Facebook   Twitter
 
Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի. «Լիդիան Արմենիան» նոր պարզաբանում է տարածել

15 Ապրիլի 2019 - 16:10
ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ է բավարարել «Լիդիան Արմենիայի» հայցն ընդդեմ ոստիկանության։ Նման բովանդակությամբ պարզաբանում է տարածել «Լիդիան Արմենիայի» իրավաբանական բաժնի ղեկավար Խորեն Նասիբյանը։
«Քանի որ հoգուտ Լիդիանի ՀՀ վարչական դատարանի որոշումը տարբեր անհիմն մեկնաբանությունների է ենթարկվել, հարկ եմ համարում պարզաբանել:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնել Լիդիանի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները՝ տվյալ դեպքում Լիդիանի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժումը: Խոսքը ոչ միայն Լիդիանի տարածքում ցուցարարների կողմից տեղադրված տնակների, այլև Ամուլսարի ճանապարհները փակած անձանց և նրանց կողմից Լիդիանի սեփականության իրավունքի իրացման՝ այն է՝ Ամուլսարի տարածք մուտքի, ինչպես նաև որպես դրա հետևանք՝ աշխատանքների իրականացման խոչընդոտների վերացման մասին է:

Սա ավելի քան հստակ է, ինչը արտացոլված է նաև Դատարանի դիրքորոշման մեջ: Դատարանը եզրահանգել է.

«Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք»:

Դատարանն արձանագրում է, որ «...Անձանց կողմից հողամասի տարածք առանց թույլտվության մուտք գործելը եղել է ապօրինի և համարվում է ներխուժում»: Ոչ մի տարընթերցման տեղիք այս նախադասությունը չի տալիս:

Շարունակեմ մեջբերել դատական ակտից․

«Ինչ վերաբերում է պատասխանողի այն փաստարկներին, որ վերոնշյալ անձանց կողմից տվյալ հողամասի տարածք մուտք գործելը հանդիսացել է վերջինններիս կողմից իրենց` խաղաղ հավաքների իրականացման իրավունքի իրացում, ապա Դատարանն արձանագրում է, որ անգամ նշված հիմքի առկայության դեպքում էլ վերջիններիս կողմից Ընկերությանը պատկանող տարածքից դուրս գալուց հրաժարվելը չի կարող համարվել օրինաչափ, քանի որ դրանով խախտվում են Ընկերությանը պատկանող սեփականության անձեռնմխելիության, այդ թվում՝ սեփականությունից անարգել օգտվելու իրավունքը»: Այստեղ ևս ակնհայտ է, որ դատարանն արձանագրել է, որ Լիդիանն իրավունք ունի շարունակել իր գործունեությունը՝ իր տարածում և ցուցարարների կողմից դրա խոչընդոտումը ապօրինի է և համարվում է ներխուժում:

Հարկ է ուշադրություն դարձնել «սեփականությունից անարգել օգտվելու իրավունք» ձևակերպմանը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Դատարանը նաև հստակ անդրադարձել է «հավաքների անցկացման իրավունքի» փաստարկին, արձանագրելով. «Հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում` մասնավոր սեփականություն հանդիսացող վայրում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության»:

«Դատարանը եզրահանգում է, որ մի խումբ անձանց կողմից Ընկերությանն օրինական հիմքերով պատկանող տարածքում գտնվելը համարվում է ներխուժում, ուստի Ընկերության հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման»: Ինչպես տեսնում ենք, խոսքը ոչ միայն տնակների, ինչպես փորձում են մեկնաբանել ապօրինություն իրականացնող անձինք, այլ հենց մի խումբ անձանց այդ տարածքում՝ Ամուլսարի ճանապարհին գտնվելը ներխուժում համարելու մասին է:

