Facebook   Twitter
 
ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

15 Ապրիլի 2019 - 15:46
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Սա քաղաքացիական պատերազմա ուղղակի սոցյալական ցանցերում…». Սարգիս Գրիգորյան
30 Ապրիլի 2019 - 20:21
Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.
Ավտոքանդարարի գիշերային արկածները. ոստիկանները նրան գտան ցերեկը
30 Ապրիլի 2019 - 20:16
Ապրիլի 28-ին, գիշերվա չորսն անց, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել Լեփսիուսի փողոցի մի բնակչից, որ գիշերվա մեկից չորսն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իրենց շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են գազի բալոնը:
Գիտական խորհրդի նիստը՝ նորաբաց կենտրոնում
30 Ապրիլի 2019 - 20:03
ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստն այսօր անցկացվեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի նիստերի նորակառույց դահլիճում: Ինստիտուտում նիստ անցկացնելու գաղափարը պատահական չէր։
Մինսկում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչին առաջիկայում հետ կկանչեն
30 Ապրիլի 2019 - 20:02
Մինսկում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բաբիչը առաջիկայում հետ կկանչվի իր պաշտոնից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեում ունեցած աղբյուրին։
ՀՀ ԱԳՆ-ում կայացավ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի երրորդ նիստը
30 Ապրիլի 2019 - 19:50
Ապրիլի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի երրորդ նիստը՝ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ մարմինների ղեկավարների տեղակալների ու փորձագետների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գոհար Ավետիսյանը Մարոկոյում Dior-ի կրուիզային ցուցադրության պատվավոր հյուրն է
30 Ապրիլի 2019 - 19:49
Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը փայլուն կարիերա է կառուցել. նա ընդամենը 25 տարեկան է, սակայն նրան իրավացիորեն կարելի է անվանել ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում դիմահարդարման լավագույն փորձագետներից մեկը։
Ընտանեկան բռնության դեպքերով դատախազների կողմից հանրային մեղադրանքի կարգով 34 քրեական գործ է հարուցվել
30 Ապրիլի 2019 - 19:43
ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները:
Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարցաքննվել է Լեւոն Երանոսյանը
30 Ապրիլի 2019 - 19:39
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի ենթադրյալ մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Լեւոն Երանոսյանը հարցաքննվել է:
Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել
30 Ապրիլի 2019 - 19:36
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ՝ ապրիլի 29-ի երեկոյան՝ ժամը 22:00-ին այցելել են երևանյան ակումբներից մեկը՝ Club 12։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական