![]() Զարգացման կենտրոն` «Նավապետ Քիդի գանձերի կղզի» ժամանցի կենտրոնում (լուսանկարներ)13 Հուլիսի 2018 - 09:10
«Նավապետ Քիդի գանձերի կղզի» մանկական ժամանցային կենտրոնում երեխաների համար բացվել է նոր զարգացման կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Աննա Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սա նախատեսված է այն երեխաների համար է, ովքեր, բացի աշխույժ խաղերից, սիրում են հանգիստ, զարգացնող և, ինչու ոչ, կենցաղային խաղեր: «Փորձել ենք ստեղծել մի անկյուն, որտեղ երեխան կկարողանա հանգիստ խաղալ»,-ասաց նա:
Նա նշեց, որ կենտրոնում նորույթ են ներկայացրել, որը երեխային թույլ է տալիս, միգուցե, իր երազանքն իրագործել: Ըստ խաղի` երեխան ընտրում է իր ցանկացած հերոսի, ներկում է և իր աշխատանքը երևում է պատի վրա տեղադրված ինտերակտիվ էկրանի վրա: Աննա Մելքոնյանն ասաց, որ երեխաները տարբեր կերպարներ են ընտրում և նույնիսկ ռոք-արքայադուստրների տարբերակներ են եղել: Բացի այդ կենտրոնի պատերը դրսից խաղերով են պատված, ինչը երեխաներին ևս հետաքրքրում է: «Ունենք մեծ տնակ, որտեղ երեխաները ծանոթանում են կենդանիների հետ: Փազլի նման խաղ կա, որը երեխային ևս ստեղծագործելու հնարավորություն է տալիս: «Մեգա Թոյս» խանութից գեղեցիկ հավաքածու կա՝ խոհանոցային խաղերի և աղջիկների սիրելի հերոսների տիկնիկների»,-ասաց նա: Կենտրոնի տնօրենը նաև ասաց, որ զարգացման կենտրոնում տարիքային սահմանափակում չկա, իսկ 30 րոպեն արժե 1000 դրամ: «Հաճախորդներին չնեղացնելու համար ընտրել ենք ամենաօպտիմալ արժեքը»,-ասաց նա և նշեց, որ «Նավապետ Քիդի գանձերի կղզի» մանկական ժամանցային կենտրոնում նոր խաղերի տեսքով նորություններ կլինեն նաև այս տարեվերջ: HayNews.am ![]() 22 Փետրվարի 2019 - 16:15
ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի:
![]() 22 Փետրվարի 2019 - 16:13
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները փետրվարի 26–ին ժամը 18.00–ին հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում` «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով։
![]() 22 Փետրվարի 2019 - 16:12
Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:
![]() 22 Փետրվարի 2019 - 16:09
Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
![]() 22 Փետրվարի 2019 - 16:05
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից:
![]() 22 Փետրվարի 2019 - 16:02
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:
![]() 22 Փետրվարի 2019 - 15:59
Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել 2 նախաձեռնությամբ:
![]() 22 Փետրվարի 2019 - 15:51
Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը կիսվել է անկեղծ լուսանկարով։
![]() 22 Փետրվարի 2019 - 15:38
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 39-ամյա կնոջը:
|
Լրահոս`
![]()
Ոստիկանությունում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր
Հասարակություն ![]()
Գյումրու քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Ջուլիան Ասանժն Ավստրալիայի անձնագիր է ստացել
Միջազգային ![]()
Ինչո՞ւ հղի կանանց չի կարելի ուտել պահածոյացված սնունդ
Հասարակություն ![]()
Մեկ շաբաթից գործադուլ ենք անելու. ուսուցիչներ
Հասարակություն |