Facebook   Twitter
 
«Իրատես». ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն առայժմ լռում են, բայց կրակը գնալով թեժանում է. «սրտում պահածը» գործի են դնելու

«Իրատես». ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն առայժմ լռում են, բայց կրակը գնալով թեժանում է. «սրտում պահածը» գործի են դնելու

13 Հուլիսի 2018 - 09:28
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «վարձով ապրող» քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, հայտնվել են խիստ անհարմար վիճակում. շատ հաճախ անընդունելի համարելով գործող կառավարության գործողությունները, ստիպված համաձայնում են դրանց հետ: Սակայն կրակը գնալով թեժանում է, վերջին կաթիլն էլ ԸՕ-ի շուրջ քննարկումներն էին:
Հիմա նրանք հայտնվել են լուսանցքում, կառավարության ղեկավարությունը նրանց «բանի տեղ չի դնում»: Առայժմ դաշնակցականներն ու ԲՀԿ-ականները զուսպ քննադատություն են հնչեցնում, թե ինչպես է հնարավոր լինել աշխատանքային գործընկեր, սակայն արհամարհել դիմացինի կարծիքը:

Մինչդեռ այս ուժերի մտավախությունը լիովին այլ է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս վճռորոշ պահին, երբ առջեւում ընտրություններ են, նրանք վախենում են բարձր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանի հասցեին թթու, կծու որեւէ խոսք ասելուց, որովհետեւ կարող են հանրային պարսավանքի արժանանալ, ինչը հիմա ամենաքիչն է նրանց հարկավոր:

«Սրտում պահածը», սակայն, նրանք հաստատապես գործի են դնելու նախընտրական շրջանում՝ մեկիկ-մեկիկ «հաշվելով» նոր կառավարության բացթողումները, չնայած, մեր աղբյուրի պնդմամբ, քննադատության օրը գուցե ավելի շուտ վրա հասնի: Եթե ԸՕ-ի շուրջ քննարկումների ժամանակ կառավարության հանձնաժողովը շարունակի նույն գործելաոճը, քննադատությունների ալիքը չի ուշանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առաջին անգամ Հայաստանում բնագրային գիրքն ու հայերեն թարգմանությունն ընթերցողի սեղանին կդրվեն նույն օրը
10 Նոյեմբերի 2018 - 11:48
«Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը կդրվի ընթերցողի սեղանին:
Հերմինե Նաղդալյանը մեկնում է Չինաստան
10 Նոյեմբերի 2018 - 10:55
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը գնում է Փարիզ. Հայաստանը կարևոր սահմանագծին
10 Նոյեմբերի 2018 - 10:04
«Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկ­նում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ կմասնակ­ցի Առաջին աշխարհամարտի զինադադարի պայմանագրի 100-ամյակին նվիրված հան­դիսությանը և Փարիզի խա­ղաղության համաժողովին:
«168 Ժամ». Ներքին վտանգներ` դրսից
10 Նոյեմբերի 2018 - 10:00
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն, անդրադառնալով Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ անհամաձայնությանը, ասել է.
«Ժողովուրդ». Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից հետո ԳՇ-ում հատուկ արտա­հերթ ժողով է հրավիրվել
10 Նոյեմբերի 2018 - 09:55
«Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողություննե­րի մասով ծառայողական քննություն նշանակելու մասին:
Ուսխորհուրդների թնջուկը. ինչպե՞ս են գտնելու լուծումները. «Փաստ»
10 Նոյեմբերի 2018 - 09:53
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միավորվում են
10 Նոյեմբերի 2018 - 09:43
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմիավորվեն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1402
 
Լրահոս`