Facebook   Twitter
 
Հանուն տնտեսական աճի խթանման Չինաստանը նվազեցնում է հարկերը

Հանուն տնտեսական աճի խթանման Չինաստանը նվազեցնում է հարկերը

15 Մարտի 2019 - 10:33
Չինաստանը կարող է օգտագործել պահուստային պահանջներն ու տոկոսադրույքները տնտեսական աճը խթանելու համար։ Այս մասին ասել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը՝ խոստանալով միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի ավելի կտրուկ դանդաղումը կանխելու համար։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Լի Կեցյանի մեկնաբանությունները ենթադրում են, որ Պեկինը տնտեսության խթանման միջոցներ կձեռնարկի՝ թուլացնելու համար բիզնեսի եւ սպառողների բեռնվածությունը։

Կառավարության հայտարարած հարկերի ու տուրքերի իջեցումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, իսկ սոցապահովության տուրքերը կիջեցվեն մայիսի 1-ից, տեղեկացրել է Լի Կեցյանը։

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) արտադրական հատվածի համար 16-ից կիջեցվի 13 տոկոսի։ Տրանսպորտային եւ շինարարական հատվածների համար ԱԱՀ-ն 10-ից կիջեցվի 9 տոկոսի։

Նան նաեւ մեկնաբանել է երկյուղները, թե հարկերի կրճատումը, որը շուտով կմտցնի կառավարությունը, կանդրադառնա տեղերի ֆինանսների վրա՝ խոստանալով, որ կենտրոնական կառավարությունը աջակցություն կառաջարկի կենտրոնական եւ արեւմտյան Չինաստանի նահանգներին վճարումների փոխանցման միջոցով։

Այս տարի Չինաստանը նախատեսում է 6-6,5 տոկոս ՀՆԱ աճ՝ 2018-ի 6,6 տոկոսի համեմատ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մի քանի մարդ վիրավորվել է Համբուրգում ավտոմեքենայով միջադեպից հետո
30 Ապրիլի 2019 - 16:39
Մի քանի մարդ Համբուրգում, առեւտրի կենտրոնում վիրավորվել է մեքենայի հետ կապված միջադեպից հետո. մեքենան մխրճվել է առեւտրային կենտրոնի շենք, մեկ վաճառողուհի հոսպիտալացվել է, այցելուներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hamburger Morgenpost-ին։
Չինաստանը երկու արբանյակ է ուղարկել տիեզերք
30 Ապրիլի 2019 - 15:55
Չինական հրթիռակիրը՝ «Չանչժեն-4В»-ն (Long March-4B), «Տյանհուեյ-2» տիպի երկու գիտական արբանյակ է հասցրել ուղեծիր, հայտնում է People's Daily-ն:
Հնդիկները յեթի ձնեմարդու հետքեր են ցույց տվել
30 Ապրիլի 2019 - 15:18
Հնդկաստանի բանակի լեռնագնացության արշավախումբը հայտարարել է, որ իրենց հաջողվել է Հիմալայներում առասպելական յեթի ձնեմարդու հետքեր հայտնաբերել: Լուսանկարը հրապարակվել է հնդկական բանակի Twitter-ում:
Ուկրաինայի ԿԸՀ-ն Զելենսկիին պաշտոնապես նախագահ է հայտարարել
30 Ապրիլի 2019 - 15:16
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:
Կիրկորովը նշում է ծննդյան 52-ամյակը
30 Ապրիլի 2019 - 13:53
Ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչներից Ֆիլիպ Կիրկորովն ապրիլի 30-ին նշում է ծննդյան 52-ամյակը: Կիրկորովը ռուսական երգարվեստում է հայտնվել 1990-ական թվականներին և մինչև հիմա շարունակում է ամենավառ աստղերից մեկը մնալ:
112 մլն դոլար. ռուս միլիարդատերը պատվիրել է աշխարհում առաջին մասնավոր սառցահատը (Լուսանկարներ)
30 Ապրիլի 2019 - 13:34
Ռուս միլիարդատեր, բանկիր Օլեգ Տինկովը պատվիրել է աշխարհում առաջին լյուքս դասի մասնավոր սառցահատը՝ նախատեսված արկածներով լի արշավների համար:
Ռուսաստանում Հաղթանակի օրվա զորահանդեսին ընդառաջ Aurus-ը ներկայացրել է նոր կաբրիոլետ
30 Ապրիլի 2019 - 13:31
Ռուսաստանում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին ընդառաջ Aurus ներկայացուցչական և բարձր դասի ավտոմեքենաների ընտանիքը ներկայացրել է նոր կաբրիոլետ, հայտնում է lenta.ru-ն:
Ադրբեջանը լազերային թիրախավորմամբ ավիառումբ է ստեղծել
30 Ապրիլի 2019 - 12:55
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական ASELSAN ընկերության համատեղ ջանքերով ստեղծված լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբի իներտային տարբերակը պատրաստ է փորձարկումների համար:
ՄԻԵԴ 2 որոշումը չպետք է տարածել ապրիլյան պատերազմում խախտումների գործով 23 հայցերի վրա. Արցախի ՄԻՊ
30 Ապրիլի 2019 - 12:49
Մեր վերլւոծությունն ու տարբեր փորձագետների հետ քննարկումները ցույց են տալիս, որ «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ–ի որոշումը վերաբերում է միայն սեփականության հետ կապված, գույքային վնասներ կրած անձանց հայցերին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 4744
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական