Facebook   Twitter
 
Հանուն տնտեսական աճի խթանման Չինաստանը նվազեցնում է հարկերը

Հանուն տնտեսական աճի խթանման Չինաստանը նվազեցնում է հարկերը

15 Մարտի 2019 - 10:33
Չինաստանը կարող է օգտագործել պահուստային պահանջներն ու տոկոսադրույքները տնտեսական աճը խթանելու համար։ Այս մասին ասել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը՝ խոստանալով միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի ավելի կտրուկ դանդաղումը կանխելու համար։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Լի Կեցյանի մեկնաբանությունները ենթադրում են, որ Պեկինը տնտեսության խթանման միջոցներ կձեռնարկի՝ թուլացնելու համար բիզնեսի եւ սպառողների բեռնվածությունը։

Կառավարության հայտարարած հարկերի ու տուրքերի իջեցումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, իսկ սոցապահովության տուրքերը կիջեցվեն մայիսի 1-ից, տեղեկացրել է Լի Կեցյանը։

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) արտադրական հատվածի համար 16-ից կիջեցվի 13 տոկոսի։ Տրանսպորտային եւ շինարարական հատվածների համար ԱԱՀ-ն 10-ից կիջեցվի 9 տոկոսի։

Նան նաեւ մեկնաբանել է երկյուղները, թե հարկերի կրճատումը, որը շուտով կմտցնի կառավարությունը, կանդրադառնա տեղերի ֆինանսների վրա՝ խոստանալով, որ կենտրոնական կառավարությունը աջակցություն կառաջարկի կենտրոնական եւ արեւմտյան Չինաստանի նահանգներին վճարումների փոխանցման միջոցով։

Այս տարի Չինաստանը նախատեսում է 6-6,5 տոկոս ՀՆԱ աճ՝ 2018-ի 6,6 տոկոսի համեմատ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայում ցույցն ավարտվել է
10 Դեկտեմբերի 2011 - 17:58
Մոսկվայի Բոլոտնի հրապարակում ավարտվեց «անարդար ընտրությունների» դեմ բողոքի ակցիան:
Միլիոնատեր կատուն
10 Դեկտեմբերի 2011 - 17:30
Իտալիայում թափառող կատուն դարձել է միլիոնատեր:
80.000-ոց միտինգ Մոսկվայի կենտրոնում. իրավիճակը լարվում է
10 Դեկտեմբերի 2011 - 16:49
Մասնակիցներից երկուսն այրել են ՌԴ պետական դրոշը.
Ինքնաթիռն ընկել է դպրոցի վրա
10 Դեկտեմբերի 2011 - 16:41
Ֆիլիպիններում ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռը հարվածել է դպրոցի շենքին:
Ռուսաստանում սկսել են բողոքի ցույցերը
10 Դեկտեմբերի 2011 - 16:05
Մոսկվայի Բոլոտնի հրապարակում արդեն սկսվել են բողոքի ցույցերը:
Թալիբները բանակցում են Պակիստանի հետ
10 Դեկտեմբերի 2011 - 15:55
Պակիստանում թալիբան շարժման ներկայացուցիչները հաստատել են, որ խաղաղ բանակցություններ են վարում այդ երկրի կառավարության հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Ֆրանսիային
10 Դեկտեմբերի 2011 - 13:39
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որն ուղղված է Ֆրանսիային` կապված Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի հետ:
Ford-ը հետ է կանչում
10 Դեկտեմբերի 2011 - 13:22
Ford Motor ընկերությունը ԱՄՆ-ի շուկայից հետ է կանչում 130 հազար ավտոմեքենա անիվների հետ կապված խնդիրների պատճառով:
Բաքվից վտարել են իրանցի լրագրողին
10 Դեկտեմբերի 2011 - 12:48
Իրանի Ռադիոհեռուստատեսության ներկայացուցիչն ընտանիքով հանդերձ վտարվեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից:
1 | 4718 | 4719 | 4720 | 4721 | 4722 | 4723 | 4724 | 4725 | 4726 | 4727 | 4728 | 4729 | 4730 | 4731 | 4732 | 4744
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական