Facebook   Twitter
 
Հանուն տնտեսական աճի խթանման Չինաստանը նվազեցնում է հարկերը

Հանուն տնտեսական աճի խթանման Չինաստանը նվազեցնում է հարկերը

15 Մարտի 2019 - 10:33
Չինաստանը կարող է օգտագործել պահուստային պահանջներն ու տոկոսադրույքները տնտեսական աճը խթանելու համար։ Այս մասին ասել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը՝ խոստանալով միջոցներ ձեռնարկել տնտեսական աճի ավելի կտրուկ դանդաղումը կանխելու համար։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Լի Կեցյանի մեկնաբանությունները ենթադրում են, որ Պեկինը տնտեսության խթանման միջոցներ կձեռնարկի՝ թուլացնելու համար բիզնեսի եւ սպառողների բեռնվածությունը։

Կառավարության հայտարարած հարկերի ու տուրքերի իջեցումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, իսկ սոցապահովության տուրքերը կիջեցվեն մայիսի 1-ից, տեղեկացրել է Լի Կեցյանը։

Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) արտադրական հատվածի համար 16-ից կիջեցվի 13 տոկոսի։ Տրանսպորտային եւ շինարարական հատվածների համար ԱԱՀ-ն 10-ից կիջեցվի 9 տոկոսի։

Նան նաեւ մեկնաբանել է երկյուղները, թե հարկերի կրճատումը, որը շուտով կմտցնի կառավարությունը, կանդրադառնա տեղերի ֆինանսների վրա՝ խոստանալով, որ կենտրոնական կառավարությունը աջակցություն կառաջարկի կենտրոնական եւ արեւմտյան Չինաստանի նահանգներին վճարումների փոխանցման միջոցով։

Այս տարի Չինաստանը նախատեսում է 6-6,5 տոկոս ՀՆԱ աճ՝ 2018-ի 6,6 տոկոսի համեմատ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀԱՀ-ի նախագահը կոչ է արել արմատախիլ անել ռասիզմը երկրում
28 Ապրիլի 2019 - 12:19
ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամափոսան կոչ է արել երկրում արմատախիլ անել ռասիզմն ու քսենոֆոբիան, որոնց դրսեւորումները ապարտեիդի ռեժիմի տապալումից հետո դեռեւս պահպանվել են:
Դատարանը չի բավարարել բրիտանացի դայվերի հայցը մերժելու վերաբերյալ Մասկի խնդրանքը
28 Ապրիլի 2019 - 11:09
Լոս Անջելեսի դատարանը չի բավարարել Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի խնդրանքը՝ մերժել զրպարտության գործով հայցը, որը ներկայացրել է Թաիլանդում փրկարարական գործողության մասնակից Վեռնոն Ուոնսորթը:
Հրաձգություն Սան Դիեգոյի սինագոգում. կա մեկ զոհ
28 Ապրիլի 2019 - 10:44
Հրաձիգը կրակ է բացել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում՝ Սան Դիեգո քաղաքի սինագոգում, հաղորդում է BBC News-ը:
Հռոմի Պապը 500 000 դոլար է նվիրաբերել Մեքսիկայում միգրանտների համար
28 Ապրիլի 2019 - 10:31
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը 500 000 դոլարի չափով նվիրատվություն է կատարել Մեքսիկայում միգրանտներին օգնելու համար, որոնք փորձում են հասնել ԱՄՆ-ի սահմանին, հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը:
Աբեն թեյ է նվիրել Մելանյա Թրամփին ծննդյան կապակցությամբ
28 Ապրիլի 2019 - 10:06
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն և նրա տիկինը՝ Ակիեն, ԱՄՆ նախագահի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, հատուկ տեսակի կանաչ թեյ և սպասքակազմ են նվիրել ծննդյան կապակցությամբ:
Այլմոլորակայինները խառնվում են մարդկանց հետ, որպեսզի ստեղծեն նոր տեսակ՝ ընդունակ պայքարելու գլոբալ տաքացման դեմ
27 Ապրիլի 2019 - 23:11
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Յանգ Խե Չին հայտարարել է, որ այլմոլորակայինները արդեն ապրում են Երկրի բնակիչների մեջ՝ խառնվելով մարդկանց հետ, որպեսզի առաջ բերեն նոր հիբրիդային տեսակ, որը ընդունակ կլինի պայքարել գլոբալ տաքացման դեմ՝ հայտնում է Mirror-ը։
Lufthansa-ն Եվրախորհրարանի ընտրությունների համար ներկել է ինքնաթիռներից մեկը
27 Ապրիլի 2019 - 23:03
Գերմանական Lufthansa ավիաընկերությունն իր Airbus A320 ինքնաթիռներից մեկը ներկել է և հատուկ գրություն պատկերել օդանավին, որպեսզի բարձրացնի մասնակցության հայտը Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք անցկացվելու են մայիսի 23-26-ը:
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը․ ավելի քան տասը մարդ մահացել է
27 Ապրիլի 2019 - 21:39
Առնվազն 12 մարդ է մահացել շաբաթ օրը, երբ Հնդկաստանի հյուսիսային Խիմաչալ-Պրադեշ նահանգում մասնավոր ավտոբուսն ընկել է կիրճը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Մարոկկոյում անօրինական միգրանտներով ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ կան զոհեր
27 Ապրիլի 2019 - 19:00
16 անօրինական միգրանտներ զոհվել եւ 17-ը վիրավորվել են Մարոկկոյում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 4744
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական