբ, ասվում է երեքշաբթի՝ օգոստոսի 14-ին Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Ռուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգի քաղաքապետը
14 Օգոստոսի 2018 - 22:54
Ռուսաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Օրենբուրգ քաղաքի քաղաքապետ Եվգենի Արապովը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Քնչական կոմիտեի Twitter-ի պաշտոնական էջը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12802
 
Լրահոս`