Facebook   Twitter
 
Թրամփը գոհ է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքից

Թրամփը գոհ է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքից

13 Հուլիսի 2018 - 09:03
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է համարում Բրյուսելում անցկացված եւ հինգշաբթի օրն ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Նրա խոսքերով, ինքը մյուս երկրներից ստացել է իրենց պաշտպանության ծախսերն ավելացնելու մասին հավաստիացումներ։
՝Եվ այժմ մենք ուրախ ենք, քանի որ ունենք հզոր, շատ հզոր ՆԱՏՕ՛՛- ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Թրամփը չի ասել, թե հատկապես որ երկրներն են համաձայնել ավելացնել պաշտպանության բյուջեն, սակայն նշել է.

՝՝Իմ պատճառով նրանք անցյալ տարվա ընթացքում ծախսերն արդեն իսկ ավելացրել են 4Օ միլիարդ դոլարով։ Այնպես որ, կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավանում է ինձ։ Միգուցե նա միակն է, բայց ոչինչ, դա էլ լավ է՛՛։

Ի հակադրություն Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, թե ՆԱՏՕ-ի 29 անդամներից եւ ոչ մեկը չի համաձայնվել ծախսերն ավելացնել նախապես համաձայնեցված իրենց համախառն ներքին արտադրանքի ծավալով 2 տոկոսից ավելի՛՛։

Թրամփի խոսքերով, ԱՄՆ-ի նկատմամբ ՆԱՏՕ-ում չի եղել արդար մոտեցում, քանի որ անցած 7 տասնամյակների ընթացքում, նրա խոսքերով, Վաշինգտոնի ուսերին է մնացել ՆԱՏՕ-ի ծախսերի 7Օ-ից 9Օ տոկոսը։

Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի ավարտից հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է. ՝՝Ես վստահում եմ ՆԱՏՕ-ին, եւ այս դաշինքին ԱՄՆ-ի հավատարմությունը մնում է շատ ուժեղ՛՛։

Նրա խոսքերով, ինքը կարող է ԱՄՆ-ը դուրս բերել ՆԱՏՕ-ի կազմից առանց Կոնգրեսի հավանությունը ստանալու, սակայն, ասել է նա, դրա անհրաժեշտությունն այժմ չկա, երբ անդամ երկրներից ստացվել են ֆինանսավորման հարցում հավաստիացումներ։

Դաշինքը ֆինանսավորելու հարցից զատ գագաթաժողովի ժամանակ երկրների ղեկավարները քննարկել են այնպիսի կարեւոր հարցեր, ինչպես Աֆղանստանը։ Մեծ Բրիտանիան խոստացել է կրկնապատկել այստեղ իր զորքերի թիվը։ Կանադան առաջարկել է ղեկավարել Իրաքում ՆԱՏՕ-ի զորքերի մարզումները։

Թրամփի մյուս կանգառը Մեծ Բրիտանիան է։ Դրանից հետո Հելսինկիում հանդիպում կունենա Ռուսաստանի իր պաշտոնակից Պուտինի հետ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իսրայելը գործողություններ է իրականացրել Գազայի հատվածում
12 Նոյեմբերի 2018 - 23:45
Իսրայելի զինված ուժերը Գազայում հարվածներ են հասցրել 70 օբյեկտների, նշված է Իսրայելի Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում:
ԵՄ-ում հստակեցրել են Brexit-ի շուրջ համաձայնագրի չափորոշիչները
12 Նոյեմբերի 2018 - 23:34
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի չափորոշիչները հստակեցված են, եւ բրիտանական կառավարությունը դրանք երեքշաբթի կքննարկի։ Այս մասին հայտարարել է Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Դիվահար ադրբեջանցին մահացելէ էկզորցիզմի սեանսի ժամանակ
12 Նոյեմբերի 2018 - 23:04
Բաքվում հինգ մարդ, նրանց թվում՝ մի մոլլա, ծեծելով մահվան են հասցրել 1993թ․ծնված հոգեկան հիվանդ տղամարդուն, որի մեջ, նրա հոր կարծիքով, դև էր բնակվում։
«Այդ դո՞ւք եք, տիկին Մակրոն». Փարիզում տոնակատարությունների ժամանակ Անգելա Մերկելին շփոթել են Մակրոնի կնոջ հետ
12 Նոյեմբերի 2018 - 17:40
Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունների ժամանակ համաշխարհային առաջնորդների հետ շփված տարեց ֆրանսուհին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի հետ, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում կատարելով BFMTV-ին:
Իլհամ Ալիեւի հետ մեր պայմանավորվածությունները սուրբ են. Լուկաշենկո
12 Նոյեմբերի 2018 - 17:02
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հաջորդ շաբաթ կայցելի Բելառուս։ Այս հարցի շուրջ խոսել են Բելառուսում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ԲԵԼՏԱ»–ն։
Պուտինը մեկնում է Թուրքիա
12 Նոյեմբերի 2018 - 16:49
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 19-ին մեկնելու է Թուրքիա` մասնակցելու Ստամբուլում կայանալիք «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումն ավարտելու արարողությանը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը:
Քեթի Փերին քննադատել է Թրամփի «անսիրտ» գրառումը 31 մարդու կյանք խլած անտառային հրդեհների վերաբերյալ
12 Նոյեմբերի 2018 - 15:28
Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերին քննադատել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում մոլեգնող ու 31 մարդու կյանք խլած անտառային հրդեհներին «միանշանակ անսիրտ» պատասխան տալու համար:
Կալիֆոռնիայում հրդեհներն «ընդգրկել» են 80.000 հեկտար տարածք (Լուսանկարներ)
12 Նոյեմբերի 2018 - 15:04
Անցած հինգշաբթի ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում մոլեգնած հրդեհների ընդհանուր մակերեսը կիրակի հասել է 80.000 հեկտարի: Կրակը ոչնչացրել է մոտ 7.000 շինություն, դարձել 31 մարդու մահվան և ավելի քան 150.000 ամերիկացու տարհանման պատճառ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վրաստանի նախագահի թեկնածու Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրեն ու իր երեխաներին ուղղված սպառնալիքներ է ստանում
12 Նոյեմբերի 2018 - 14:47
Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, հայտարարել է, որ սոցցանցերում սպառնալիքներ է ստացել, որով սպառնում են սպանել իր երեխաներին, գրում է apsny.ge-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4190
 
Լրահոս`