Facebook   Twitter
 
«Ժողովուրդ». ՀՀ-ում ՃՏՊ-ների քանակն ավելացել է գրեթե 2 անգամ. արդյոք դրանք արագաչափերն ու տեսանկարա­հանող սարքերը հանելու հետևա՞նք են

«Ժողովուրդ». ՀՀ-ում ՃՏՊ-ների քանակն ավելացել է գրեթե 2 անգամ. արդյոք դրանք արագաչափերն ու տեսանկարա­հանող սարքերը հանելու հետևա՞նք են

13 Հուլիսի 2018 - 09:02
«Կառավարության՝ մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյաևի հանձնարարականից հետո ճանապարհային ոստիկանու­թյունը մեղմացրել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքա­կանությունը:
Միայն թե դրանից հետո հատկապես մայրաքաղաքում ճանապարհային երթևեկությունը դարձել է գրեթե անվերահսկելի: Իսկ պատահարների վիճակագրությունը պարզապես մտահոգիչ է. դրանք ավելացել են գրեթե երկու անգամ, հատկապես հունիսին: Բանն այն է, որ մայիսի 23-ին ՀՀ մի շարք բնակավայրերից, մայրաքաղաքի մի շարք փողոցներից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, և վարորդները շատ հաճախ մեքենաները վարում են, մեղմ ասած, անկանոն:

ՀՀ ՃՈ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում գրանցվել է 283 ՃՏՊ, որի արդյունքում եղել է 26-ը զոհ, 409 վիրավոր:

Մայիսին գրանցվել է 311 ՃՏՊ, 14 զոհ, 442 վիրավոր: Հունիսին ՃՏՊ-ի թիվը կտրուկ աճել է՝ դառնալով 349, զոհերի թիվը՝ 24 և վիրավորներինը՝ 541:

Մինչդեռ 2017թ. ապրիլին նույն ՃՈ-ի կողմից արձանագրվել է 264 ՃՏՊ, որից 20 զոհ, 367 վիրավոր, մայիսին ՃՏՊ-ների թիվը եղել է 269, 22 զոհ, 406 վիրավոր, հունիսին եղել է 332 ՃՏՊ, 25 զոհ, 454 վիրավոր:

Իսկ ահա հուլիսի 1-ից մինչև 11-ը ներառյալ այս տարի արձանագրվել է 169 ՃՏՊ, որից 15 զոհ, 238 վիրավոր, նախորդ տարի՝ 123 ՃՏՊ, 16 զոհ 178 վիրավոր:

Դեռ պարզ չէ՝արդյո՞ք ՃՏՊ-ների քանակը ավելացել է հենց այն վայրերում, որտեղից հանվել են արագաչափերն ու տեսանկարա­հանող սարքերը: ՃՈ-ում այս թեմայով ուսումնասիրություններ և վերլուծություններ են արվում: Բայց պաշտոնական վիճակագրու­թյամբ արձանագրված թվերը հուշում են, որ իշխանությունը պետք է որոշակի խստացնի երթևեկության կանոնների պահպանմա­նը հետևելը:

Այլընտրանքը՝ ՃՏՊ-ների, դրանց հետևանքով՝զոհերի թվի աճն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առաջին անգամ Հայաստանում բնագրային գիրքն ու հայերեն թարգմանությունն ընթերցողի սեղանին կդրվեն նույն օրը
10 Նոյեմբերի 2018 - 11:48
«Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը կդրվի ընթերցողի սեղանին:
Հերմինե Նաղդալյանը մեկնում է Չինաստան
10 Նոյեմբերի 2018 - 10:55
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը գնում է Փարիզ. Հայաստանը կարևոր սահմանագծին
10 Նոյեմբերի 2018 - 10:04
«Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկ­նում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ կմասնակ­ցի Առաջին աշխարհամարտի զինադադարի պայմանագրի 100-ամյակին նվիրված հան­դիսությանը և Փարիզի խա­ղաղության համաժողովին:
«168 Ժամ». Ներքին վտանգներ` դրսից
10 Նոյեմբերի 2018 - 10:00
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն, անդրադառնալով Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ անհամաձայնությանը, ասել է.
«Ժողովուրդ». Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից հետո ԳՇ-ում հատուկ արտա­հերթ ժողով է հրավիրվել
10 Նոյեմբերի 2018 - 09:55
«Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողություննե­րի մասով ծառայողական քննություն նշանակելու մասին:
Ուսխորհուրդների թնջուկը. ինչպե՞ս են գտնելու լուծումները. «Փաստ»
10 Նոյեմբերի 2018 - 09:53
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միավորվում են
10 Նոյեմբերի 2018 - 09:43
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմիավորվեն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1402
 
Լրահոս`