Facebook   Twitter
 
Եթե հետ գնանք, տեսնենք 1 տարի առաջ այս օրերին Մարուքյանի հայտարարությունները, ամեն ինչ հասկանալի կլինի. Փաշինյան

Եթե հետ գնանք, տեսնենք 1 տարի առաջ այս օրերին Մարուքյանի հայտարարությունները, ամեն ինչ հասկանալի կլինի. Փաշինյան

15 Ապրիլի 2019 - 15:56
Եթե հետ գնանք, տեսնենք մեկ տարի առաջ այս օրերին ինչ էր հայտարարում Էդմոն Մարուքյանը, հնարավոր է շատ բաներ ավելի հասկանալի դառնան։
Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Նորագավիթ» ավտոմաքսատանը աշխատակցին ազատման դիմում գրելու իր հորդորի մասով Մարուքյանի այն մեկնաբանությանը, թե դրոշի պատմությունը հանրային քաղաքացիական գիտակցության խնդիր է:

«Եթե հետ գնանք, կտեսնենք մեկ տարի առաջ այս օրերին ինչ էր հայտարարում պարոն Մարուքյանը, հնարավոր է շատ բաներ ավելի հասկանալի դառնան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ անդրադառնալով Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցածին Մարուքյանն ասել էր. «Եվ ես չեմ կարծում, թե հիմա Հայաստանում առաջնահերթ պրոբլեմն այն է, որ, օրինակ, դրոշները լավ տեղերում չեն դրած, դրա համար ենք մենք վատ ապրում: Դա էլ է կարեւոր, հանրային քաղաքացիական գիտակցության խնդիր է: Այ էդ գիտակցությանը չեկած՝ իշխանությունները արտահերթ նիստում բերում խորհրդարանում Քաղաքացու օր են հռչակում՝ մի հատ էդ գիտակցությանը հասեք, նոր Քաղաքացու օր հռչակեք: Թե չէ դուրս է գալիս, որ չար թագավորը գնացել է, բարի թագավոը էկել է, հիմա բարի թագավորի գալու օրը Քաղաքացու օր ենք հռչակում»։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վատ եղանակի պատճառով Երեւան ժամանող որոշ չվերթներ հետաձգվել կամ...
22 Դեկտեմբերի 2011 - 23:46
Ուժգին ձյուն մայրաքաղաքում...
«Կներեմ մորս միայն էն ժամանակ, երբ թարգի խմելը»
22 Դեկտեմբերի 2011 - 23:35
Ֆիդայի Ժաննային ամբողջ Մարտունին է ճանաչում.
Մի փոքր ժպիտ` լուսանկարների տեսքով
22 Դեկտեմբերի 2011 - 23:06
Մի փոքր ժպիտ, որը երբեք չի խանգարում:
Գրիչը 25 տարի եղել է կնոջ ստամոքսում
22 Դեկտեմբերի 2011 - 22:10
Անհավատալի դեպք.
Ամերիկացիներին տուգանել են պլանկինգի համար
22 Դեկտեմբերի 2011 - 20:39
«Միամիտ» իրավախախտները.
Զույգ-քույրերը միաժամանակ երեխա են ունեցել
22 Դեկտեմբերի 2011 - 19:46
Անհավատալի դեպք Նյու Ջերսիում:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իր ձեռքով է պատրաստում տոնական ուտեստները
22 Դեկտեմբերի 2011 - 18:41
«Ես միշտ նույն ձեւով եմ դիմավորում Նոր Տարին, փառք Աստծու, իմ կյանքում բացառություն չի եղել, որովհետև դա միայն տանը, միայն ընտանիքի հետ է եղել, եւ պարտադիր ես պետք է պատրաստեմ, ինքս մատուցեմ, ինքս բավականություն ստանամ, որ սպասարկում եմ իմ ընտանիքին»,-այսօր մեր թղթակցին ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ադրբեջանցիները «Ֆեյսբուքն» օգտագործում են հակահայ քարոզչության համար
22 Դեկտեմբերի 2011 - 16:13
Համացանցի և սոցիալական կայքերի դերն ու ազդեցությունը քարոզչական ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ դիտարկեց արտաքին քարոզչության տեսանկյունից:
1 | 16077 | 16078 | 16079 | 16080 | 16081 | 16082 | 16083 | 16084 | 16085 | 16086 | 16087 | 16088 | 16089 | 16090 | 16091 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական