Facebook   Twitter
 
«Փաստ». Ինչո՞ւ են ակտիվացել մարզպետները

«Փաստ». Ինչո՞ւ են ակտիվացել մարզպետները

15 Մարտի 2019 - 09:43
««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» և վերահսկո­ղություն սահմանել հատկապես ֆինան­սական հարցերում:
Թերթի տեղեկու­թյուններով՝ մարզպետներն այս հարցում հստակ ուղղորդում ունեն «վերին» իշխանություններից. նրանց վրա «պլան» է դրված, որ մինչև կառավարության գոր­ծունեության մեկ տարվա հաշվետվու­թյունը, համայնքների բոլոր «ըմբոստ» ղեկավարների առումով այնպիսի միջոց­ներ ձեռնարկեն, որ կամ հրաժարական ներկայացնեն, կամ «հավատարմության երդում» տան:

Խնդրի վերաբերյալ, ըստ տեղեկու­թյունների, անցած շաբաթ եղել է փակ քննարկում և հանձնարարվել է գործըն­թացն արագացնել: Հավանաբար դա է պատճառը նաև, որ վերջին օրերին մարզպետներից մի քանիսն ակնհայտ, բաց տեքստով թիրախային քննադա­տում են առանձին համայնքապետների՝ այս կերպ փորձելով «շեֆության» աչքին առավել գործուն ու նվիրյալ երևալ:

Մի քանի մարզպետներ տարբեր առիթնե­րով դժգոհել և կեղծ լուրեր են տարածել, որ մի քանի «չարաճճի» ՏԻՄ ղեկավար­ներ տապալել են ներդրումային ծրագ­րեր, որպեսզի մարզում տնտեսական ակտիվության ցուցանիշները նվազեն: Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ մարզպետներից մեկն իր հարցազրույց­ներից մեկում էժանագին քարոզչական հնարքների է դիմում՝ խոսելով մարզում սպասվող մի քանի միլիարդի հասնող ներդրումների մասին, որոնց, սակայն, կառավարությունը դեռևս հավանություն չի տվել: Սա նշանակում է, որ այս պոպուլիստական քայլով մարզային ղեկա­վարները հերթական «դամոկլյան սուրն են կախում» կառավարության գլխին՝ նորից անիմաստ հարվածի տակ դնելով կառավարության, հատկապես վարչա­պետի վարկանիշը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Նմանատիպ նորություններ
Եկամտային հարկի համահարթեցումը ժամանակավոր է. ինչ է խոսել Դավիթ Անանյանը ԲՀԿ-ի հետ
22 Մարտի 2019 - 22:25
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ եկամտային հարկի համահարթեցումը ժամանակավոր է։
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
22 Մարտի 2019 - 21:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Տրավոլտան խոստովանել է, որ առայսօր չի հոգնել «Քրեական ընթերցվածք»-ում իր կերպարից
22 Մարտի 2019 - 21:55
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան խոստովանել է, որ Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը փոխել է իր կյանքը, և որ տարիներ անց ինքը դեռևս չի հոգնել այդ ֆիլմում իր կերպարից:
Հռոմի պապը երկու նկարիչների հետ միգրացիային նվիրված նկար է ստեղծել
22 Մարտի 2019 - 21:48
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է երկու ժամանակակից նկարիչների՝ իսպանացի Դոմինգո Սապատայի եւ Լոս անջելեսում ապրող ֆրանսիացի Թերի Գետայի (հայտնի է որպես Mr. Brainwash) կողմից միգրացիայի թեմային նվիրված նկարի ստեղծմանը։
89 տարեկան հասակում մահացել է նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանը
22 Մարտի 2019 - 20:31
89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել դատախազ Սուրեն Արտաշեսի Օսիպյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ ոստիկանապետը և ԱՄԷ դեսպանը քննարկել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներին առնչվող հարցեր (Տեսանյութ)
22 Մարտի 2019 - 20:23
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը. ԱՀ ԱԳՆ
22 Մարտի 2019 - 20:20
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը:
Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է գործունեության առաջին փուլը
22 Մարտի 2019 - 20:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը:
Ֆեդերեր․ Մտադիր չեմ ավարտել կարիերաս
22 Մարտի 2019 - 20:06
Աշխարհի նախկին առաջին ռակետ, 37-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16836
 
Լրահոս`