Facebook   Twitter
 
Կիմ Չեն Ընը նամակ է ուղարկել Պուտինին

Կիմ Չեն Ընը նամակ է ուղարկել Պուտինին

14 Հունիսի 2018 - 18:22
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հանդիպումը նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության ընդհանուր մակարդակը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ դա միայն առաջին քայլն է լիակատար կարգավորման ճանապարհին: «Սակայն երկու առաջնորդների բարի կամքի շնորհիվ այս քայլն արվել է: Իհարկե, սա պայմաններ է ստեղծում հետագա առաջընթացի համար եւ նվազեցնում է Կորեական թերակղզու շուրջ լարվածության ընդհանուր մակարդակը»,- ասել է Պուտինը ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի նախագահության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

«Այս հանդիպման շնորհիվ անբարենպաստ սցենարը հետ է քաշվել, եւ բոլոր խնդիրները խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու հեռանկար է ի հայտ եկել»,- ասել է Պուտինը ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Էն Նամի հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանը միշտ կողմ է եղել դրան, անհրաժեշտ քայլեր է ձեռնարեկլ: Մենք այսուհետ եւս պատրաստ ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ, Ձեզ հետ միասին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ շփումներ հաստատելու համար, այդ թվում` տնտեսական համագործակցության ոլորտում»,- հավելել է ՌԴ նախագահը:

Կիմ Էն Նամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրավոր ուղերձ է փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից:
 
Նմանատիպ նորություններ
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել
23 Հունիսի 2018 - 20:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Լրատվամիջոցները ցուցադրել են, թե ինչպես է 12 տարվա ընթացքում փոխվել Քիմ Քարդաշյանը (Տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:04
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը միշտ չէ, որ աչքի ընկել փարթամ կազմվածքով և բարակ գոտկատեղով. կարիերայի սկզբում նա ունեցել է մեծ քիթ և փոքրիկ հետույք՝ գրում է golos.ua-ը:
Քույր ու եղբայր ամուսնացել են 15 տարի գաղտնի հարաբերություններ ունենալուց հետո
23 Հունիսի 2018 - 19:57
Ֆլորիդայում 50-ամյա Դեբի Զուտանտը 15 տարի հարաբերություններ ունենալուց հետո ամուսնացել է խորթ եղբոր՝ 51-ամյա Ջոյի հետ: Ընդհանուր հայր ունեցող ամուսինները խոստովանել են, որ դա եղել է սեր առաջին հայացքից՝ գրում է The Sun-ը:
Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում
23 Հունիսի 2018 - 19:53
Փորձագետների կանխատեսմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ կտանի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլում, սակայն կարող է կորցնել վերահսկողությունը խորհրդարանում:
Դուբայում ավարտվում է iPod երկնաքերի շինարարությունը
23 Հունիսի 2018 - 19:53
Դուբայում ավարտին է մոտենում The Pad անունով շենքի շինարարությունը: Այն սկսվել է դեռևս 2007թ.՝ գրում է Gadgets Now-ն:
Չինացի ֆերմերը Յուրյան շրջանի կրիայի քարացած զրահ է գտել
23 Հունիսի 2018 - 19:51
Չինաստանի Չունցին շրջանի ֆերմերը երկրի հարավ-արեւմտյան մասում մոտ 150 մլն տարեկան քար է գտել, որը նման է կրիայի զրահին, հաղորդում է «Սինխուան»:
Մոծակի խայթոցից հետո կնոջ մաշկի տակ որդ է առաջացել
23 Հունիսի 2018 - 19:50
Ռոստովի բնակիչը ստիպված է եղել երկար մակաբույծ որդին հեռացնելւ համար դիմել վիրաբույժ վարակաբաններին:
Արգենտինացի երկրպագուն Խորվաթիայի հետ խաղից հետո անհետ կորել է` գրություն թողնելով
23 Հունիսի 2018 - 19:31
30-ամյա արգենտինացի երկրպագու Դինու Ալեքսը, հիասթափված իր ազգային թիմի ելույթից աշխարհի առաջնությունում, գրություն է թողել և անհետ կորել:
Չինուհին մի քանի րոպեի ընթացքում ջարդուխուրդ է արել վարձած Ferrari-ն
23 Հունիսի 2018 - 19:20
Չինաստանում կինը վարձել է Ferrari 458 սպորտային ավտոմեքենան և մի քանի րոպե անց մխրճվել ճանապարհային ցանկապատի մեջ՝ երկու ավտոմեքենաների համար վթարային լուրջ իրավիճակ ստեղծելով՝ գրում է The Sun-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3698
 
Լրահոս`