Facebook   Twitter
 
«Հրապարակ». Վարչապետի և կառավարության կողմից առաջարկված ԸՕ նախագիծն առևտրի առարկա չի լինելու.Դանիել Իոննիսյան

«Հրապարակ». Վարչապետի և կառավարության կողմից առաջարկված ԸՕ նախագիծն առևտրի առարկա չի լինելու.Դանիել Իոննիսյան

13 Հուլիսի 2018 - 09:35
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարության ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հաջորդ օրն իրեն լավ չէր զգում ԱԺ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ իր դրսեւորած վարքագծի համար․ «Չէի ցանկանա հարաբերությունների նման լարում լիներ, ինքս էլ կոնսենսուսի կողմնակից եմ»։

Իսկապե՞ս սեպտեմբերին ԸՕ-ն պատրաստ կլինի։ «Այո, դա խիստ իրատեսական է»։ Քանի՞ նախագիծ կլինի։ «2 նախագիծ կլինի, թե 1, կախված է նրանից, թե պառլամենտի հանձնաժողովը նախագիծ կառաջարկի՞, թե՞ ոչ։ Մենք հաստատ նախագիծ առաջարկելու ենք, երկրորդեմ՝ վարչապետի եւ կառավարության կողմից առաջարկված նախագիծն առեւտրի առարկա չի լինելու»։ Реклама 40 Ի՞նչ ասել է «առեւտրի առարկա»։ «Ասել է՝ «մեր այս մոտեցումն ընդունեք, մենք այս մոտեցումը հանդես բերենք» մակարդակի քննարկումներ չեն լինելու»։ Իսկ եթե ԱԺ ուժերը «կողմ» չքվեարկե՞ն ձեր տարբերակին։ «Վարչապետն ու կառավարական հանձնաժողովը լավագույն օրենսգրքի ջատագովն են․ այն կունենա հանրային շատ լուրջ սատարում։ Խորհրդարանն այդ օրենսգրքին դեմ, թե կողմ կքվեարկի՝ մեր հանձնաժողովի խնդիրը չէ»։ Իսկ եթե ձեր նախագիծը մերժվի, պատգամավորներն ընդունեն իրենց նախագիծը։ «Ճիշտն ասած՝ ես դա քիչ հավանական եմ համարում, եթե չասեմ՝ բացառում եմ»։ Իսկ ձեր հանձնաժողովն ո՞վ է ֆինանսավորում։

«Հանձնաժողովի անդամները, որպես այդպիսին, աշխատավարձ չեն ստանում, ես աշխատավարձ ստանում եմ «Իրազեկ քաղաքացիների միավորումից», Արարատ Միրզոյանը փոխվարչապետի իր աշխատավարձն է ստանում»։ Ասում են՝ կոնկրետ Դուք կառավարությունից ստանում եք միլիոնուկես դրամ՝ ԸՕ-ի աշխատանքների համար։ «Ոչ, այդպես չէ, ես «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ստանում եմ այն նույն աշխատավարձը, որն ստանում էի հեղափոխությունից առաջ, չնայած առաջիկայում չեմ բացառում արձակուրդ վերցնեմ՝ միայն ԸՕ-ի վրա աշխատելու համար»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Առաջին անգամ Հայաստանում բնագրային գիրքն ու հայերեն թարգմանությունն ընթերցողի սեղանին կդրվեն նույն օրը
10 Նոյեմբերի 2018 - 11:48
«Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունը կդրվի ընթերցողի սեղանին:
Հերմինե Նաղդալյանը մեկնում է Չինաստան
10 Նոյեմբերի 2018 - 10:55
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը գնում է Փարիզ. Հայաստանը կարևոր սահմանագծին
10 Նոյեմբերի 2018 - 10:04
«Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով մեկ­նում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ կմասնակ­ցի Առաջին աշխարհամարտի զինադադարի պայմանագրի 100-ամյակին նվիրված հան­դիսությանը և Փարիզի խա­ղաղության համաժողովին:
«168 Ժամ». Ներքին վտանգներ` դրսից
10 Նոյեմբերի 2018 - 10:00
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն, անդրադառնալով Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ անհամաձայնությանը, ասել է.
«Ժողովուրդ». Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից հետո ԳՇ-ում հատուկ արտա­հերթ ժողով է հրավիրվել
10 Նոյեմբերի 2018 - 09:55
«Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողություննե­րի մասով ծառայողական քննություն նշանակելու մասին:
Ուսխորհուրդների թնջուկը. ինչպե՞ս են գտնելու լուծումները. «Փաստ»
10 Նոյեմբերի 2018 - 09:53
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միավորվում են
10 Նոյեմբերի 2018 - 09:43
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները կմիավորվեն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1402
 
Լրահոս`