Facebook   Twitter
 
Քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը. (տեսանյութ)

Քաղաքապետարանը ստեղծում է կենդանիների վնասազերծման իր կենտրոնը. (տեսանյութ)

11 Փետրվարի 2019 - 23:36
Երևանի քաղաքապետարանը թափառող շների խնդրի մասին միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Հիմնախնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:
«Մշակեցինք ծրագիր և հասկացանք, որ այն պետք է իրականացվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպության միջոցով, որպեսզի չունենանք ռիսկեր և ապահովվի ծրագրի շարունակականությունը:Բացի այդ, չհետապնդի բիզնես նպատակ»,- նշում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին:

«Ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունն իրացնելով՝ պետք է նշեմ, որ մուտքագրված է 6000 էգ շուն, որից 4500-ն առաջին տարում կստերջացվի», - նշում է Խաչիկ Հակոբյանը:

Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

«Մինչև մեր ենթակառուցվածքների ձևավորումը՝ նախատեսում ենք, որ աշխատանքները կիրականացնենք այլ կլինիկաների հետ համագործակցությամբ: Ծրագիրը շարունակական է և 4-5 տարում, եթե ծրագիրը նաև հարևան համայնքներում նմանատիպ լուծում ստանա, ակնկալվում է դրանց քանակը հասցնել նվազագույնի կամ միգուցե կարողանանք ունենալ թափառող շների մայրաքաղաք»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:

Օվսաննա Հովսեփյանն արդեն երկար տարիներ զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ: Այժմ, Երևանի ավագանու կազմում իր աշխատանքը շարունակելով, նա կարծում է, որ քաղաքապետարանի ծրագիրը կարևոր է թե կենդանիների, թե քաղաքացիների համար.

«Այսքան տարիների մեր պայքարից հետո ես առաջին անգամ թունելի վերջում լույս եմ տեսնում: Այսօր քաղաքային իշխանությունը ճիշտ ուղղության վրա է: Սպանդով խնդիրը երբեք չէր լուծվելու: Իրականում ստերջացումն այն միակ միջոցն է, որի շնորհիվ կարող ենք հասնել այն բանին, որ փողոցներում թափառող կենդանիներ չլինեն: Ստերջացված շունը չի ունենում ձագեր, չի կազմում ոհմակ, ինչն այսօր այնքան անհանգստացնում է մեր քաղաքացիներին» ,- նշում է «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանի մարզերից մեկում օդի խիստ աղտոտվածության պատճառով ձյունը սև երանգ է ստացել (Տեսանյութեր)
15 Փետրվարի 2019 - 18:16
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Կիսելյովսկ և Պրոկոպևսկ քաղաքներում տեղացած ձյունն օդի խիստ աղտոտվածության պատճառով սև երանգ է ստացել, գրում է Oddity Central-ը:
Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
15 Փետրվարի 2019 - 14:29
Հանրապետության տարածքում` փետրվարի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:
Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել
15 Փետրվարի 2019 - 13:10
Ցանցում հայտնվել է տեսանյութ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքի վայրից, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ։ Կադրերից երեւում է, որ փողոցի մեծ մասը փակ է, պատահարի վայր են ժամանել ոստիկանության մի քանի վերակարգեր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Լիլիթ Մակունցը խոստանում է զրպարտության համար դատի տալ Վիգեն Ստեփանյանին
15 Փետրվարի 2019 - 11:23
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, նախկին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստանում է զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի իրենից:
Թիվ 0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգությունների հիմքում ծայրահեղական մոտեցում է և ոչ օբյեկտիվ. Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
14 Փետրվարի 2019 - 23:59
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը տեսաուղերձի միջոցով անդրադարձել է մարտի 1-2 իրադարձությունների ժամանակ բանակի հետ կապված քննարկումներին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին:
Մերի Մակարյանը կրակի վրայով թռչելիս սայթաքել ու ընկել է (Տեսանյութ)
14 Փետրվարի 2019 - 22:40
Հաղորդավարոհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Ինստագրամի Story բաժնում տեսանյութ է հրապարակել անցած տարվա իր Տրնդեզի արարողությունից:
Սուպերմարկետից 2 շիշ օղի են գողացել. ՔԿ (Տեսանյութ)
14 Փետրվարի 2019 - 12:32
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։
Կին թմրամոլ է բերման ենթարկվել (Տեսանյութ)
14 Փետրվարի 2019 - 11:23
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները:
Հաշմանդամություն ունեցող անձը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն իրացնել իր իրավունքները. Պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ
14 Փետրվարի 2019 - 10:19
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 995
 
Լրահոս`