Facebook   Twitter
 
ՀՀ-ԱՄԷ. Գործնական քայլեր՝ գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ

ՀՀ-ԱՄԷ. Գործնական քայլեր՝ գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ

15 Մարտի 2019 - 14:49
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին:
Կարևորելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բարեկամ երկրի հետ համագործակցությունը հատկապես կրթության ոլորտում կլինի սերտ և արդյունավետ: Անդրադառնալով դեռևս 2016 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև գիտական և տեխնիկական համագործակցության միասին» փոխըմբռնման հուշագրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրույթների կատարման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտություն կա, ինչի իրականացումը կխթանի մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ գիտության, տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտներում:

Իր հերթին կարևորելով հուշագրի իրագործումը՝ ԱՄԷ դեսպանը շեշտել է, որ դրան մեծապես կարող է նպաստել Հայաստանում մայիսին նախատեսված երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը:

ԱՄԷ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքեր կներդնի ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար և այդ համատեքստում նախարարին առաջարկել է դիտարկել ԱՄԷ գիտակրթական համակարգի գործունեությանը տեղում ծանոթանալու հնարավորությունը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու երկրների կրթության և գիտության ոլորտը համակարգող պետական պաշտոնյաների փոխայցերը խթան կհանդիսանան հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը և կնպաստեն գործնական քայլերի իրականացմանը:

Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի՝ համագործակցության վերաբերյալ պատրաստակամությունը և ընդգծել, որ բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի կրթական համակարգն իրապես բարեկամ երկրների աջակցության անհրաժեշտություն ունի: Այդ համատեքստում ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների փորձի ուսումնասիրումն արհեստական բանականության և ներառականության ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձրագույն կրթության համակարգում ուսանողների և դասախոսների փոխանակման, վերապատրաստման կազմակերպման, հանրակրթության համակարգում որոշ դպրոցներում արաբերեն լեզվի ներդրման հնարավորության և մի շարք այլ հարցերի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Apple-ը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել
20 Մարտի 2019 - 23:04
Apple ընկերությունը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել։ Ընկերության կայքի տվյալներով, ականջակալների պատյանին հայտնվել է անլար լիցքավորման գործառույթ։ Բացի այդ, մեծացել է խոսակցության ընթացքում առանց լիցքավորման դրանց օգտագործելու ժամանակը՝ հայտնում է РБК-ն։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է
20 Մարտի 2019 - 23:03
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է:
Մոնիկա Լևինսկին խոսել է Բիլ Քլինթոնի հետ սիրավեպի մասին
20 Մարտի 2019 - 22:53
Սիրավեպն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ «ցավի և նվաստացման իսկական փոթորիկ էր»։ Այս մասին ասել է Մոնիկա Լևինսկին՝ հավելելով, որ միայն ընտանիքն ու ընկերներն են իրեն օգնել հաղթահարել այդ բարդ փուլը, փոխանցում է Daily Mail-ը։
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
20 Մարտի 2019 - 22:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս հանգստյան օրերին «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ երկրով մեկ կտեղակայվեն զինծառայողներ՝ հայտնում է AP-ը։
Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
20 Մարտի 2019 - 22:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Ամերիկացի մոդելը փոխել է սեռը և տղամարդ դարձել
20 Մարտի 2019 - 22:25
Ամերիկյան թոփ մոդել Նաթալի Վեսթլինգը փոխել է սեռը և իրեն Նաթան անվանել։ Այդ մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը։
Չինաստանը վտանգի տակ է դրել նավթի պահանջարկը
20 Մարտի 2019 - 22:23
2019թ․ վերջին դիզելային վառելիքի պահանջարկը կարող է նվազել մինչև օրական 270 հազար բարել։ Պատճառը էլեկտրաբուսների տարածումն է, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում՝ գրում է Bloomberg-ը։
Ղազախստանի 5 քաղաքների կենտրոնական փողոցները Նազարբաևի անունով կկոչվեն
20 Մարտի 2019 - 22:20
Ղազախստանում 5 քաղաքների կենտրոնական փողոցներն այսուհետ կկոչվեն երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով, հաղոդում է «Хабар 24»-ը:
Ալբանիայի նախագահը հանուն քաղաքական ճգնաժամի լուծման պատրաստ է հրաժարական տալ
20 Մարտի 2019 - 22:19
Ալբանիայի նախագահը պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կօգնի լուծել քաղաքական ճգնաժամը երկրում՝ հայտնում է AP-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18016
 
Լրահոս`