Facebook   Twitter
 
Նախագահը հրամանագիր է ստորագրել ոստիկանության մի խումբ ծառայողների պետական պարգևներով պարգևատրելու մասին

Նախագահը հրամանագիր է ստորագրել ոստիկանության մի խումբ ծառայողների պետական պարգևներով պարգևատրելու մասին

15 Ապրիլի 2019 - 15:57
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ, 20-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածների.
Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել՝

Մարտական ծառայության մեդալով՝

Իլյա Իլյայի Սարգսյանին Ոստիկանության զորքերի (1001 զորամաս) շտաբի կապի բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Սամվել Լևանի Դոնագանյանին Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ, ավագ ենթասպա

Մխիթար Գոշի մեդալով՝

Արմեն Պատվականի Ղուկասյանին Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ

Նելլիկ Նորիկի Մանանդյան Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով՝

Արայիկ Վազգենի Առաքելյանին Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Տիգրան Վարդանի Կարապետյանին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Հայկ Ալբերտի Մուրադյանին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Էդգար Ռոբերտի Այդինյանին Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Հովհաննես Ավետիքի Արիստակեսյանին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր

Մնացական Սերգեյի ԿուդիևինՈստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր

Սաշա Հենրիկի Սարգսյանին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա

Երախտագիտության մեդալով՝

Արտակ Հենրիկի Ադամյանին Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, անձնակազմի հաշվառման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Վարդան Ժորժիկի Պետրոսյանին Ոստիկանության ֆինանսաբյուջետաին վարչության պետի տեղակալ

Գագիկ Գարուշի Գևորգյանին Ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արգամ Սարիբեկի Սանասարյանին Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնի պետ

Մերի Մուշեղի Անդրասյանին Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության կազմ-մեթոդական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փրկվել է ծանր ալերգիայով հիվանդի կյանքը
30 Ապրիլի 2019 - 21:49
Քրիստինա Ջամալյանը Էրեբունի ԲԿ-ի Ֆեյսբուքյան էջում գրել է.
Մեդվեդևը լուսանկարել է Արարատը
30 Ապրիլի 2019 - 21:46
Այսօր մարզահամերգային համալիրում տեղի է ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցած Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը միասին լուսանկարվել են Արարատի ֆոնին:
Աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում պաշտոնապես կհայտարարվի մեկ ամիս առաջ
30 Ապրիլի 2019 - 21:45
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմն առնվազն մեկ ամիս առաջ հանդես կգա հայտարարությամբ:
Բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ
30 Ապրիլի 2019 - 21:39
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու
30 Ապրիլի 2019 - 21:16
Ես մարդու մեջ գնահատում եմ իր աշխատելու կարողությունը, ոչ թե ֆեյսբուքում կատարած գրառումները, ես հիմք չունեմ նրան աշխատանքից ազատելու:
Դեսպան Գառնիկ Բադալյանի հանդիպումը Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահի հետ
30 Ապրիլի 2019 - 21:15
Ապրիլի 29-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Սապարդուրդի Թոյլիևի ( Sapardurdy Toýlyýew) հետ:
Երեւանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ, կացնով հարվածել գլխին. գործը դատարանում է
30 Ապրիլի 2019 - 21:10
Երեւանի կայազորի զինվորական դատախազությունը Երեւան քաղաքի դատարան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին Երեւանում կատարված դաժան սպանության գործը։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման արարողություններ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանում
30 Ապրիլի 2019 - 20:39
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման արարողությունները Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանում անցկացվեցին պետական, շրջանային և քաղաքային մակարդակով՝ մեկնարկվելով ապրիլի 19-ից և կրելով տարբեր բնույթներ՝ ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հիշատակի արարողություններ:
Անհնար է ոչնչացնել քաղցկեղի բոլոր բջիջները, բայց կարելի է կանխել մետաստազները. գիտնականներ
30 Ապրիլի 2019 - 20:38
Մարդու օրգանիզմում անհնար է ոչնչացնել քաղցկեղի բոլոր բջիջները, ինչպես պնդում է Փերդյու համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլյար դեղաբանության եւ բժշկական քիմիայի ամբիոնի դոցենտ Մայքլ Վենդտը։ Ուռուցքների դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդ է, ըստ նրա, մետաստազների զարգացման արգելափակումը նոր մոտեցման օգնությամբ, որն անվանվում է lock-'n'-block։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական