Facebook   Twitter
 
Մարտիմեկյան դեպքերի բացահայտման նպատակով հանձնարարականներ են տրվել. գլխավոր դատախազ

Մարտիմեկյան դեպքերի բացահայտման նպատակով հանձնարարականներ են տրվել. գլխավոր դատախազ

14 Հունիսի 2018 - 17:38
ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաև վարույթները կասեցված սպանության և սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաև հանրային հնչեղություն ստացած այլ ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Արձանագրվել է, որ վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ, նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը:

Այս հանգամանքը ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ նոր նախադրյալներ է ստեղծում չբացահայտված, այդ թվում հանրային առանձնահատուկ ուշադրության արժանացած ծանր հանցագործություններով քննվող գործերի վարույթներում ներգրավված անձանց հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելու և դա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը ծառայեցնելու առումով առավել նպատակային դարձնելու համար:

Վերջինիս անհրաժեշտությունը մշտապես կարևորվել է հատկապես չբացահայտված սպանությունների և սպանության փորձերի, ինչպես նաև ծանր և առանձնապես ծանր այլ հանցագործությունների դեպքերով հարուցված այն քրեական գործերով, որոնց քննության լիարժեքության և օբյեկտիվության վերաբերյալ մինչ այս հանրության մոտ առկա են եղել չփարատված կասկածներ կամ մտահոգություններ:

Ըստ Արթուր Դավթյանի՝ օգտագործելով հանրային աջակցության այս ռեսուրսը, անհրաժեշտ է դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցների գործադրմամբ էականորեն ակտիվացնել նմանատիպ հանցագործությունների, դրանք կատարողների բացահայտմանը, քրեական պատասխանատության անխուսափելիության ապահովմանն ուղղված աշխատանքները:

«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները:

Ընդ որում՝ հանձնարարականները չպետք է կրեն ձևական բնույթ. հստակ պետք է նշել՝ կոնկրետ ում կամ ինչ ուղղություններով պետք է իրականացվեն օեպրատիվ-հետախուզական միջոցառումներ: Բացի դրանից, այդ բոլոր գործերով պետք է ակտիվ քննչական գործողություններ սկսելուն ուղղված ցուցումներ տրվեն քննիչներին»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Հանձնարարվել է դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկել հատկապես ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ ՀՔԾ-ի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթներում գտնվող նման գործերով քննության պլանների թարմացման, քննչական գործողությունների նոր ուղղությունների մշակման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձևավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, և արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ:

Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից և փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է այս գործի շրջանակներում ևս ստեղծել դատախազների խումբ:

Մեծապես կարևորվել է նմանատիպ, ինչպես նաև չբացահայտված այլ գործերով վարույթի ակտիվ մասնակիցների՝ դիմում-բողոքների կապակցությամբ կամ անհատական նախաձեռնությամբ պարտադիր անձնական ընդունելությունների կազմակերպումը՝ արդյունավետ համագործակցության ձևավորման, ինչպես նաև քննության ուղղությունների ճիշտ տակտիկական մոտեցումները ձևակերպելու նպատակով:

Բացի վերոնշյալ գործերից, շեշտվել է նաև դատախազական մեխանիզմների կիրառմամբ խոշոր հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության հատկանիշներով հարուցված և կասեցված, ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանցով ևս ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և քննչական ու դատավարական գործողությունների կատարւմը պահանջելու խնդիրը:

Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև ուսումնասիրության առարկա դարձնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների կողմից հետաքննության մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով տրված հանձնարարությունների կատարման վիճակը՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից դրանց իրացման արդյունավետությունը գնահատելու և համապատասխան հետևություններ կատարելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ
23 Հունվարի 2019 - 13:42
Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ:
Խավարման ժամանակ Լուսնի վրա երկնաքար է ընկել
23 Հունվարի 2019 - 13:34
Հունվարի 21-ին խավարման ժամանակ Լուսնի վրա երկնաքար է ընկել: Դա նկատել է Reddit կայքի օգտատերը, դիմել մասնագետներին՝ այս իրադարձության մանրամասն ուսումնասիրման համար, հաղորդում է «Գազետա»-ն:
Եթե ՊԵԿ աշխատակիցների մոտ վարքագծի կանոններից շեղում եք նկատում, զանգեք մեր թեժ գիծ. ՊԵԿ
23 Հունվարի 2019 - 13:31
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կոմիտեի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու տնտեսվարող սուբյեկտների շփումների նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտների հետ շփումներում խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս վերապահված իրավունքները եւ օրինական շահերը, իսկ հարկային կամ մաքսային ծառայողների վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն որեւէ դրսեւորման դեպքերում անհապաղ զեկուցել:
ՀՀ հակակոռուպցիոն մարմինների շարքում լավագույնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է
23 Հունվարի 2019 - 13:24
Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ «Գործընկերություն հանուն Լավ Կառավարման» ծրագրի շրջանակներում Արեւելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա եւ Բելառուս) իրականացվել է «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության եւ գործառնական արդյունավետության» գնահատում:
«Նրանք պետք է աղոթեն Ալլահին, որ ինձ հետ որևէ բան չպատահի». Լապշինը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքներին
23 Հունվարի 2019 - 13:10
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը համարում է, որ Հայաստան այցելած ցանկացած մարդ պետք է իր կյանքի մնացած մասն անցկացնի բանտում:
Այս տարի անպտուղ զույգերի բուժման համար հատկացվել է 210 մլն դրամ. նախարար
23 Հունվարի 2019 - 13:09
2019 թվականին պետությունը 210 մլն դրամ է հատկացրել անպտուղ զույգերի բուժման եւ երկրում ծնելիության աճի համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է
23 Հունվարի 2019 - 12:57
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։
Հղի Մեգան Մարքլը բուսական սնունդ և չեզոք երանգներ է նախընտրում
23 Հունվարի 2019 - 12:55
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծրագրում է ապագա երեխայի սենյակը կահավորել գենդերային առումով չեզոք երանգներով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Փաստաբան. Հայաստանը ոչինչ չի արել ազատության մեջ հայտնված քաղաքացիների սոցիալականացման համար
23 Հունվարի 2019 - 12:52
Պետությունը ոչինչ չի արել, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտ չընկնեն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14793
 
Լրահոս`