Facebook   Twitter
 
Կրակոցներ Արարատի պոլիկլինիկայի մոտ

Կրակոցներ Արարատի պոլիկլինիկայի մոտ

12 Հունվարի 2019 - 19:22
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 31-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի՝ 26-ամյա բնակչին:
2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 02:38-ին, Արարատ քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել առ այն, որ 2019թ. հունվարի 5-ի՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի պոլիկլինիկայի մոտ սպիտակ գույնի ավտոմեքենայից կրակոց է արձակվել իր ուղղությամբ: Ըստ հաղորդման՝ կրակոց արձակողը հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

Նույն օրը՝ ժամը 01:15-ին, ոստիկանությունում հաղորդում է տվել նաեւ 1987թ. ծնված տղամարդու հայրը՝ նշելով, որ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց 26-ամյա հարեւանն իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայից ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակել է իրենց ուղղությամբ, որի հետեւանքով իր 31-ամյա որդին ոտքերի շրջանում ստացել է վնասվածքներ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

2019թ. հունվարի 6-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում եւ ընդունվել վարույթ: 31-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանից կրակված 2 հատ պարկուճ եւ արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, իրականացվել խուզարկություն:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատ քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին:

Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, 1992թ. ծնված երիտասարդը, պոլիկլինիկայի տարածքում՝ բազմաբնակարան շենքի բակում, խուլիգանական մղումներով, շրջապատին հակադրվելու եւ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, դրսեւորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք, այն է՝ իր վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ մոտեցել է բակում հավաքված շուրջ 15-20 բնակիչներին, հրապարակայնորեն սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել նրանց հասցեին:

Այնուհետեւ երիտասարդը, սեփական անձի առավելությունը ընդգծելու ձգտումով, 1987թ. ծնված տղամարդուն կանչել իր մոտ, իսկ երբ վերջինս սկսել է առաջանալ, երիտասարդն իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանն ավտոմեքենայի վարորդի դռան պատուհանից ուղղել է նրա ստորին վերջույթների ուղղությամբ եւ անընդմեջ 4 կրակոց արձակել ու դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետեւանքով 31-ամյա տղամարդը ստորին վերջույթների եւ ձախ դաստակի շրջաններում ստացել է հրազենային վնասվածքներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019թ. հունվարի 8-ին նա հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում եւ ձերբակալվել:

2019թ. հունվարի 10-ին 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ազատության-Զարյան փողոցների խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 5 անձ
21 Հունվարի 2019 - 21:53
Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ձերբակալվել է:
ՊԵԿ-ը դարձյալ պարտվել է դատարանում. 5 մլն դրամը վերադարձվել է առողջարանին
21 Հունվարի 2019 - 21:41
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի բողոքն ընդդեմ «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ–ի և անփոփոխ թողել ՀՀ վարչական դատարանի դեռևս 2017 թ. մարտի 13-ին կայացրած վճիռը։
Գազի բալոն է պայթել. կա տուժած
21 Հունվարի 2019 - 21:41
Հունվարի 21-ին, ժամը 15:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Պետրոս Ղազարյանին կփոխարինի Անժելա Թովմասյանը
21 Հունվարի 2019 - 21:35
hraparak.am գրել էր, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի՝ Հ1 տեղափոխվելուց հետո, հաղորդման նոր վարող են փնտրում եւ տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ամանորից հետո լուրեր տարածվեցին, որ հաղորդաշարը հնարավոր է վարի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով մեր հարցին ի պատասխան չէր հերքել փաստը, նշելով, որ հարցը քննարկման փուլում է, ինքը հավանաբար քաղաքական բովանդակությամբ նախագիծ կիրականացնի, ինչի մասին կխոսի առաջիկայում։

Քանյե Ուեսթի անակնկալը լաց լինելու չափ հուզել է Քիմ Քարդաշյանին (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 21:30
Ռեփեր Քանյե Ուեսթն առաջին անգամ չէ, որ ապացուցում է իր՝ կատարյալ ամուսին լինելը։ Նույնիսկ երեք երեխաների ծնունդից հետո նա շարունակում է փորձել գրավել Քիմ Քարդաշյանի սիրտը։ Ավելի վաղ նա Barbie տիկնիկ է պատվիրել Քիմի համար, որի մասին վերջինս վաղուց էր երազում։ Երեկ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում անկեղծացել է Քանյերի նոր անակնկալի մասին։

Տավուշի մարզի Կիրանց գյուղի խանութից ծխախոտ էին գողացել. Ժամեր անց գողությունը բացահայտվել էր
21 Հունվարի 2019 - 21:28
Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Կիրանց գյուղի խանութից հունվարի 11-ին կատարված գողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
«Վալլեքս» խումբը մանրամասներ է հայտնում «Թեղուտ»-ում ստեղծված իրավիճակի մասին
21 Հունվարի 2019 - 21:25
«Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
Հայաստանը կարող է դառնալ մոդել. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
21 Հունվարի 2019 - 21:22
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին մասնավորապես ասել է՝
Արաս Օզբիլիսի վիճակագրությունն ու գնահատականը
21 Հունվարի 2019 - 21:20
Whoscored.com-ը ներկայացրել է «Վիլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վիճակագրությունը «Բրեդայի» դեմ Հոլանդիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14765
 
Լրահոս`