Facebook   Twitter
 
Հարկավոր է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ժողովուրդը շատ չտուժի. Գալուստ Սահակյանը՝ տուգանքների համաներման մասին

Հարկավոր է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ժողովուրդը շատ չտուժի. Գալուստ Սահակյանը՝ տուգանքների համաներման մասին

12 Հուլիսի 2018 - 22:32
Միջոցներ պետք է ձեռնարկել, որ ժողովուրդը շատ չտուժի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքների համաներման մասին:

«Իշխանությունն իր գործն է կատարում: Եթե փորձում են որոշակի միջոցներ ձեռնարկել ժողովրդի համար, դա դրական է գնահատվում, և մենք դրա կողմնակիցն ենք: Մենք այս տարիների ընթացքում նման իրավիճակներ ենք ունեցել: Ես զգում եմ, որ հարկավոր է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ժողովուրդը շատ չտուժի»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Խոսելով այն կարծիքների մասին, որ սա արդար չէ նրանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դե հիմա էդ մարդիկ դրամ են ունեցել, վճարել են: Դրամ ունեցողը վճարել է: Ովքեր չեն ունեցել, չեն վճարել, դրա համար պետությունը նրանց զիջում է:

Ենթադրենք՝ վճարողներից մեկն էլ ես եմ: Ես դրամ եմ ունեցել, վճարել եմ, էն մարդն էլ չի ունեցել, չի վճարել»:

Պատգամավորն ասաց, որ չի բացառվում, որ տուգանք վճարողների շարքերում լինեն մարդիկ, ովքեր ևս գումար չունեն, պարտքով են վճարել կամ ինչ-որ բան են վաճառել, որ վճարեն, բայց պետությունը չի կարող պարզել՝ ով է պարտքով վճարել, ով՝ ոչ, որ նրանց նկատմամբ էլ համաներում սահմանի:

«Որևէ գործողություն պետության մեջ, երբ կիրառվում է, այնպես չէ, որ բոլորին կարող է վերաբերել»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը մեքենա չունի, որ իրեն տուգանեն, իսկ ծառայողական մեքենան, իր կարծիքով, չի տուգանվել: «Ես ում մեքենան էլ նստեմ, սկզբից ասում եմ, որ պետք է կանոնավոր քշեք մինչև վերջ»,- նշեց նա:

Տիգրանուհի Մարտիրոսյան
 
Նմանատիպ նորություններ
«Իմ քայլը» դաշինքն ստացել է 82.70%, ԲՀԿ-ն՝ 6.43%, «Լույս» դաշինքը՝ 4.78%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
23 Սեպտեմբերի 2018 - 23:56
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ամփոփել Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Հայտնվել ենք մահակների հարվածների տակ, որ մոտեցնենք էս օրը․ Արարատ Միրզոյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:53
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում գրում է․ «2004֊ից (շատերը՝ 95֊96֊ից) տեղամասերում կռիվ ենք տվել, պայքարել ամեն քվեաթերթիկի համար, մարմնով պաշտպանել քվեատուփերը, լսել սպառնալիքներ, հետո փողոց դուրս եկել՝ պաշտպանելու քաղաքացու քվեն և արդարություն պահանջելու, հայտնվել մահակների հարվածների ու կրանի տակ, որ մոտեցնենք էս օրը։
Երեւանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների» կուսակցությունը. Գարիկ Քեռյան
23 Սեպտեմբերի 2018 - 23:50
Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել «Տանը նստածների»» կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Երեւանի ավագանու ընտրության արդյունքներին ուղիղ կարող եք հետեւել այստեղ
23 Սեպտեմբերի 2018 - 23:47
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն առցանց եղանակով հրապարակում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:
ԿԸՀ թեժ գծին քվեարկության վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել
23 Սեպտեմբերի 2018 - 23:37
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գծին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկություն վերաբերյալ 100-ից ավելի զանգ է ստացվել:
Հայտնի են թիվ 9/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները. «Իմ քայլը» առաջին տեղում է
23 Սեպտեմբերի 2018 - 23:33
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են:
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:27
ՀԱԹ 7/14 ընտրատեղամասի դռները, օրենքով սահմանված կարգով, ժամը 20։00-ին փակվեցին հանձնաժողովի նախագահ Գայանե Մինասյանի կողմից։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը քվեարկում է «Իմ քայլը» դաշինքի օգտին
23 Սեպտեմբերի 2018 - 23:17
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը Facebook-ի իր էջում գրել է․
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13384
 
Լրահոս`