Ամեն ինչ առավել քան պարզ և հստակ է: Դատարանը ցուցարարների գործողությունները համարել է ապօրինի և բավարարել է Լիդիանի հայցը: Լիդիանի հայցը բավարարվել է ամբողջությամբ: Խոսքը Լիդիանին պատկանող տարածք, այդ թվում՝ ճանապարհներ ներխուժում կատարած անձանց մասին է, ինչպես նաև շատ հստակ ու աներկբա՝ ընկերության սեփականությունից անարգել օգտվելու, տվյալ դեպքում՝ Ամուլսարի տարածք անարգել մուտք գործելու և այդ տարածքում անարգել աշխատելու մասին է:

Դատարանի որոշումն առկա է Datalex.am կայքում և ցանկացողները կարող են այն կարդալ ու համոզվել»,–ասված է պարզաբանման մեջ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Բնակիչները դատարան են դիմում, կառավարությունը արտոնություն է տրամադրում
20 Ապրիլի 2017 - 18:11
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց հերթական զարմանալի որոշումներից մեկը՝ հարկային արտոնություններ տալով Լիդիան Արմենիա ընկերությանը, որն ինչպես հայտնի է իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի կառուցումն ու շահագործումը:
«Դիլիջան Ազգային Պարկ»-ում 100 ծառերի հատման հետևանքով պետության պատճառվել է շուրջ 19 մլն դրամի վնաս. Գլխավոր դատախազություն
20 Ապրիլի 2017 - 17:32
ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:

«Ջո՞ւր, թե՞ ցիանիդ», «No mining in Amulsar!». Դատական նիստը՝ պաստառներով. (Ֆոտոշարք)
18 Ապրիլի 2017 - 22:25
Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները արդեն մեկ տարուց ավելի է հայցով դիմել են դատարան եւ պահանջում են չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:
էկոկրթության նկատմամբ պետության վերաբերմունքը զրոյի է հավասար. Լեւոն Գալստյան
18 Ապրիլի 2017 - 20:25
Երբ Հայաստանի նման երկրի դեպքում բնապահպանական խնդիրները առաջնային պլան չեն մղվում, մյուս բոլոր տեսակի խնդիրներն ու գործունեությունները դառնում են պրոբլեմատիկ, HayNews.am-ի հետ զրույցում ասաց Լեւոն Գալստյանը:
2300 աղբանոց է գույքագրվել
18 Ապրիլի 2017 - 18:48
Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ ս.թ. փետրվարի 16-ի ՀՀ կառավարության նիստում տրված հանձնարարականի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և բնապահպանության նախարարությունները համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ են ներկայացրել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:
Քաղցրացնել՝ «թունավորելուց» առաջ
17 Ապրիլի 2017 - 18:39
Հանրապետության մի շարք բնապահպան-մասնագետներ խիստ վտանգավոր են համարում Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, ըստ էկոլոգների այն հղի է աղետալի եւ անդառնալի մի շարք հետեւանքներով: Սպասումների մեջ են նաեւ տարածաշրջանի բնակիչները. զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի զարգացումը հայտնվել է «ոսկու» մշուշում:
Շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Հայաստանը կհամագործակցի ճապոնական ընկերության հետ
14 Ապրիլի 2017 - 16:25
ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոն և «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերությունը կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:
Գլաձորի հանքի շահագործման թեման կրկին թեժ է. ԷկոԼուր
13 Ապրիլի 2017 - 19:11
Ապրիլի 25-ին` ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանում, տեղի կունենա դատական նիստ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի գործով:
«Խոսրովի անտառ» արգելոցում ընթանում են ողնաշարավոր կենդանատեսակների և գիշատիչ թռչունների հաշվառում
13 Ապրիլի 2017 - 17:33
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի գիտական բաժնի կողմից ընթանում են ողնաշարավոր կենդանատեսակների և գիշատիչ թռչունների կենսաէկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրման և հաշվառման աշխատանքներ:

1 | 131 | 132 | 133 | 134 | 135 | 136 | 137 | 138 | 139
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական