Facebook   Twitter
 
ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ

15 Ապրիլի 2019 - 15:46
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

13.04.2019թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չինաստանում Կանադայի քաղաքացուն մահապատժի են դատապարտել
30 Ապրիլի 2019 - 16:52
Չինաստանի հարավային Ցզյանմեն քաղաքում դատարանը Կանադայի քաղաքացուն մահապատժի է դատապարտել թմրանյութերի վաճառքի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական լրատվամիջոցներին:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Պորտուգալիայի խորհրդարանի նախագահին
30 Ապրիլի 2019 - 16:42
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նամակում ասված է.
E-court​ ​համակարգ​ի գործարկման արդյունքում դատարանները կներկայանան նոր, հեղափոխական մոդելով. Արտակ Զեյնալյան
30 Ապրիլի 2019 - 16:41
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը, տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
«Բավարիան» ու «Ռեալը»` Audi Cup-ի մասնակիցների թվում
30 Ապրիլի 2019 - 15:59
Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է Audi Cup ավանդական մրցաշարի մասնակիցներին: Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում հուլիսի 30-31-ը կայանալիք մրցաշարին «Բավարիայի» մրցակիցները կլինեն Մադրիդի «Ռեալը», Լոնդոնի «Տոտենհեմը» եւ թուրքական «Ֆեներբահչեն»:
Դիանա Գրիգորյանի հմայիչ լուսանկարը (Լուսանկար)
30 Ապրիլի 2019 - 15:56
Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Չինաստանը երկու արբանյակ է ուղարկել տիեզերք
30 Ապրիլի 2019 - 15:55
Չինական հրթիռակիրը՝ «Չանչժեն-4В»-ն (Long March-4B), «Տյանհուեյ-2» տիպի երկու գիտական արբանյակ է հասցրել ուղեծիր, հայտնում է People's Daily-ն:
Արման Թաթոյանն ընդունել է չեխ պատգամավորների, քննարկվել են ՄԻՊ աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին վերաբերող հարցեր
30 Ապրիլի 2019 - 15:54
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Գյումրիում երկու եղբայրների սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին
30 Ապրիլի 2019 - 15:53
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին:
Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում
30 Ապրիլի 2019 - 15:50
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական