Facebook   Twitter
 
Նոր Զելանդիայում հրաձգության գործով ձերբակալվածները 3-ն են, 28-ամյա տղամարդը վաղը կկանգնի դատարանի առաջ

Նոր Զելանդիայում հրաձգության գործով ձերբակալվածները 3-ն են, 28-ամյա տղամարդը վաղը կկանգնի դատարանի առաջ

15 Մարտի 2019 - 15:29
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հստակեցրել է Քրայսթչերչ քաղաքի առնվազն երկու մզկիթում տեղի ունեցած հարձակումներից հետո ձերբակալվածների մասին տեղեկությունը:
Twitter-ի պաշտոնական էջի միջոցով ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման կասկածյալների թիվը 3-ն է, նույն օրը ձերբակալված 4-րդ անձը կապ չունի մզկիթներում կազմակերպված հրաձգության հետ:

Նշվում է նաև, որ 3 ձերբակալվածների թվում է նաև 28-ամյա տղամարդ, որին առաջադրվել է մեղադրանք սպանության հոդվածով:

«Վաղը առավոտյան նա պետք է կանգնի դատարանի առաջ: Մյուս երկուսը շարունակում են մնալ կալանքի տակ», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մզկիթներից մեկում հրաձգություն սկսած տղամարդը ծնունդով Ավստրալիայից Բրենթոն Տարանտն է: Վերջինս համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:

Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ինտերնետին մեղադրել է այլատյացության վերելքի մեջ
30 Ապրիլի 2019 - 08:37
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգություն է հայտնել այլատացության հիման վրա կատարված հանցագործությունների թվի աճի վերաբերյալ, եւ դրանց տարածումը կապել է ինտերնետի հետ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Զելենսկին հրաժարվել է շփվել ռուսաստանցի լրագրողների հետ
29 Ապրիլի 2019 - 23:55
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Զելենսկին չի պատասխանել «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրողների հարցերին, ովքեր փորձել են խոսել նրա հետ Թուրքիայում նրա արձակուրդի ընթացքում:
Ձերբակալվել է Լուկաշենկոյի անվտանգության ծառայության նախկին ղեկավարը
29 Ապրիլի 2019 - 23:53
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անվտանգության ծառայության նախկին ղեկավար և երկրի Անվտանգության խորհրդի փոխտնօրեն Անդրեյ Վտյուրինը կաշառք վերցնելու կասկածանքվ ձերբակալվել է ՊԱԿ-ի կողմից՝ գրում է gazeta.ru -ն։
Փարիզի կենտրոնում այրվել է Pullman հյուրանոցը
29 Ապրիլի 2019 - 23:52
Փարիզի կենտրոնում այրվող Pullman հյուրանոցը տարհանվել է, տուժել է երկու մարդ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ջեյմս Բոնդի դերում առաջարկել են սևամորթի կամ կնոջ
29 Ապրիլի 2019 - 23:25
Ջեյմս Բոնդի մասին մի քանի ֆիլմերում գլխավոր հերոսին մարմնավորած դերասան Դենիել Քրեյգը դեմ չէ, որ նոր ֆիլմում հատուկ գործակալի դերում կին խաղա՝ գրում է The Mirror-ը։
Թուրքական բանտում ինքնասպանություն է գործել ԱՄԷ-ից ենթադրյալ լրտեսը
29 Ապրիլի 2019 - 22:49
Թուրքական բանտում ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել Արաբական Միացյալ Էմիրություններից լրտեսը, որը մի ժամանակ Թուրքիայում անցել է հայտնի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով՝ հայտնում է DW-ը։
Էրդողանն առաջարկել է Թրամփին աշխատանքային խումբ ստեղծել S-400-ի հարցով
29 Ապրիլի 2019 - 22:42
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Անկարայի կողմից ռուսական S-400 համակարգի ձեռքբերման հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Ինչով կարող է ավարտվել 450 կգ կշռող արջի հետազոտությունը
29 Ապրիլի 2019 - 21:47
Հադսոն անունով բևեռային արջը ապրում է ԱՄՆ Իլինոյս նահանգի Բրուքֆիդ քաղաքի կենդանաբանական այգում։
Մերձմոսկվայում գործող «Իսլամական պետության» ցանց է բացահայտվել
29 Ապրիլի 2019 - 21:43
Մերձմոսկվայում բացահայտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ 7 անձից բաղկացած հանցախմբի գործունեությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 4744
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական