Facebook   Twitter
 
«Հրապարակ». Նախագահականից՝ վարչապետի աշխատակազմ

«Հրապարակ». Նախագահականից՝ վարչապետի աշխատակազմ

13 Հուլիսի 2018 - 09:16
«Հրապարակ» թերթը գրում է.
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներին՝ գրել էինք, որ նրանց թվում են Սերժ Սարգսյանի օրոք նախագահականում գլխավոր խորհրդական աշխատած Արամ Ղարիբյանն ու Ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների շնորհման վարչության պետ, ապաեւ՝ նախագահի ռեֆերենտ Ջեմմա Հակոբյանը:

Նախագահի աշխատակազմում վերոհիշյալ վարչությունն այլեւս գոյություն չունի, նույնանուն բաժինը այժմ վարչապետի աշխատակազմում է ներգրավված, որի պետ է նշանակվել Կարեն Գրիգորյանը: Նա հերթական կադրն է, որը նախագահականից տեղափոխվել է վարչապետի աշխատակազմ: Ի դեպ՝ Գրիգորյանը, դատելով վարչապետի ծառայողական կայքից, հունիսի 20-ին է պաշտոնը ստանձնել, սակայն ընդամենը մի քանի օր առաջ՝ մեր անդրադարձից հետո, նրա անձնական տվյալները զետեղվեցին կայքում: Մինչ այդ որեւէ մեկի անունը, որպես բաժնի պետ, նշված չէր եւ ենթադրել էինք, որ նշանակում դեռեւս չի եղել: Անկուսակցական, մասնագիտությամբ իրավաբան, երեք երեխաների հայր Կարեն Գրիգորյանի մասնագիտական ողջ գործունեությունն ու ծառայողական առաջխաղացումը, կարելի է ասել, կապված է եղել նախագահականի հենց այդ բաժնի հետ, որը հետագայում վարչություն է դարձել: Գրիգորյանն աշխատել է երեք նախագահների օրոք. 1994-1996 թթ. եղել է հիշյալ բաժնի բաժնի 1-ին կարգի մասնագետ, 1996-1998 թթ՝ նույն բաժնի առաջատար մասնագետ, 1998-1999 թթ՝ գլխավոր մասնագետ, 1999-2017 թթ՝ արդեն իսկ վարչության պետի տեղակալ: 2017թ. նոյեմբերից 2018թ. հունիսը Գրիգորյանը վարչության պետի պաշտոնակատարն էր: 46 ամյա պաշտոնյան ունի պահեստազորի ավագ լեյտենանտի կոչում, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Նշենք նաեւ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունն ունի ներման եւ քաղաքացիության բաժին, որի պետն է Անի Մուրադյանը:

Նախագահականի անձնակազմի կառավարման եւ պետական պարգեւների վարչությունն էլ, որի պետը Նարե Դանիելյանն է, ունի պարգեւների եւ կոչումների բաժին, պետ՝ Մարգարիտա Թադեւոսյան: Երկու պետական հիմնարկներում այս՝ միմյանց կրկնող վարչություն-բաժինների խնդիրն առաջավ Սերժ Սարգսյանի վարչապետացումը նախապատրաստելու պատճառով, երբ նրա նախագահության վերջին ամիսներին որոշվեց, որ պետք է նախագահից «խլվի» ու վաչապետին «բաշխվի» մասնավորապես ներման եւ պարգեւների ու կոչումների շնորհման լծակը: (Այս ամենն, իհարկե բացատրվեց համապատասխան օրենքները սահմանադրությանը համապատասխանեցնելու համատեքստում): Նախագահը այս հարցերում սոսկ հաստատող-վավերացնողի ֆունկցիա ունի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատանքի. «Ժամանակ»
19 Սեպտեմբերի 2018 - 09:21
«Ժամանակ» թերթը գրում է.
ԱԱԾ-ն պարզում է՝ որտեղից են գոյացել Ալեքսանդր Սարգսյանի միլիոնները
19 Սեպտեմբերի 2018 - 09:20
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված:
Քանի՞ թոշակառու կօգտվի փոփոխությունից. «Փաստ»
19 Սեպտեմբերի 2018 - 09:00
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ». Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը
19 Սեպտեմբերի 2018 - 08:58
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ». ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց մուտքի վիզաները
19 Սեպտեմբերի 2018 - 08:55
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլեւ՝ արտերկրում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1347
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պուտինը կրակել է դիպուկահար հրացանից
Միջազգային, Հասարակություն