![]() Մերօրյա տեղեկատվական խառնակչության պայմաններում ուղղակի շփումները և տեղեկատվության փոխանակումը չափազանց կարևոր են. Ա. Միրզոյանը պատմել է Արցախ կատարած այցից11 Փետրվարի 2019 - 23:09
Աշխատանքային այցով իմ շատ սիրելի Արցախում էի։
Ջերմ, բովանդակալից և արդյունավետ հանդիպումներ ունեցանք ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱՀ մի շարք պետական, ռազմական, քաղաքական, հոգևոր և մշակութային գործիչների հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանն առնչվող բազմաթիվ հարցերի մասին անկեղծ և հանգամանալից քննարկում ունեցանք ԱՀ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ: Կարծում եմ, որ մերօրյա տեղեկատվական խառնակչության պայմաններում այսպիսի ուղղակի շփումները և տեղեկատվության փոխանակումը չափազանց կարևոր են հայկական երկու հանրապետությունների ներդաշնակ և համահունչ ընթացքի համար։ Այցելեցի մարտական դիրքեր, Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցի արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, եղա Քր․ Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցեցի ուսուցիչների եւ սաների հետ: Մեծ բավականություն ստացա նաև Շուշիում Կերպարվեստի պետական թանգարան, Երկրաբանության թանգարան և Հայկական դրամի թանգարան այցելությունից»,- գրել է ԱԺ նախագահը: HayNews.am ![]() 15 Փետրվարի 2019 - 22:34
Մեծ Բրիտանիայի Կոլչեստեր քաղաքի բնակչուհու 100-ամյա հոբելյանին մերկ մատուցողներ են եկել, հաղորդում է Metro-ն:
![]() 15 Փետրվարի 2019 - 22:28
Փետրվարի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Զովունի գյուղի 26-րդ փողոցում գտնվող իր ընկերոջ տնից գողություն են կատարել:
![]() 15 Փետրվարի 2019 - 22:21
Փետրվարի 15-ին Մյունխենում Հայասատնի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին:
![]() 15 Փետրվարի 2019 - 22:12
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիրը, հայտնել է Ամերիկայի առաջնորդի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
![]() 15 Փետրվարի 2019 - 22:05
Բրիտանացի նկարչ Բենքսին «Սիրո ինքնաթիռ» որմնանկարը պատկերել էր 2011-ին: Այն պատկերում է ինքնաթիռ, որը թռչելիս սրտի տեսքով հետագիծ է թողնում:
![]() 15 Փետրվարի 2019 - 21:55
Չինացի պաշտոնյաները զբոսաշրջիկների համար անորոշ ժամանակով փակել են Տիբեթում գտնվող Էվերեստ ճամբարը: Դա անհրաժեշտ է կուտակված աղբը հավաքելու համար, ինչի համար 200 մարդուց կազմված խումբ է ստեղծվելու:
![]() 15 Փետրվարի 2019 - 21:48
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր այցելել են Ավետիք Իսահակյանի անվան գրադարան ու ծանոթացել առաջարկվող տարբերակներին և դրանք քննարկել տեղում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
![]() 15 Փետրվարի 2019 - 21:45
Այսօր՝ փետրվարի 15-ին, Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։
![]() 15 Փետրվարի 2019 - 21:24
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ մնացյալ լրատվամիջոցներն էլ իշխանության կողմից իրականացվող հետապնդումների և սահմանափակումների արդյունքում խիստ կաշկանդված են:
|
Լրահոս`
![]()
Բրիտանուհու 100-ամյակը շնորհավորել են մերկ մատուցողները
Միջազգային, Հասարակություն ![]()
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին արտակարգ դրության մասին հռչակագիր
Միջազգային, Քաղաքական ![]()
Սիրո ինքնաթիռ. Բենքսիի անհետացած որմնանկարը վերադարձվել է
Հասարակություն ![]()
Էվերեստ տանող ճանապարհը փակել են զբոսաշրջիկների համար կուտակված աղբի պատճառով
Միջազգային, Հասարակություն ![]()
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից
Միջազգային, Հասարակություն ![]()
Ռոբերտ Քոչարյանի գործով նախաքննությունն ավարտվեց
Հասարակություն ![]()
Չինաստանում զանգվածաբար ծաղկել է սակուրայի այգին
Միջազգային, Հասարակություն ![]()
Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտվել
Հասարակություն, Համայնքներ ![]()
Իրանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 2 մարդ
Միջազգային, Հասարակություն |