Facebook   Twitter
 
Կոպենհագենում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 23 մարդ

Կոպենհագենում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 23 մարդ

15 Ապրիլի 2019 - 15:53
Կոպենհագենի մի քանի շրջաններում կիրակի երեկոյան եւ գիշերը անկարգությունների ժամանակ Դանիայի ոստիկանությունը ձերբակալել է 23 մարդու: Նրանցից 6-ը դեռ ոստիկանությունում են, Twitter-ում հաղորդում են ոստիկանները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Անկարգությունները սկսվել էին կիրակի արմատական աջ կուսակցության կողմնակիցների ցույցի ժամանակ Նյորրեբրու շրջանում, որտեղ շատ միգրանտներ են բնակվում:

Նրա կազմակերպիչն է դարձել Ռասմուս Պալդուանը, որը նախոդ ակցիաներից մեկի ժամանակ հրապարակավ այրել էր Ղուրանը: Ոստիկանության տվյալներով՝ Պալուդանի վրա հարձակվել են նրա հակառակորդները, սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել:

Այնուհետ քաղաքի մի քանի հատվածներում եւ Կրիստիանի շրջանում անկարգություններ են սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, երբ ցուցարարները այրել են բարիկադները:

Պալուդանը ոստիկանությանը քննադատել է նրա համար, որ վերջինս բավականաչափ ջանք չի գործադրել ցույցի ժամանակ նրա խոսքի ազատության իրավունքը պաշտպանելու համար:

Նա պնդում է, որ անկարգությունների սկսվելուց հետո իրեն հրամայել էին հեռանալ Նյուրրեբրուից: Պալուդանը նաեւ ասել է, որ մտադիր է նույն տեղում երեքշաբթի նոր ակցիա անցկացնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արաբական «գարունը» հասնում է Ադրբեջան
08 Դեկտեմբերի 2011 - 10:40
Կարծում է ամերիկյան հեղինակավոր թերթը.
Վաշինգթոնում ձերբակալել են ցուցարարների
08 Դեկտեմբերի 2011 - 10:13
Բողոքում են սոցիալական անհավասարության դեմ
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ամենափնտրվող մաֆիոզին
08 Դեկտեմբերի 2011 - 09:31
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է Կասալիերի հզոր կլանի պարագլուխ Միկելե Զագարիային, որը եղել է նաև երկրի ամենաորոնվող հանցագործը:
Գերմանիայում հայրը սպանել է 13-ամյա հղի աղջկան
07 Դեկտեմբերի 2011 - 23:04
Գերմանիայում մեծ աղմուկ է բարձրացրել անչափահաս հղի աղջնակի սպանությունը սեփական հոր կողմից:

Թուրքական նոր պատժատեսակը Սիրիայի դեմ
07 Դեկտեմբերի 2011 - 22:59
Թուրքիայում չեն դադարում ամեն կերպ պատժել Սիրիայի իշխանություններին, որոնց հետ ժամանակին արձակուրդ էին վայելում:
Աֆրիկացին կդնի իր թեկնածությունը Մոլդովայի նախագահական ընտրություններում
07 Դեկտեմբերի 2011 - 22:14
Մոլդովայի քաղաքացի, աֆրիկյան ծագում ունեցող Ջոն Օնոժեն որոշել է նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Հաղորդում է Կոմսոմոլսկայա Պրավդան:
Ֆրանսիան հրաժարվում է Rafale կործանիչներից
07 Դեկտեմբերի 2011 - 20:45
Ցածր պահանջարկը կստիպի ֆրանսիացիներին դարարեցնել կործանիչների արտադրումը:
Սաադի Քադդաֆիին թույլ չէին տվել փախչել Մեքսիկա
07 Դեկտեմբերի 2011 - 20:09
Հայտնի է դարձել, որ Մուամմար Քադդաֆիի որդին մինչև Նիգեր անցնելը, փորձել է փոխչել Մեքսիկա:
ԱՄՆ-ն մերժել է Սալեհին
07 Դեկտեմբերի 2011 - 19:48
ԱՄՆ-ի իշխանությունները Եմենի պատվավոր նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին չեն տրամադրել մուտքային վիզա: Հաղորդում է lenta.ru կայքը:
1 | 4725 | 4726 | 4727 | 4728 | 4729 | 4730 | 4731 | 4732 | 4733 | 4734 | 4735 | 4736 | 4737 | 4738 | 4739 | 4744
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական