Facebook   Twitter
 
Փաստաբանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել

Փաստաբանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի դեմ հաղորդում է ներկայացրել

11 Հունվարի 2019 - 23:18
«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հաղորդում է ներկայացրել Դատավարների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։


Նշենք, որ նույն դատավորը քննում է նաև Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշման դեմ ներկայացրած բողոքը։

NEWS.am–ի հետ զրույցում Միհրան Պողոսյանը նշեց, որ Արտուշ Գաբրիելյանն իր պաշտպանյալի խափանման միջոցի հարցը քննարկելիս որևէ գործողություն չի կատարել պաշտպանական կողմին ծանուցելու համար։

Ավելի վաղ Վահագն Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել էր, որ դատարանը գաղտագողի որոշում է կայացրել երկրորդ անգամ իրեն կալանավորելու։ Նրա խոսքով՝ առանց պաշտպանական կողմի մասնակցության խափանաման միջոցի հարց քննարկելը պաշտպանական իրավունքի կոպտագույն խախտում է։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2–ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
 
Նմանատիպ նորություններ
Բուքմեյքերական գրասենյակներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. ՔԿ
21 Հունվարի 2019 - 22:25
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Ազատության-Զարյան փողոցների խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 5 անձ
21 Հունվարի 2019 - 21:53
Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ձերբակալվել է:
ՊԵԿ-ը դարձյալ պարտվել է դատարանում. 5 մլն դրամը վերադարձվել է առողջարանին
21 Հունվարի 2019 - 21:41
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի բողոքն ընդդեմ «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ–ի և անփոփոխ թողել ՀՀ վարչական դատարանի դեռևս 2017 թ. մարտի 13-ին կայացրած վճիռը։
Գազի բալոն է պայթել. կա տուժած
21 Հունվարի 2019 - 21:41
Հունվարի 21-ին, ժամը 15:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Պետրոս Ղազարյանին կփոխարինի Անժելա Թովմասյանը
21 Հունվարի 2019 - 21:35
hraparak.am գրել էր, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի՝ Հ1 տեղափոխվելուց հետո, հաղորդման նոր վարող են փնտրում եւ տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ամանորից հետո լուրեր տարածվեցին, որ հաղորդաշարը հնարավոր է վարի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով մեր հարցին ի պատասխան չէր հերքել փաստը, նշելով, որ հարցը քննարկման փուլում է, ինքը հավանաբար քաղաքական բովանդակությամբ նախագիծ կիրականացնի, ինչի մասին կխոսի առաջիկայում։

Քանյե Ուեսթի անակնկալը լաց լինելու չափ հուզել է Քիմ Քարդաշյանին (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 21:30
Ռեփեր Քանյե Ուեսթն առաջին անգամ չէ, որ ապացուցում է իր՝ կատարյալ ամուսին լինելը։ Նույնիսկ երեք երեխաների ծնունդից հետո նա շարունակում է փորձել գրավել Քիմ Քարդաշյանի սիրտը։ Ավելի վաղ նա Barbie տիկնիկ է պատվիրել Քիմի համար, որի մասին վերջինս վաղուց էր երազում։ Երեկ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում անկեղծացել է Քանյերի նոր անակնկալի մասին։

Տավուշի մարզի Կիրանց գյուղի խանութից ծխախոտ էին գողացել. Ժամեր անց գողությունը բացահայտվել էր
21 Հունվարի 2019 - 21:28
Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Կիրանց գյուղի խանութից հունվարի 11-ին կատարված գողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
«Վալլեքս» խումբը մանրամասներ է հայտնում «Թեղուտ»-ում ստեղծված իրավիճակի մասին
21 Հունվարի 2019 - 21:25
«Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14766
 
Լրահոս`
Ինչպես է երգչուհի Պոլինա Գագարինան փրկվել «շնաձկան» հարձակումից (Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր