Facebook   Twitter
 
Հաճախ եմ հատել թույլատրելիի սահմանը. Շվարցենեգերը խոստովանել է, որ կանանցից ներողություն խնդրելու շատ առիթներ է ունեցել

Հաճախ եմ հատել թույլատրելիի սահմանը. Շվարցենեգերը խոստովանել է, որ կանանցից ներողություն խնդրելու շատ առիթներ է ունեցել

11 Հոկտեմբերի 2018 - 23:36
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ «բազմիցս հատել է թույլատրելիի սահմանը» կանանց հետ շփվելիս: Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, այս մասին հանրահայտ դերասանը հայտնել է Men's Health ամսագրին տված հարցազրույցում:
Դերասանին խնդրել են մեկնաբանել սեռական ոտնձգությունների և սեռական բռնության դեմ պայքարի թեման, որի մասնակիցները միավորվել են #MeToo հեշթեգի ներքո: «Հիշելով անցյալը՝ կարող եմ ասել, որ հատել եմ թույլատրելիի սահմանը մի քանի անգամ, սակայն ամեն անգամ առաջինն եմ ներողություն խնդրել», - ասել է Շվարցենեգերը:

«Ես ինձ անհարմար եմ զգում և ներողություն եմ խնդրում: Երբ ես դարձա Կալիֆոռնիայի նահանգապետ, ցանկանում էի, որ ես կամ ուրիշ որևէ մեկը նման սխալներ երբեք չկրկնի», - շեշտել է դերասանը:

Հիշեցնենք, որ նահանգապետի պաշտոնը նա զբաղեցրել է 2003-2011 թվականներին:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում
23 Հոկտեմբերի 2018 - 13:37
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ:
Հայաստանը վերականգնում է բարձր տեխնոլոգիական արտադրության առաջատարի իր ֆունկցիան. Պուտինի խորհրդական
23 Հոկտեմբերի 2018 - 13:35
ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական հզորությունների կոոպերացիան թույլ կտա Հայաստանին վերականգնել բարդ սարքավորումների և հաշվարկային տեխնիկայի արտադրության առաջատարի իր դիրքերը, որոնք կային դեռ ԽՍՀՄ տարիներին:
Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հրապարակումները
23 Հոկտեմբերի 2018 - 13:20
Ոստիկանությունն ուսումնասիրում է Երեւանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հրապարակումները:
Ինչո՞ւ մատչելի բնակարաններն անմատչելի դարձան. «Վերածնունդ» թաղամասում բնակարանի համար հերթագրվածներն անակնկալի են եկել
23 Հոկտեմբերի 2018 - 13:14
«Վերածնունդ» երիտասարդական ավանի ծրագրի շահառուները բողոքում են ծրագրի պայմանների փոփոխությունից, որի հետեւանքով շատերի համար մատչելի բնակարաններ անմատչելի են դարձել:
11 երիտասարդ արժանացել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակի՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
23 Հոկտեմբերի 2018 - 13:10
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների արժանացած տասնմեկ պատանիների անունները։ Մերձավոր Արևելքի յոթ երկրներից ժամանած երիտասարդները 2018թ. սեպտեմբերին սկսել են իրենց ուսումը Միավորված աշխարհի քոլեջներ (UWC) կրթական ցանցի դպրոցներում՝ աշխարհով մեկ։
Մեկնարկել է դպրոցականների ակնային առողջության պահպանման հանրապետական ծրագիրը
23 Հոկտեմբերի 2018 - 12:57
Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը:
Խաշոգջիի մարմինը գտել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրում. Դողու Փերինչեք
23 Հոկտեմբերի 2018 - 12:53
Սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի մարմինը հայտնաբերվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի տարածքում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է թուրքական Vatan («Հայրենիք») կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:
256 քաղաքացիներ ստացել են անվճար երթեւեկելու վկայականներ
23 Հոկտեմբերի 2018 - 12:35
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 30860 դիմում եւ գրություն, որոնցից 1139-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1565-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:
Վարչապետի պաշտոնակատարը պարգևներ է հանձնում ՏՏ ոլորտի մրցանակին արժանացած ուսանողներին (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2018 - 12:30
Վարչապետի պաշտոնակատարը պարգևներ է հանձնում ՏՏ ոլորտի մրցանակին արժանացած ուսանողներին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15934
 
Լրահոս`