Facebook   Twitter
 
Ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին. Փաշինյանի գլխավոր հորդորը Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպմանը

Ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին. Փաշինյանի գլխավոր հորդորը Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպմանը

12 Հուլիսի 2018 - 22:26
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավարություն կատարած այցի ընթացքում այցելեց Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի:
Այնտեղ էին հավաքվել ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ հայեր եվրոպական տարբեր երկրներից: Նրանք ՀՀ վարչապետին դիմավորեցին ծափերով և «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով:

Վարչապետին դիմավորեց եկեղեցու հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա գլխավորած պատվիրակությանը և նշեց, որ ուրախ են հանդիպելու Բրյուսելում:

«Հաջողություններ ենք մաղթում երկրի բարօրության ապահովման, մեր պետության զարգացման գործում: Մենք ականտես եղանք մի իրողության, որը սկզիբ առավ ամիսներ առաջ և դեռ շարունակվում է, մեր հուսահատված ժողովուրդը համախմբվեց և կանգնեց քաղաքական գործընթացների հիմքում»,- ասաց Զատիկ վարդապետ Ավետիքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հիմնական իմաստի մասին: Նրա խոսքով, հեղափոխությունից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե Հայաստանի քաղաքացիություն, երկրում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում:

«Հեղափոխությունից հետո մեր հիմնական ձեռքբերումը եղավ այն, որ անկախ նրանից ունի դե յուրե քաղաքացություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ-ի հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Եվ ես լիազորված եմ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող հային դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Այս փոփոխության հիմնական իմաստը դա է, մեր և ձեր Հայրնեիքն այլևս ձերն է, այն վերադարձված է ժողովրդին: Ես ուզում եմ արձանագրենք ընթացիկ քաղաքական իրավիճակի ամենակարևոր փոփոխությունը՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին: Մեր խնդիրն այժմ այն է, որ ամեն մեկս մեր տեղում տեր կանգնենք մեր Հայրենիքին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
23 Սեպտեմբերի 2018 - 23:56
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Հայտնվել ենք մահակների հարվածների տակ, որ մոտեցնենք էս օրը․ Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:53
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրում է․ «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:50
Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Երեւանի ավագանու ընտրության արդյունքներին ուղիղ կարող եք հետեւել այստեղ
23 Սեպտեմբերի 2018 - 23:47
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել
23 Սեպտեմբերի 2018 - 23:37
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել:
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. «Իմ քայլը» առաջին տեղում է
23 Սեպտեմբերի 2018 - 23:33
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:27
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի դռները, օրենքով սահմանված կարգով, ժամը 20։00-ին փակվեցին հանձնաժողովի նախագահ Գայանե Մինասյանի կողմից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:17
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14959
 
Լրահոս`