Facebook   Twitter
 
Նոր Զելանդիայում հրաձգության գործով ձերբակալվածները 3-ն են, 28-ամյա տղամարդը վաղը կկանգնի դատարանի առաջ

Նոր Զելանդիայում հրաձգության գործով ձերբակալվածները 3-ն են, 28-ամյա տղամարդը վաղը կկանգնի դատարանի առաջ

15 Մարտի 2019 - 15:29
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հստակեցրել է Քրայսթչերչ քաղաքի առնվազն երկու մզկիթում տեղի ունեցած հարձակումներից հետո ձերբակալվածների մասին տեղեկությունը:
Twitter-ի պաշտոնական էջի միջոցով ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման կասկածյալների թիվը 3-ն է, նույն օրը ձերբակալված 4-րդ անձը կապ չունի մզկիթներում կազմակերպված հրաձգության հետ:

Նշվում է նաև, որ 3 ձերբակալվածների թվում է նաև 28-ամյա տղամարդ, որին առաջադրվել է մեղադրանք սպանության հոդվածով:

«Վաղը առավոտյան նա պետք է կանգնի դատարանի առաջ: Մյուս երկուսը շարունակում են մնալ կալանքի տակ», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մզկիթներից մեկում հրաձգություն սկսած տղամարդը ծնունդով Ավստրալիայից Բրենթոն Տարանտն է: Վերջինս համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:

Հիշեցնենք, որ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու մզկիթում հրաձգության հետևանքով 49 մարդ է զոհվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայում ցույցն ավարտվել է
10 Դեկտեմբերի 2011 - 17:58
Մոսկվայի Բոլոտնի հրապարակում ավարտվեց «անարդար ընտրությունների» դեմ բողոքի ակցիան:
Միլիոնատեր կատուն
10 Դեկտեմբերի 2011 - 17:30
Իտալիայում թափառող կատուն դարձել է միլիոնատեր:
80.000-ոց միտինգ Մոսկվայի կենտրոնում. իրավիճակը լարվում է
10 Դեկտեմբերի 2011 - 16:49
Մասնակիցներից երկուսն այրել են ՌԴ պետական դրոշը.
Ինքնաթիռն ընկել է դպրոցի վրա
10 Դեկտեմբերի 2011 - 16:41
Ֆիլիպիններում ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռը հարվածել է դպրոցի շենքին:
Ռուսաստանում սկսել են բողոքի ցույցերը
10 Դեկտեմբերի 2011 - 16:05
Մոսկվայի Բոլոտնի հրապարակում արդեն սկսվել են բողոքի ցույցերը:
Թալիբները բանակցում են Պակիստանի հետ
10 Դեկտեմբերի 2011 - 15:55
Պակիստանում թալիբան շարժման ներկայացուցիչները հաստատել են, որ խաղաղ բանակցություններ են վարում այդ երկրի կառավարության հետ:
Թուրքիայի ԱԳՆ-ն սպառնում է Ֆրանսիային
10 Դեկտեմբերի 2011 - 13:39
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որն ուղղված է Ֆրանսիային` կապված Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի հետ:
Ford-ը հետ է կանչում
10 Դեկտեմբերի 2011 - 13:22
Ford Motor ընկերությունը ԱՄՆ-ի շուկայից հետ է կանչում 130 հազար ավտոմեքենա անիվների հետ կապված խնդիրների պատճառով:
Բաքվից վտարել են իրանցի լրագրողին
10 Դեկտեմբերի 2011 - 12:48
Իրանի Ռադիոհեռուստատեսության ներկայացուցիչն ընտանիքով հանդերձ վտարվեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից:
1 | 4718 | 4719 | 4720 | 4721 | 4722 | 4723 | 4724 | 4725 | 4726 | 4727 | 4728 | 4729 | 4730 | 4731 | 4732 | 4744
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական