Facebook   Twitter
 
Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը

14 Հունիսի 2018 - 20:33
Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը:
«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել առաջադրել Մամուկա Բախտաձեի թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում: Թիմը միաձայն հավանության է արժանացրել նրա թեկնածությունը: Վստահ եմ, որ Մամուկա Բախտաձեի ղեկավարությամբ վրաց կառավարությունը հաջողությամբ կապահովի երկրի առաջխաղացումը», - հայտարարել է մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեն:

Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թվականի հունիսի 9-ին:
Ֆինանսների նախարար է դարձել 2017 թվականի նոյեմբերի 13-ին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կառավարության կազմում:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տրանսգենդերը կպայքարի Վերմոնթի նահանգապետի պաշտոնի համար
15 Օգոստոսի 2018 - 12:29
Տրանսգենդեր Քրիսթին Հոլքուիսթը՝ Վերմոնթից, որը Դեմոկրատական կուսակցությունն է ներկայացնում, 2018-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում կպայքարի նահանգապետի պաշտոնը զբաղեցնելու համար։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նոր Զելանդիայում ուսուցիչների գործադուլին մասնակցել է շուրջ 30 հազար ուսուցիչ
15 Օգոստոսի 2018 - 12:23
Նոր Զելանդիայում չորեքշաբթի առավոտյան կրտսեր եւ միջին դպրոցների առնվազն 29 հազար ուսուցիչ 24 տարվա ընթացքում առաջին անգամ գործադուլի է մասնակցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Radio New Zealand-ը:
Թրամփը դժգոհել է Կոնգրեսին հաշվետու լինելու պարտավորվածությունից
15 Օգոստոսի 2018 - 12:08
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ սահմանադրական է համարում 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի որոշ դրույթներ, որը նա ստորագրել է երկուշաբթի։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Իվանկա Թրամփի նոր կանացի կերպարը
15 Օգոստոսի 2018 - 11:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։ Լուսանկարն արվել է բանտերում բարեփոխումներին նվիրված կլոր սեղանի ժամանակ։
Երկու հույն զինվորականները հայրենիք են վերադարձել Թուրքիայում բանտարկությունից հետո
15 Օգոստոսի 2018 - 11:19
Երկու հույն զինծառայողները, որոնք մարտից Թուրքիայում բանտարկված էին, հայրենիք են վերադարձել, հայտնում է ԱՄՆԱ աթենքյան լրատվական գործակալությունը:
Թրամփի գործողություններն օգնում են Պուտինին բարեկամական հարաբերություններ հաստատել Մերկելի հետ
15 Օգոստոսի 2018 - 11:16
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ին Բեռլինում կարող են ամրապնդել դիրքերը՝ ընդհանուր շահերի հետ կապված և կարծիքներ փոխանակել այն մասին, թե ինչպես ավելի լավ կլինի պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Խնդիր ունենք վերականգնել ԽՍՀՄ տարածքները. Ժիրինովսկի
15 Օգոստոսի 2018 - 10:45
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին «Говорит Москва»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախկին ԽՍՀՄ պետությունների և Ռուսաստանի հարաբերությունները լարում է: Այս մասին գրում է Rusarminfo-ն:
Ջիջի Հադիդը սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել
15 Օգոստոսի 2018 - 10:44
23-ամյա սուպերմոդել Ջիջի Հադիդը ապրիլի վերջին վերսկսեց հարաբերությունները երգիչ Զեյն Մալիքի հետ։ Այժմ, ելնելով Instagram-ում աստղի հրապարակած լուսանկարից, զույգը ռոմանտիկ հանգստյան օրեր է անցկացրել, և նրանց միջև ամեն ինչ լավ է։
Ջենովայում կամուրջի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 38-ի
15 Օգոստոսի 2018 - 10:43
Օգոստոսի 14-ին իտալական Ջենովայում կամրջի փլուզման հետեւանքով 38 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն՝ վկայակոչելով Իտալիայի ՆԳ նախարարության տվյալները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3890
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
Փոխարժեքները օգոստոսի 15 -ի դրությամբ
Տնտեսություն, Հասարակություն