Facebook   Twitter
 
ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

15 Ապրիլի 2019 - 15:46
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փրկվել է ծանր ալերգիայով հիվանդի կյանքը
30 Ապրիլի 2019 - 21:49
Քրիստինա Ջամալյանը Էրեբունի ԲԿ-ի Ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեդվեդևը լուսանկարել է Արարատը
30 Ապրիլի 2019 - 21:46
Այսօր մարզահամերգային համալիրում տեղի է ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցած Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը միասին լուսանկարվել են Արարատի ֆոնին:
Աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում պաշտոնապես կհայտարարվի մեկ ամիս առաջ
30 Ապրիլի 2019 - 21:45
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմն առնվազն մեկ ամիս առաջ հանդես կգա հայտարարությամբ:
Բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ
30 Ապրիլի 2019 - 21:39
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու
30 Ապրիլի 2019 - 21:16
Ես մարդու մեջ գնահատում եմ իր աշխատելու կարողությունը, ոչ թե ֆեյսբուքում կատարած գրառումները, ես հիմք չունեմ նրան աշխատանքից ազատելու:
Դեսպան Գառնիկ Բադալյանի հանդիպումը Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահի հետ
30 Ապրիլի 2019 - 21:15
Ապրիլի 29-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Սապարդուրդի Թոյլիևի ( Sapardurdy Toýlyýew) հետ:
Երեւանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ, կացնով հարվածել գլխին. գործը դատարանում է
30 Ապրիլի 2019 - 21:10
Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին Երեւանում կատարված դաժան սպանության գործը։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման արարողություններ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանում
30 Ապրիլի 2019 - 20:39
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման արարողությունները Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանում անցկացվեցին պետական, շրջանային և քաղաքային մակարդակով՝ մեկնարկվելով ապրիլի 19-ից և կրելով տարբեր բնույթներ՝ ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հիշատակի արարողություններ:
Անհնար է ոչնչացնել քաղցկեղի բոլոր բջիջները, բայց կարելի է կանխել մետաստազները. գիտնականներ
30 Ապրիլի 2019 - 20:38
Մարդու օրգանիզմում անհնար է ոչնչացնել քաղցկեղի բոլոր բջիջները, ինչպես պնդում է Փերդյու համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլյար դեղաբանության եւ բժշկական քիմիայի ամբիոնի դոցենտ Մայքլ Վենդտը։ Ուռուցքների դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդ է, ըստ նրա, մետաստազների զարգացման արգելափակումը նոր մոտեցման օգնությամբ, որն անվանվում է lock-'n'-block։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական