Facebook   Twitter
 
Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

15 Ապրիլի 2019 - 16:10
ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ է բավարարել «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ոստիկանության։ Նման բովանդակությամբ պարզաբանում է տարածել «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը։
«Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում ցուցարարների կողմից տեղադրված տնակների, այլև Ամուլսարի ճանապարհները փակած անձանց և նրանց կողմից Լիդիանի սեփականության իրավունքի իրացման՝ այն է՝ Ամուլսարի տարածք մուտքի, ինչպես նաև որպես դրա հետևանք՝ աշխատանքների իրականացման խոչընդոտների վերացման մասին է:

Սա ավելի քան հստակ է, ինչը արտացոլված է նաև Դատարանի դիրքորոշման մեջ: Դատարանը եզրահանգել է.

«Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք»:

Դատարանն արձանագրում է, որ «...Անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի և համարվում է ներխուժում»: Ոչ մի տարընթերցման տեղիք այս նախադասությունը չի տալիս:

Շարունակեմ մեջբերել դատական ակտից․

«Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջինններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից Ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը»: Այստեղ ևս ակնհայտ է, որ դատարանն արձանագրել է, որ Լիդիանն իրավունք ունի շարունակել իր գործունեությունը՝ իր տարածում և ցուցարարների կողմից դրա խոչընդոտումը ապօրինի է և համարվում է ներխուժում:

Հարկ է ուշադրություն դարձնել «սեփականությունից անարգել օգտվելու իրավունք» ձևակերպմանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Դատարանը նաև հստակ անդրադարձել է «հավաքների անցկացման իրավունքի» փաստարկին, արձանագրելով. «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման»: Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ միայն տնակների, ինչպես փորձում են մեկնաբանել ապօրինություն իրականացնող անձինք, այլ հենց մի խումբ անձանց այդ տարածքում՝ Ամուլսարի ճանապարհին գտնվելը ներխուժում համարելու մասին է:

Ամեն ինչ առավել քան պարզ և հստակ է: Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի և բավարարել է Լիդիանի հայցը: Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ: Խոսքը Լիդիանին պատկանող տարածք, այդ թվում՝ ճանապարհներ ներխուժում կատարած անձանց մասին է, ինչպես նաև շատ հստակ ու աներկբա՝ ընկերության սեփականությունից անարգել օգտվելու, տվյալ դեպքում՝ Ամուլսարի տարածք անարգել մուտք գործելու և այդ տարածքում անարգել աշխատելու մասին է:

Դատարանի որոշումն առկա է Datalex.am կայքում և ցանկացողները կարող են այն կարդալ ու համոզվել»,–ասված է պարզաբանման մեջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ոստիկանությունը պարտավորվել է քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ. «Լիդիան»
23 Ապրիլի 2019 - 16:26
2018թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով, ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ընկերության դիմումը, իսկ ս.թ. ապրիլի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու մասին Վայոց Ձորի դատախազության դիմումը՝ ուժի մեջ թողնելով դատարանի որոշումը։
Ոստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել են բաժին
22 Ապրիլի 2019 - 22:30
Ապրիլի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանության եւ ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1987 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով:
Որևէ ձեռնարկողի բարեկամական խորհուրդներ չենք տալիս. Բնապահպանության նախարարության պարզաբանումը՝ «Սև ջուր»-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ
22 Ապրիլի 2019 - 19:26
Համացանցում տարածված «Սև ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ նախարարությունը որևէ ձեռնարկողի բարեկամական խորհուրդներ չի տալիս և ցանկացած նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն և փորձաքննությունն իրականացնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով։
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք
21 Ապրիլի 2019 - 23:19
Ապրիլի 19-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» «Իքատակ» կոչվող տարածքում ստուգվել է Մարց գյուղի բնակիչ Արթուր Հ․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 2 խմ հաճարենու փայտանյութով:
Բենգալյան վագրերը կարող են վերանալ իրենց համար հիմնական բնակմիջավայր հանդիսացող շրջանից
21 Ապրիլի 2019 - 23:10
Կենդանական աշխարհի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ Բենգալյան վագրը, վտանգված է: Ինչպես գրում է CNN-ը, հետազոտողների կարծիքով՝ 50 տարուց այս կենդանատեսակը կարող է իսպառ անհետանալ իր վերջին բնակմիջավայրերից մեկից:
Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի. Գագիկ Սուրենյան
20 Ապրիլի 2019 - 13:50
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում:
Լոռիում փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք
20 Ապրիլի 2019 - 12:50
Ապրիլի 19-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» «Իքատակ» կոչվող տարածքում ստուգվել է Մարց գյուղի բնակիչ Արթուր Հ․-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան, որը բեռնված է եղել շուրջ 2 խմ հաճարենու փայտանյութով:
Բնապահպանության նախարարությունը հետաքրքրվա՞ծ չէ Ամուլսարի գործով. դատավորը՝ ներկայացուցչին
18 Ապրիլի 2019 - 12:35
Ապրիլի 17-ին Ամուլսարի գործով դատավարության ընթացքում դատավոր Կարեն Զարիկյանը չընդունեց «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան Սայադ Բադալյանի միջնորդությունը դատական գործին փորձագետ Հարդներին ներգրավելու կապակցությամբ:
Բնապահպանական վճարների հիմքում դրվել է շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման սկզբունքը. Նախարար
17 Ապրիլի 2019 - 20:02
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը այսօր՝ ապրիլի 17-ին, հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ցոցորկովա-Կայմակտչիեւա Մարիա Պավլովային։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 138
 
Լրահոս`