Facebook   Twitter
 
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ

11 Փետրվարի 2019 - 22:13
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:
«Դուք, իրավամբ, 20-րդ դարի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկն եք, ում անունը, ի պատիվ մեր ժողովրդի, գրանցված է թե՛ Օլիմպիական խաղերի, թե ՛ողջ համաշխարհային սպորտի պատմության էջերում: Մարզական ակտիվ գործունեության ընթացքում գրանցած հաղթանակներով ու, մասնավորապես, հայտնի «ազարյանական խաչ»-ով Դուք, կարծես, առաջ էիք ընկել Ձեր ժամանակից՝ յուրովի ապացուցելով, որ, իսկապես, ուժեղ եք թե՛ հոգով, թե՛մարմնով:

Ձեր նվաճած օլիմպիական երեք ոսկիներն այսօր էլ շարունակում են մեզ համար համահայկական մնայուն արժեքներ մնալ, իսկ Դուք՝ լեգենդ և ազգային հպարտություն, ով տասնամյակներ շարունակ սաներին է փոխանցում հաղթանակի հասնելու ձգտումն ու հաջողության բանալիները: Ընդունեք, խնդրեմ , անկեղծ բարեմաղթանքներս: Առողջություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բրիտանացին վիճակախաղում ջեք փոթ է շահել և հաջորդ օրը հայր դարձել
15 Փետրվարի 2019 - 23:21
Բրիտանացի Էնդրյու Սայմսը վիճակախաղում 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ջեք փոթ է շահել և հաջորդ օրը հայր դարձել, հաղորդում է The Sun-ը:
Երևանի Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները
15 Փետրվարի 2019 - 23:12
Երևանում` Մանթաշյան փողոցում, փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, բախվել են Mercedes մակնիշի 93 AP 993 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 PM 824 համարանիշի ավտոմեքենաները:
2018 թվականին պաշտպանությանն ուղղված համաշխարհային ծախսերը հասել են 1.67 տրլն դոլարի
15 Փետրվարի 2019 - 23:06
2018 թվականին պաշտպանությանն ու սպառազինմանն ուղղված համաշխարհային ծախսերն աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով 1.67 տրլն դոլարի:
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ
15 Փետրվարի 2019 - 23:04
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է
15 Փետրվարի 2019 - 22:50
Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
15 Փետրվարի 2019 - 22:39
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռիչարդ Գիրը, որը վերջերս կրկին հայր է դարձել, բացահայտել է նորածին որդու անունը: Տղային ի պատիվ մոր Ալեքսանդր են անվանակոչել:
Բրիտանուհու 100-ամյակը շնորհավորել են մերկ մատուցողները
15 Փետրվարի 2019 - 22:34
Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքի բնակչուհու 100-ամյա հոբելյանին մերկ մատուցողներ են եկել, հաղորդում է Metro-ն:
Զովունիում կոտրել են պատշգամբի ու ննջասենյակի ապակին եւ գողացել հեռուստացույցը. Նույն օրը ամեն բան բացահայտվել է
15 Փետրվարի 2019 - 22:28
Փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող իր ընկերոջ տնից գողություն են կատարել:
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
15 Փետրվարի 2019 - 22:21
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15132
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն