Facebook   Twitter
 
Աշխարհին ու ներդրողներին տեղեկացրեք Հայաստանի նոր իրողությունների մասին. Փաշինյանը՝ Նյու Յորքից օգնություն առաջարկող հայուհուն

Աշխարհին ու ներդրողներին տեղեկացրեք Հայաստանի նոր իրողությունների մասին. Փաշինյանը՝ Նյու Յորքից օգնություն առաջարկող հայուհուն

10 Օգոստոսի 2018 - 23:00
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Հայաստանը լինի ոչ թե Սինգապուրի կամ Իսրայելի նման, այլ օրինակ դառնա հենց այդ երկրների համար։
Նոյեմբերյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը պատասխանելով Նյու Յորքից ժամանած հայուհու հարցին, թե իրենք ինչով կարող են օգնել Հայաստանին՝ դիմագրավելու առկա մարտահրավերները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամենակարևոր բանը այսօրվա Հայաստանի իրողությունների մասին տեղեկացնելն է աշխարհին՝ մարդկանց ու առաջին հերթին հայությանը, նրանց քաջալերելը, որ գան Հայաստան ու ներդրումներ կատարեն։

Հայաստանի ու Սփյուռքի միջև կապն ավանդաբար եղել է օգնություն տվողի ու սպառողի հարաբերություն։ Հիմա եկել է ուրիշ շրջան. սփյուռքի մեր գործարարները իրենց գործընկերների հետ պետք է մտածեն Հայաստանում ներդրումներ կատարելու, աշխատատեղեր բացելու մասին»։

Վարչապետը վստահեցրեց, որ դրա համար այլևս չկան խոչընդոտներ՝ ապահովված են բոլոր ներդրողների համար հավասար հնարավորություններ, բիզնեսի իրավունքների պաշտպանությունն էլ բարձր մակարդակի վրա է։

«Օգնեք բոլորիս, եկեք համախմբվենք մի հարցի շուրջ՝ աշխարհին ցույց տալու Հայաստանի նոր դեմքն ու կերպարը։ Ինձ օտարերկրյա լրագրողները հաճախ են հարցնում՝ դուք ուզում եք Հայաստանը լինի ինչպես Սինգապուրը, ես ասում եմ՝ ոչ, ինչպես Իսրայելը, ես կրկին ասում եմ՝ ոչ։ Ես ուզում եմ Հայաստանը լինի ինչպես Հայաստանը։ Այն Հայաստանը, որի հիմքերը մենք մայիսին դրել ենք։ Ոչ թե մեզ պետք է բերեն Իսրայելի ու Սինգապուրի օրինակը, այլ այնտեղ պետք է բերեն Հայաստանի օրինակը։ Մեր ամբիցիաներն այ այդքան մեծ են»,-հավելեց վարչապետը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փաշինյանը հանդիպել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ (Լուսանկարներ)
26 Մարտի 2019 - 00:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա:
Արարատի մարզպետն այցելել է այրվածքներ ստացած 12-ամյա երեխային (Լուսանկարներ)
25 Մարտի 2019 - 23:55
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր այցելել եմ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ Վենեսուելայում
25 Մարտի 2019 - 23:48
Վենեսուելայի մի շարք նահանգներում կրկին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են գրանցվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով վենեսուեալական ոստիկանությունում իր աղբյուրին:
ՄԱԿ-ում քննարկում են ռոբոտ-մարդասպանների արգելման հնարավորությունը
25 Մարտի 2019 - 23:42
Ժնեւում մեկնարկել է սպառազինությունների ավտոմատ համակարգերի մասին ՄԱԿ համաժողովը։ Ավելի քան երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ այդպիդի համակարգերը համարում են «մահաբեր» եւ կոչ են անում ռոբոտ-մարդասպաններին արգելել։
Մագնիսական գրավչություն ունեցող կանանց սովորույթներ
25 Մարտի 2019 - 23:35
1. Մագնիսական կանայք միշտ դրական են տրամադրված: Իսկ դրական տրամադրությունն ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր:
Օդաչուները Գերմանիայի փոխարեն սխալմամբ վայրէջք են կատարել Շոտլանդիայում
25 Մարտի 2019 - 23:30
Զարմանալի միջադեպ է տեղի ունեցել Լոնդոն-Դյուսելդորֆ չվերթն իրականացնող բրիտանական British Airways ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը վայրէջք է կատարել ոչ թե Գերմանիայում, այլ Շոտլանդիայի Էդինբուրգում:
5 ամսական տղան տան պայմաններում կատարված թլպատման հետեւանքով մահացել է
25 Մարտի 2019 - 23:28
Իտալիայից 5-ամսական տղան մահացել է տան պայմաններում կատարված թլպատման անհաջող պրոցեդուրայից հետո: Պրոցեդուրայից քիչ անց տղայի վիճակը վատացել է:
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել
25 Մարտի 2019 - 23:26
Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17395
 
Լրահոս`