Facebook   Twitter
 
Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը

15 Մարտի 2019 - 15:46
Շվեյցարական Նիոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-19թթ. խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
1/4 եզրափակիչ էին դուրս եկել «Այաքսը» (Հոլանդիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդը» (Անգլիա), «Տոտենհեմը» (Անգլիա), «Պորտուն» (Պորտուգալիա) և «Յուվենտուսը» (Իտալիա):

Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

«Այաքս»-«Յուվենտուս»
«Լիվերպուլ»-«Պորտու»
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի»
«Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ»
Քառորդ եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ նաև կիսաեզրափակչի վիճակահանությանը: Կիսաեզրափակչում «Տոտենհեմ»-«Մանեչսթեր Սիթի» զույգի հաղթողը մրցելու է «Այաքս»-«Յուվենտուս» զույգի հաղթողի հետ, իսկ «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողը կխաղա «Լիվերպուլ»-«Պորտու» զույգի հաղթողի հետ:

1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կայանալու են ապրիլի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 16-ին և 17-ին: Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերը կկայանան ապրիլի 30-ին և մայիսի 1-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 7-ին և 8-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պոլ Պոգբա. Ցանկանում ենք, որ Սուլշերը շարունակի մարզել ՄՅՈւ-ն
20 Մարտի 2019 - 23:27
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի մասին:
Բոսնիացիները մարզում են անցկացրել. Կոլաշինացը նույնպես մարզվել է
20 Մարտի 2019 - 23:01
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը Սարաևոյում նախապատրաստվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք խաղին:
Ալեքսանդր Կարապետյան. 30 տարեկանում Աստված ինձ ևս մեկ շանս տվեց
20 Մարտի 2019 - 22:52
Հայաստանի ազգային հավաքականն այսօր` մարտի 20-ին, վերջին մարզումն է անցկացրել Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ:
Ժիրուն գոհ չէ Չելսիում. ֆրանսիացին իր համար լավ տարբերակ է գտել
20 Մարտի 2019 - 22:51
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատրաստվում է ամռանը տեղափոխվել «Լիոն»:
Կարիուսն այլևս չի դիմանում. գերմանացին դիմել է Լիվերպուլին
20 Մարտի 2019 - 22:26
«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը ցանկանում է լքել «Բեշիքթաշը»: Այս մասին տեղեկացնում է Turkiye Gazetesi-ն:
Աթլետիկոն միացավ Ռաբիոյի համար պայքարին
20 Մարտի 2019 - 22:22
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հետաքրքրել է Մադրիդի «Աթլետիկոյին»:
Աղբյուր. Բավարիան գնել է Աթլետիկոյի պաշտպանի տրանսֆերը
20 Մարտի 2019 - 22:09
«Բավարիան» ավարտել է Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Լուկա Էրնանդեսի տրանսֆերը ձեռք բերելու գործընթացը և արդեն իսկ վճարել է իսպանացին տեղափոխության արժեքի մի մասը, որը կազմում է 40 մլն եվրո:
Կլոպ. Սալահը պետք է օրինակ վերցնի Մանեից
20 Մարտի 2019 - 22:07
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Սադիո Մանեի օրինակը պետք է ոգեշնչի Մոհամեդ Սալահին:
Ժիրուն գոհ չէ Չելսիում. ֆրանսիացին իր համար լավ տարբերակ է գտել
20 Մարտի 2019 - 20:23
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատրաստվում է ամռանը տեղափոխվել «Լիոն»:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2475
 
Լրահոս`